բուլղարացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Նիկոլա Մարինով (բուլղար․՝ Никола Абаджиев Мариновհուլիսի 10, 1879[1], Տարգովիշտե, Բուլղարիա[2][3][4] - դեկտեմբերի 16, 1948, Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի նկարիչ-ջրանկարիչ, ազդեցիկ մանկավարժ, 1930-ական թվականներին Սոֆիայի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր։
Նիկոլա Մարինով բուլղար․՝ Никола Маринов Абаджиев | |
---|---|
Ի ծնե | բուլղար․՝ Никола Маринов Абаджиев |
Կեղծանուն | Nikola Marinov |
Ծնվել է | հուլիսի 10, 1879[1] |
Ծննդավայր | Տարգովիշտե, Բուլղարիա[2][3][4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 16, 1948 (69 տարեկան) |
Մահվան վայր | Սոֆիա, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Կրթություն | Ալբերտինայի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Իլիա Բեշկով, Pavel Valkov?, Ալեքսանդր Ժենդով, Nenko Balkanski?, Իլյա Պետրով, Aleksandar Stamenov?, Իվան Նենով և Vasilka Genadieva? |
Nikola Marinov Վիքիպահեստում |
Նիկոլա Մարինովը ծնվել է 1879 թվականի հուլիսի 10-ին Եսկի Ջումայայում (այժմ՝ Տորգովիշտե[5]), Բուլղարիա։
1903 թվականին Ոսկե մեդալով ավարտել է Թուրինի (Իտալիա) գեղարվեստի ակադեմիան՝ գեղանկարչություն մասնագիտությամբ։ Նրա ուսուցիչներն էին պրոֆեսորներ Ջակոմո Գրոսոն (1860-1938) և Անդրեա Տավերնիեն (1858-1932)։ Երկու տարի վերապատրաստվել է Իտալիայում։ 1906 թվականին Բուլղարիա վերադառնալուց հետո Սոֆիայում աշխատել է որպես կերպարվեստի ուսուցիչ։
Ինչպես մյուս հայտնի նկարիչները՝ Յարոսլավ Վեշինը, Վլադիմիր Դիմիտրով-Մայստորան, Կոնստանտին Շտիրկելովը, Բալկանյան պատերազմների տարիներին (1912-1913), իսկ հետո՝ Առաջին աշխարհամարտի, Նիկոլա Մարինովը նույնպես կրակի գծում էր, ընդ որում որպես շարային սպա։ 1919-1921 թվականներին Մարինովը ամբողջական դրույքով որպես նկարիչ ծառայել է Կրթության նախարարությունում։ 1921-1940 թվականներին եղել է Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր (իսկ 1935-1937 թվականներին՝ ակադեմիայի ռեկտոր)։ Նրա աշակերտների թվում են մի շարք հայտնի բուլղարացի նկարիչներ՝ Իլյա Բեշկովը, Ալեքսանդր Ժենդովը, Նենկո Բալկանսկին, Իլյա Պետրովը, Ալեքսանդր Ստամենովը, Վասիլկա Գենադիևան, Իվան Նենովը[6]։ Գեղանկարչության իր սեփական պարապմունքներում շատը նախընտրում էր ջրաներկը։ Դիմանկարների (մեծ մասամբ՝ կանանց), բնապատկերների, կերպարային կոմպոզիցիաների հեղինակ; Պլովդիվի, Լովեչայի, Բելա-Չերկվայի, Պեռնիկի եկեղեցիների, Սոֆիայի Սուրբ Ալեքսանդր Նևսկու տաճարի որմնանկարների հեղինակ։ Մասնակցել է բազմաթիվ խմբակային և անհատական ցուցահանդեսների Բուլղարիայում և արտերկրում՝ Բելգրադում, Բեռլինում, Վենետիկում, Զագրեբում, Հռոմում[7]։ Նրա նկարները գտնվում են Բուլղարիայի ազգային արվեստի պատկերասրահի հավաքածուում Սոֆիայում, պատկերասրահներ Բուրգասում, Վառնայում, Վելիկո Տառնովոյում, Կիրջալիում, Պլովդիվում, Ռազգրադում, Տարգովիշտում, Հասկովոյում։
Նիկոլա Մարինովը մահացել է 1948 թվականի դեկտեմբերի 16-ին Սոֆիայում։
Տարգովիշտեի արվեստի պատկերասրահը կրում է նրա անունը[8]։
Նրա անունը տրվել է նաև քաղաքային գիմնազիային (նկարչի հայրենի քաղաքում իննից մեկը)։
Բացի այդ, «Նիկոլա Մարինով» պատկերասրահը 1977 թվականից կազմակերպում է ջրաներկների միջազգային պլեներ, որի փորձին նվիրված են 2015 թվականին թողարկված ավելի քան 20 հրատարակություններ։ Բազմաթիվ նկարիչներ տարբեր երկրներից (Ֆինլանդիա, Ռումինիա, Իտալիա, Չինաստան, Ռուսաստան) դարձել են Տարգովիշտի պլեների մասնակիցներ՝ իրենց աշխատանքներով համալրելով «Նիկոլա Մարինով» պատկերասրահի ֆոնդը[9][10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.