Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան (Մոսկվա)
From Wikipedia, the free encyclopedia
Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան (ռուս.՝ Государственный музей изобразительных искусств имени А. С. Пушкина), արտասահմանյան արվեստի ստեղծագործությունների խոշորագույն թանգարաններից մեկը Ռուսաստանում։ Բացվել է 1912 թվականին։ Ձեռք են բերվել արվեստի հանրահայտ նմուշների պատճեններ ու կրկնօրինակներ, եգիպտագետ Վ. Գոլենիշչևի համաշխարհային հռչակ վայելող եգիպտական հուշարձանների հավաքածուն, արևմտաեվրոպական գեղանկարչության բնօրինակներ։
Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, թանգարանի շենք և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Խամովնիկի շրջան |
Վայր | Մոսկվա |
Կազմված է | Մասնավոր հավաքածուի թանգարան |
Հասցե | улица Волхонка, 12Վոլխոնկա փողոց (12) |
Հիմնադրվել է | մայիսի 31, 1912 |
Հիմնադիր | Իվան Ցվետաև |
Այցելուներ | 1 300 900 մարդ (2018)[1], 1 481 300 մարդ (2019)[2] և 766 325 մարդ (2021)[3] |
Տնօրեն | Elizabeth Likhacheva? |
Կայք | pushkinmuseum.art(ռուս.)(անգլ.)(իտալ.)(իսպ.)(ֆր.)(գերմ.)(չին.)(ճապոներեն) |
Խորհրդային շրջանում համալրվել է նախկին Ռումյանցևյան թանգարանի, Էրմիտաժի, Տրետյակովյան պատկերասրահի, մասնավոր հավաքածուների արվեստի ստեղծագործություններով։ Կերպարվեստի թանգարանում պահպանվում են Հին Արևելքի (այդ թվում՝ ուրարտական, Էրեբունի ամրոցի) և Հին Հունաստանի, Հին Հռոմի, Բյուզանդիայի, Արևմտյան Եվրոպայի, երկրների արվեստի հուշարձաններ, XVII դար հոլանդական, ֆլամանդական, XVII դար-XIX դար ֆրանսիական գեղանկարիչների մեծ թվով աշխատանքներ, Բարբիզոնի դպրոցի և ֆրանսիական իմպրեսիոնիստների՝ աշխարհում ամենախոշոր հավաքածուներից մեկը, ինչպես և Պ. Սեզանի, Պ. Գոգենի, Վան Գոգի, Ա. Մատիսի, Պաբլո Պիկասսոյի երկերը։ Կերպարվեստի թանգարանն ունի գրավյուրայի բաժին (այդ թվում՝ Է. Շահինի և հայ խորհրդային գրաֆիկների աշխատանքներ)։