Նահանգ, համեմատաբար մեծ վարչատարածքային միավոր, որը կարող է ներառել ավելի փոքր միավորներ՝ մարզեր, գավառներ և շրջաններ։ Որոշ երկրներում նահանգն է ընտրում իր ներկայացուցիչներին երկրի օրենսդիր և ներկայացուցչական մարմիններում։ Այլ երկրներում նահանգը ունենում է զգալի ինքնավարություն։ Բրազիլիայում և Ռուսաստանում կան նաև երկրամասեր, որոնք իրենց մեջ են ներառում նահանգները։
Ժամանակակից պետություններ
Նահանգ կամ այս բառի թարգմանաբար օգտագործվող տարբերակներով են անվանվում հետևյալ երկրների վարչատարածքային միավորները։
Պետության անվանում | Աշխարհամաս | Նահանգի անվանում | Բնօրինակ լեզվով | Նահանգների ցուցակ |
---|---|---|---|---|
Ալժիր | Աֆրիկա | վիլայա | արաբ․՝ ولاية | Ալժիրի նահանգներ |
ԱՄԷ | Ասիա | էմիրություն | արաբ․՝ إمارة | ԱՄԷ նահանգներ |
ԱՄՆ | Ամերիկա | ստեյթ | անգլ.՝ state | ԱՄՆ նահանգներ |
Անգոլա | Աֆրիկա | պրովինցիա | պորտ.՝ província | Անգոլայի նահանգներ |
Ավստրալիա | Ավստրալիա և Օվկիանիա | ստեյթ | անգլ.՝ state | Ավստրալիայի նահանգներ |
Ավստրիա | Եվրոպա | լանդ | գերմ.՝ Land | Ավստրիայի նահանգներ |
Արգենտինա | Ամերիկա | պրովինցիա | իսպ.՝ provincia | Արգենտինայի նահանգներ |
Աֆղանստան | Ասիա | վիլայաթ | փուշթու՝ ولايت | Աֆղանստանի նահանգներ |
Բանգլադեշ | Ասիա | բիբհագ | բենգալերեն՝ বিভাগ | Բանգլադեշի նահանգներ |
Բրազիլիա | Ամերիկա | էստադո | պորտ.՝ estado | Բրազիլիայի նահանգներ |
Գերմանիա | Եվրոպա | լանդ | գերմ.՝ Land | Գերմանիայի նահանգներ |
Եթովպիա | Աֆրիկա | կիլիլ | ամհարերեն՝ ኪሊሎ | Եթովպիայի նահանգներ |
Թունիս | Աֆրիկա | վիլայա | արաբ․՝ ولاية | Թունիսի նահանգներ |
Թուրքմենստան | Ասիա | վելայաթ | թուրքմ.՝ welayat | Թուրքմենստանի նահանգներ |
Իսպանիա | Եվրոպա | կոմունիդադ | իսպ.՝ comunidad | Իսպանիայի նահանգներ |
Իրան | Ասիա | օսթան | պարս.՝ استان | Իրանի նահանգներ |
Լիբիա | Աֆրիկա | շաաբիյա | արաբ․՝ شعبية | Լիբիայի նահանգներ |
Կամերուն | Աֆրիկա | դեպարտաման | ֆր.՝ Département | Կամերունի նահանգներ |
Կանադա | Ամերիկա | փրովինս | անգլ.՝ province | Կանադայի նահանգներ |
Կոնգոյի Հանրապետություն | Աֆրիկա | դեպարտաման | ֆր.՝ Département | Կոնգոյի նահանգներ |
Կոտ դ'Իվուար | Աֆրիկա | դեպարտաման | ֆր.՝ Département | Կոտ դ'Իվուարի նահանգներ |
Հարավային Սուդան | Աֆրիկա | ստեյթ | անգլ.՝ state | Հարավային Սուդանի նահանգներ |
Հնդկաստան | Ասիա | ստեյթ | անգլ.՝ state | Հնդկաստանի նահանգներ |
Ճապոնիա | Ասիա | շիչո | ճապ.՝ 支庁 | Ճապոնիայի նահանգներ |
Մալայզիա | Ասիա | նեգերի | արաբ․՝ negeri | Մալայզիայի նահանգներ |
Մավրիտանիա | Աֆրիկա | վիլայա | արաբ․՝ ولاية | Մավրիտանիայի նահանգներ |
Մեքսիկա | Ամերիկա | էստադո | իսպ.՝ estado | Մեքսիկայի նահանգներ |
Մյանմա[1] | Ասիա | փյինե | բիրմ.՝ [pjìnɛ̀] | Մյանմայի նահանգներ |
