![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/74/Monet_dejeunersurlherbe.jpg/640px-Monet_dejeunersurlherbe.jpg&w=640&q=50)
Նախաճաշ խոտի վրա (Մոնե)
Կլոդ Մոնեի նկար / From Wikipedia, the free encyclopedia
«Նախաճաշ խոտի վրա» (ֆր.՝ Le déjeuner sur l’herbe), ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեի նկարը՝ ստեղծված 1866 թվականին։ Նկարի փոքր տարբերակը գտնվում է Մոսկվայում՝ Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանում։
![]() | |
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կլոդ Մոնե[1][2] |
տարի | 1865 և 1866 |
բարձրություն | 248 սանտիմետր և 418 սանտիմետր |
լայնություն | 217 սանտիմետր և 150 սանտիմետր |
ստեղծման վայր | Chailly-en-Bière? |
ուղղություն | իմպրեսիոնիզմ |
ժանր | կենցաղային ժանր և դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
գտնվում է | Օրսե թանգարան |
հավաքածու | Օրսե թանգարան |
սեփականատեր | Claude Mossé?, Կլոդ Մոնե, Միշել Մոնե և Ֆրանսիական պետություն |
ներշնչված է | Նախաճաշ խոտի վրա |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ | |
![]() |
Կլոդ Մոնեն իմպրեսիոնիստական շարժման ստեղծողներից և հետևորդներից մեկն է և «Նախաճաշ խոտի վրա»-ն ստեղծել է Փարիզյան սալոնում հայտի համար, նաև որպես մարտահրավեր Էդուարդ Մանեի բավականին չնչին բովանդակությամբ նույնանուն նկարի։ Նկարիչն աշխատել է 1865-1866 թվականներին Ֆոնտենբլո անտառում, ապա՝ Փարիզի իր ստուդիայում։ Ի սկզբանե ստեղծելով ստեղծագործության փոքրիկ տարբերակը՝ 130 ×181 սմ չափերով, Մոնեն սկսել է այն տեղափոխել 4×6 բարձրությամբ և երկարությամբ կտավի վրա։ Բախվելով նման մեծ չափսերի նկար վրձնելու խնդրի հետ՝ նա մի քանի անգամ վերանկարել է այն, այդ թվում Գյուստավ Կուրբեի մեկնաբանությունների ազդեցության տակ, ինչի արդյունքում վերջնականապես փչացրել է կտավը և ընդհանրապես դադարել է աշխատել դրա վրա։
Որպեսզի 1866 թվականի սալոնում թեկուզ ինչ-որ բան ցուցադրի, Մոնեն կարճ ժամանակահատվածում նկարել է «Կանաչ շորերով կինը» կտավը, որն արժանացել է քննադատների դրական արձագանքին։ Այնուամենայնիվ հաջորդ տարի «Կանայք այգում» նկարը՝ ստեղծված «Նախաճաշ»-ի մոտիվներով, չի հաստատվել ժյուրիին ցուցադրելու համար։
Գտնվելով նյութական ծանր վիճակի մեջ՝ 1878 թվականին նկարիչը որպես ժամկետանց պարտքի գրավ «Նախաճաշ խոտի վրա» անավարտ կտավը թողել է տան վարձակալին․ տունը վարձել էր Արժանտյո ընտանիքի հետ։
1884 թվականին Մոնեն վերագնել է նկարը և այն բաժանել 3 մասի։ Մի հատվածը կորել է՝ հասցնելով քայքայվել վարձակալի նկուղում, մինչդեռ մյուս երկուսը մասնավոր ձեռքերով հասել են Փարիզի Օրսե թանգարան, որտեղ էլ գտնվում են հիմա։ Փոքր տարբերակը 1904 թվականին գնել է ռուս հավաքորդ Սերգեյ Շուկինը և խորհրդային շրջանում նրա պատկերասրահի ազգայնացումից հետո նկարը հանձնվել է Նոր արևմտյան մշակույթի պետական թանգարանին։ Ավելի ուշ, երբ 1948 թվականին թանգարանը վերակազմավորվել է, այն հանձնվել է Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան, որտեղ էլ հիմա պահվում է։
Ստեղծագործությունը իրենից ներկայացնում է անտառում խնջույքի մի տեսարան, որին մասնակցում են 12 մարդ՝ կանայք և տղամարդիկ՝ պառկած, կանգնած կամ նստած ծառերի տակ։ Տղամարդկային կերպարներից շատերը Մոնեն վերցրել է իր ընկեր՝ նկարիչ Ֆրեդերիկ Բազիլի կերպարից, որը նրա հետ գնացել էր Շայի, իսկ կանացի կերպարներինը՝ իր կնոջից։ Տղամարդիկ պատկերված են բաճկոններով և տաբատներով, իսկ տիկնայք՝ կրինոլիններով։
Նրանց միջև խոտերին փռված է սփռոց՝ տարատեսակ ուտեստներով։ Երկու տարբերակներն էլ, եթե դատենք մեծ կտավի մնացած հատվածներով, նման են, բացառությամբ մի քանի գունային լուծումներից, այդ թվում՝ շորերի գույնին վերաբերող։