Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կենսոլորտ (հին հունարեն՝ βιος՝ կյանք և σφαῖρα՝ գունդ), Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ, նրանց կենսագործունեության առարկաներով զբաղված։ «Կյանքի թաղանթ», Երկրի գլոբալ էկոհամակարգ։ Կենսոլորտը Երկիր մոլորակի երկրաբանական թաղանթների այն հատվածն է, որը բնակեցված է կամ նախորդ դարաշրջաններում բնակեցված է եղել կենդանի օրգանիզմներով։ Երկիր մոլորակի երկրաբանական ոլորտների և կենդանի օրգանիզմների գոյության միջավայրերի փոխկապակցվածության մասին պատկերացումներն առաջին անգամ արտացոլվել են Ժան-Բատիստ Լամարկի աշխատություններում՝ 1802 թվականին, իսկ «կենսոլորտ» հասկացությունն առաջին անգամ գիտության մեջ ներմուծել է ավստրիացի երկրաբան Էդուարդ Զյուսը` 1875 թվականին։ Նա կենսոլորտ է անվանել Երկրի[1] մակերևույթին գոյացած կյանքի բարակ շերտերը։
Ուշադրություն, այս հոդվածի աղբյուրները թերի են, ոչ բոլոր փաստերն են վավերացված աղբյուրով։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Կենսոլորտի ամբողջական ուսմունքը ստեղծել է ռուս կենսաերկրաքիմիկոս և փիլիսոփա Վլադիմիր Վերնադսկին։ Նա առաջին անգամ կենդանի մարմիններին հատկացրել է Երկիր մոլորակի կարևորագույն վերարտադրողական ուժի տեղը, հաշվի առնելով նրանց գործունեությունը ոչ միայն ներկայիս ժամանակում, այլև անցյալում։ Կենսոլորտի մասին Վերնադսկու ուսմունքում կենտրոնական տեղ է հատկացվում կենդանի նյութ հասկացողությանը[2] :
Կենդանի նյութը՝ կենդանի էակների ամբողջությունն է, որը կարելի է արտահայտել քանակապես՝ զանգվածի կամ էներգիայի միավորներով։ Կենդանի նյութի ընդհանուր զանգվածը կազմում է կենսոլորտի մի չնչին մասը, սակայն այն հզոր երկրաքիմիական և էներգիական գործոն է։ Կենդանի օրգանիզմները հանդես են գալիս մեր մոլորակի փոփոխություններն ու զարգացումն ուղղորդող գործոն։ Կենսոլորտն իր մեջ ներառում է ոչ միայն կենդանի օրգանիզմները և դրանց գոյության միջավայրը, այլև հանդիսանում է կյանքի գոյության արդյունք և դրա ածանցյալ։ Կենդանի նյութը վերափոխվում է և որոշակի ձևով կազմավորում կենսոլորտը։
Գոյություն ունի նաև այլ ավելի լայն պարզաբանություն.
Կենսոլորտը տեղակայված է քարոլորտի վերին մասի, մթնոլորտի ստորին մասը՝ տրոպոսֆերան, և զբաղեցնում է ողջ ջրոլորտը։
Կենդանի օրգանիզմների կյանքը և տարածումը կարող են սահմանափակել շատ բարձր կամ շատ ցածր ջերմաստիճանը, բարձր ճնշումը, թթվածնի կամ ջրի բացակայությունը։ Կենսոլորտի ծայրային սահմանները հասնում են միայն ստորակարգ օրգանիզմները։ Ստորին սահմաններում հանդիպում են բակտերիաներ, սպորներ, ծաղկափոշի, մանր միջատներ։
Կենսոլորտը կազմում են հետևյալ նյութերի տեսակներ.
Տեղեկություններ ստանալու Զարգացումը նկատվում է միայն կենդանի նյութում և նրա հետ կապված կենսակոսնայում։ Մեր մոլորակի կոսնային նյութում էվոլյուցիոն ընթացք չի կատարվում։
Կյանքը երկրում գոյացել է դեռ արքեյան դարաշրջանում տևողությունը 900 մլ. հասակը 3500 միլիարդ տարի առաջ։ Այսպիսի տարիք ունեն հնէաբանների հայտնաբերած հնագույն օրգանական մնացորդները։ Երկրի տարիքը, որպես արեգակնային համակարգի ինքնուրույն մոլորակ գնահատվում է 4,5 միլիարդ տարի։ Այսպիսով կարելի է համարել, որ կյանքը գոյացել է մոլորակի դեռևս պատանեկան շրջանում։ Արքեյան դարաշրջանում առաջանում են առաջին պրոկարիոտ օրգանիզմներ /բակտերիաներ,կապտականաչ ջրիմուռներ/, տեղի է ունենում 3 խոշոր փոփոխություններ ՝ արոմորֆոզներ դրանք են ՝ սեռական պրոցեսի,ֆոտոսինթեզի եւ բազմաբջջության առաջացումը։
Ժամանակի ընթացքում կենսոլորտը ավելի անկայուն է դառնում։ Գոյություն ունի մարդկության համար մի քանի ողբերգական վաղաժամ փոփոխություն, որից մի քանիսը կապված են մարդկության գործունեության հետ։ Մի քանի փիլիսոփաներ, օրինակ Դևիդ Պիրսը, հանդես են գալիս կենսոլորտի մոդիֆիկացման առաջարկով, բոլոր կենդանի օրգանիզմներին տառապանքներից ազատելու նպատակով՝ և բառի բուն իմաստով Երկրի վրա դրախտ ստեղծելու(աբոլիցիոնիզմ)։
Կենսոլորտի ուսումնասիրման զարգացման մեջ մեծ ներդրում է ունեցել Վ. Ի. Վերնադսկին։
Մարդը չի կարող գոյություն ունենալ կենսոլորտից դուրս, սակայն ձգտում է հետազոտել տիեզերական տարածությունը։ Դեռ Կոնստանտին Էդուարդի Ցիալկովսկին կապում էր տիեզերքի յուրացումը արհեստական կենսոլորտի ստեղծման հետ։ Ներկային ժամանակում նրա ստեղծման գաղափարը դարձել է նորից արդիական Լուսնի և Մարսի յուրացման կապակցությամբ։ Սակայն ներկա պահին ամբողջովին ինքնուրույն արհեստական կենսոլորտի ստեղծման փորձը հաջողությամբ չի պսակվել։ Դիտարկվում է տերրաֆորմավորման միջոցով այլ մոլորակների վրա ոչ երկրային կենսոլորտի ստեղծման հնարավորությունը(առայժմ ոչ մոտ ապագայում)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.