Նիգերիա | Աֆրիկա | իպինլե | յորուբա՝ Ìpínlẹ̀ | Նիգերիայի նահանգներ |
Շվեդիա | Եվրոպա | լանդսկապ | շվեդ.՝ landskap | Շվեդիայի նահանգներ |
Չադ | Աֆրիկա | ռեգիոն | ֆր.՝ région | Չադի նահանգներ |
Չինաստան | Ասիա | շենգ | չինարեն՝ 省 | Չինաստանի նահանգներ |
Պակիստան | Ասիա | սոբե | ուրդու՝ صوبہ | Պակիստանի նահանգներ |
Սոմալի | Աֆրիկա | գոբոլ | սոմալ.՝ gobol | Սոմալիի նահանգներ |
Սուդան | Աֆրիկա | վիլայա | արաբ․՝ ولاية | Սուդանի նահանգներ |
Վենեսուելա | Ամերիկա | էստադո | իսպ.՝ estado | Վենեսուելայի նահանգներ |
Տանզանիա | Աֆրիկա | մկոա | սվահիլի՝ mkoa | Տանզանիայի նահանգներ |
Տաջիկստան | Ասիա | վիլոյաթ | տաջ.՝ вилоят | Տաջիկստանի նահանգներ |
Ուզբեկստան | Ասիա | վիլոյաթ | անգլ.՝ viloyat | Ուզբեկստանի նահանգներ |
Օման | Ասիա | վիլայա | անգլ.՝ ولاية | Օմանի նահանգներ |
Պատմական երկրներ
Որոշ պատմական երկրներ նույնպես բաժանված են եղել նահանգների։ Դրանք են՝
Պետության անվանում | Աշխարհամաս | Նահանգի անվանում | Բնօրինակ լեզվով | Ցուցակ |
---|---|---|---|---|
Մեծ Հայք | Ասիա | աշխարհ | հայերեն՝ աշխարհ | Մեծ Հայքի նահանգներ |
Օմայյան խալիֆայություն Աբբասյան խալիֆայություն | Եվրասիա և Աֆրիկա | էմիրություն | արաբ․՝ إمارة | Արաբական խալիֆայության նահանգներ |
Իրան | Ասիա | բեկլարբեկություն | պարս.՝ بگلربگی | Սեֆյան Պարսկաստանի նահանգներ |
Իրան | Ասիա | խանություն | պարս.՝ خانات | Պարսկաստանի նահանգներ |
Ռուսական կայսրություն | Եվրասիա | գուբերնիա | ռուս.՝ губерния | Ռուսական կայսրության նահանգներ |
Օսմանյան կայսրություն | Եվրասիա | վիլայեթ | արաբ․՝ ولاية | Օսմանյան կայսրության նահանգներ |
Դաշնային կարգավիճակով այլ միավորներ
Մի քանի պետությունների վարչական միավորներ չեն կոչվում նահանգներ, բայց դրանք ունեն դաշնային կարգավիճակ։ Դրանք են՝
Պետության անվանում | Աշխարհամաս | Նահանգի անվանում | Բնօրինակ լեզվով | Ցուցակ |
---|---|---|---|---|
Բելգիա | Եվրոպա | գեվեստ | հոլ.՝ gewest | Բելգիայի մարզեր |
Բոսնիա և Հերցեգովինա | Եվրոպա | կանտոն | բոս․՝ kantoni | Բոսնիա և Հերցեգովինայի գավառներ |
Իրաք | Ասիա | մուհաֆազա | արաբ․՝ محافظة | Իրաքի մարզեր |
Կոմորյան Կղզիներ | Աֆրիկա | կղզի | արաբ․՝ جزيرة | Կոմորյան կղզիների կղզիներ |
Ղազախստան[2] | Ասիա | օբլըս | ղազ.՝ Облыс | Ղազախստանի մարզեր |
Միկրոնեզիա | Ավստրալիա և Օվկիանիա | ստեյթ | անգլ.՝ state | Միկրոնեզիայի շրջաններ |
Նեպալ | Ասիա | անչալ | նեպալ.՝ अञ्चल | Նեպալի մարզեր |
Շվեյցարիա | Եվրոպա | կանտոն | գերմ.՝ Kanton | Շվեյցարիայի գավառներ |
Ռուսաստան[3] | Եվրասիա | օբլաստ | ռուս.՝ область | Ռուսաստանի մարզեր |
Սենթ Քիթս և Նևիս | Ամերիկա | ստեյթ | անգլ.՝ state | Սենթ Քիթս և Նևիսի շրջաններ |
Տես նաև
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.