From Wikipedia, the free encyclopedia
Էմիրություն (արաբ․՝ أمیر, թարգմանաբար՝ ղեկավարություն), պետական կառավարման ձև իսլամական պետություններում[1]։ Ավելի նեղ իմաստով՝ էմիրություն է կոչվում այն իսլամական պետությունը, որը զբաղեցնում է որոշակի տարածք, որտեղ իշխանությունը պատկանում է էմիրին և այն փոխանցվում է սերնդե սերունդ։ Էմիրությունում պարտադիր պայման է իսլամական օրենքների՝ շարիաթի կիրառությունը։ Ժամանակի ընթացքում էմիրությունը վերածվում է թագավորություն (բացարձակ միապետություն) հիշեցնող պետություն։
Պատմությանը հայտնի են մեծաթիվ էմիրություններ, որոնց մի մասը հանդես են եկել դաշնային պետական միավորումների և համադաշնությունների տեսքով։ Ժամանակակից աշխարհում էմիրությունները շատ չեն․ դրանք բացարձակապես տեղակայված են մերձավորարևելյան տարածաշրջանում։ Խոշորագույն էմիրությունն Արաբական Միացյալ Էմիրությունների համադաշնությունն է, որը կազմված է յոթ կիսանկախ էմիրություններից։ Էմիրության կառավարման համակարգ ունեցող մյուս երկու պետություններն են Կատարն ու Քուվեյթը։ 2011 թվականին Եմենի քաղաքացիական պատերազմի շրջանակներում «Ալ-Քաիդա» կազմակերպության կողմից գրավված տարածքներում ստեղծվել է էմիրություն։
Ստորև ներկայացված են այն պետությունները կամ պետական միավորումները, որտեղ ղեկավարության գլուխն էմիրն է․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.