![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/Brussels_Zonienwoud.jpg/640px-Brussels_Zonienwoud.jpg&w=640&q=50)
Անտառ
From Wikipedia, the free encyclopedia
Անտառ, էկոհամակարգ, կենսաերկրացենոզ, որտեղ գլխավոր կենսաբանական ձևը ծառն է[1]։
Ենթակատեգորիա | Էկոհամակարգ, vegetational formation, Բիոմ, natural geographic entity, աշխարհագրական օբյեկտ ![]() | |
---|---|---|
Մասն է | Շրջակա միջավայր, կենսոլորտ, Բիոմ ![]() | |
Հետազոտվում է | forestry science, forestry engineer ![]() | |
Բնութագրվում է | աշխարհագրական դիրք ![]() | |
Նույնանուն կատեգորիա | Category:Wikipedia categories named after Forests ![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/ac/Dili%C5%BEansk%C3%A1_p%C5%99%C3%ADroda.jpg/640px-Dili%C5%BEansk%C3%A1_p%C5%99%C3%ADroda.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5d/Thai_rain_forest.jpg/640px-Thai_rain_forest.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c3/Conifer_forest.jpg/640px-Conifer_forest.jpg)
Անտառը բնության բաղադրիչ մասերից է։ «Անտառ» հասկացությունը կարող է դիտարկվել տարբեր տեսանկյուններից[2][3][4]։ Ընդհանրական առումով անտառը կենսոլորտի մաս է[5], տեղային առումով՝ տնկարկներ։ Անտառը կարելի է դիտարկել նաև որպես առանձին բնական համալիր, այնպես էլ առանձին էկոհամակարգ[6]։ Անտառները, ըստ 2006 թվականի տվյալների, զբաղեցնում են Երկիր մոլորակի ցամաքային տարածքի 30 %-ը[3]։ Երկրի անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն կմ²[7]։ Դրանցից 264 միլիոն հեկտարը կամ 7 %-ը անթրոպոգեն է, այսինքն՝ մարդու կողմից տնկված[8]։ 21-րդ դարի սկզբի դրությամբ մարդը ոչնչացրել է երբևէ եղած ամբողջ անտառների մակերեսի 50 %-ը։ Ամբողջ աշխարհի անտառների կեսը զբաղեցնում են արևադարձային անտառները։ Այն տարածքները, որտեղ աճող ծառերի սաղարթամասի միագումարությունը կազմում է 0,2-0,3-ից քիչ, ապա այդ տարածքներն անվանում են նոսրանտառներ[6]։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/de/%D4%B4%D5%AB%D5%AC%D5%AB%D5%BB%D5%A1%D5%B6_%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%BA%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4.jpg/640px-%D4%B4%D5%AB%D5%AC%D5%AB%D5%BB%D5%A1%D5%B6_%D5%A1%D5%A6%D5%A3%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%BA%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4.jpg)
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/5b/Grib_skov.jpg/640px-Grib_skov.jpg)