From Wikipedia, the free encyclopedia
Կենսաերկրացենոզ կամ բիոցենոզ ( հուն․՝ βίος - կյանք γη - երկիր + κοινός - ընդհանուր ) կամ Կենսահամակեցություն, համակարգ է, որը ներառում է կենդանի օրգանիզմների ամբողջությունը և նրանց հետ սերտորեն կապված աբիոտիկ գործոնների ընդհանրությունը որոշակի տարածքի սահմաններում, որոնք իրար մեջ կապված են նյութի և էներգիայի հոսքի շրջապտույտով։ Իրենից ներկայացնում է կայուն ինքնակարգավորվող էկոլոգիական համակարգ, որում օրգանական բաղադրիչները (կենդանիներ, բույսեր) անբաժանելիորեն կապված են ոչ օրգանականների հետ (ջուր, հող)։ Օրինակ լիճը, լեռնային դաշտը։ Կենսաերկրացենոզի մասին աշխատությունը մշակվել է Վլադիմիր Սուկաչովի կողմից 1940 թվականին։ Արտասահմանյան գրականության մեջ այն քիչ կիրառական է։ Ավելի վաղ այն լայն կիրառվել է գերմանական գիտական գրականության մեջ։ Բնութագրվում են ինչպես միմյանց, այնպես էլ միջավայրի աբիոտիկ (ոչ կենսական) գործոնների նկատմամբ ունեցած որոշակի վերաբերմունքով[1]։ Առանձնացվում են օրգանիզմների 3 խումբ՝
Ենթակատեգորիա | ecological community | |
---|---|---|
Մասն է | • Երկիր • կենսոլորտ • կենսաերկրահամակեցություն | |
Հետազոտվում է | biocenology | |
Հայտնաբերող կամ հնարող | Կարլ Ավգուստ Մյոբիուս | |
Հակառակը | technocenosis |
Նշանակությամբ մոտ հասկացություն է հանդիսանում էկոհամակարգը - համակարգ, որը բաղկացած է տարբեր օրգանիզմների և նրանց բնակության միջավայրի միջև փոխհարաբերությունների համակցություններից։ Էկոհամակարգը - առավել լայն հասկացություն է, որը վերաբերում է ցանկացած նմանատիպ համակարգին։ Կենսաերկրացենոզը իր հերթին էկոհամակարգի մասն է, էկոհամակարգ, որը զբաղեցնում է ցամաքի որոշակի մասը և ընդգրկելով միջավայրի հիմնական բաղադրատարրերը - հողը, ենթահողը, բուսածածկույթը, մթնոլորտի երկրամերձ շերտը։ Կենսաերկրացենոզը չեն հանդիսանում ջրային էկոհամակարգերը, արհեստական էկոհամակարգերի մեծամասնությունը։ Այսպիսով, յուրաքանչյուր կենսաերկրացենոզը էկոհամակարգ է, բայց ամեն էկոհամակարգկենսաերկրացենոզ չէ։ Կենսաերկրացենոզը բնութագրման համար օգտագործում են 2 մոտ հասկացություններ՝ կենսատոպ և էկոտոպ (անկենդան բնության գործոնները՝ կլիմա, հող)։ Կենսատոպը - կենսաերկրացենոզի զբաղեցրած տարածքի սահմաններում աբիոտիկ գործոնների համախումբն է։ Էկոտոպը - այն բիոտոպն է, որի վրա ազդեցություն ունեն ուրիշ կենսաերկրացենոզի օրգանիզմները։ Բովանդակությամբ կենսաերկրացենոզ էկոլոգիական տերմինը նույնացված է ֆիզիկաաշխարհագրական ֆացիա տերմինին։
Մեծ մասամբ տեսակային կազմը և տեսակային բազմազանությունը քանակապես չեն համապատասխանում և տեսակային բազմազանություննը ուղղակիորեն կախված է լինում հետազոտվող տարածքից։
Մի կենսաերկրացենոզից մյուսին անցումը տարածքում կամ ժամանակի ընթացքում ուղեկցվում է նրա բոլոր բաղադրիչների վիճակի և, հետևաբար, կենսաերկրացենոտիկ մետաբոլիզմի հատկությունների փոփոխությամբ։ Կենսաերկրացենոզի սահմանները կարող են երևալ նրա շատ բաղադրիչների վրա, բայց առավել հաճախ դրանք համընկնում են բուսական համընդհանության ֆիտոցենոզի սահմանների հետ։ Կենսաերկրացենոզի շերտի հաստությունը միատարր չէ ոչ իր բաղադրիչների կազմությամբ և իրավիճակով և ոչ էլ իրենց կենսաերկրացենոտիկ գործունեության պայմաններով և արդյունքներով։ Այն դիֆերեցվում է վերերկրային, ստորգետնյա և ստորջրյա մասերի, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են տարրական հորիզոնական կառուցվածքների՝ կենսա-երկրահորիզոնների, որոնք շատ յուրահատուկ են իրենց կազմությամբ, բաղադրությամբ և կենդանական կոմպոնենտների վիճակով։ Կենսաերկրացենոզը հորիզոնական ոչ միատարրության ուսումնասիրման համար ընդունվել է կենսաերկրացենոտիկ պարցել հասկացությունը։ Ինչպես և կենսաերկրացենոզն ամբողջությամբ, այս հասկացությունը ևս համակարգային է, քանի որ պարցելլի կազմի մեջ մտնում են էներգիայի և նյութի փոխարինման մասնակիցները բուսականությունը, կենդանիները, միկրոօրգանիզմները, հողը և մթնոլորտը։
Կենսաերկրացենոզի հատկություններից մեկն է հանդիսանում ինքնակարգավորման ընդունակությունը, այսինքն իր կազմի պահպանումը որոշակի կայուն մակարդակի վրա։ Դա իրագործելի է շնորհիվ նյութի և էներգիայի կայուն շրջապտույտի, իսկ շրջապտույտի կայունությունը ապահովվում է մի քանի մեխանիզմներով.
Այսպիսով, մեխանիզմները ապահովում են չփոփոխվող կենսաերկրացենոզների գոյությունը, որոնք կոչվում են ստաբիլ։ Այն ստաբիլ կենսաերկրացենոզը, որը գոյություն ունի երկար ժամանակ կոչվում է կլիմայական։ Բնության մեջ ստաբիլ կենսաերկրացենոզները քիչ են, առավել հաճախ հանդիպում են կայուն-փոփոխվող կենսաերկրացենոզները, որոնք շնորհիվ ինքնակարգավորման, գալիս են նախնական դիրքին։
Կենսաերկրացենոզներում օրգանիզմների միասնական կյանքը ընթանում է փոխհարաբերությունների 6 հիմնական ձևերով.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.