From Wikipedia, the free encyclopedia
Մեքսիկայի առաջին կայսրություն, մեքսիկական կայսրություն (իսպ.՝ Imperio Mexicano), պաշտոնական անվանումը Մեքսիկան 1821 թվականի հուլիսի 21-ից մինչև 1823 թվականի մարտի 19-ը։ Ստեղծվել է նախկին Նոր Իսպանիա և Գվատեմալա պետությունների տարածքում։ Հաջորդիվ ստեղծվել է Մեքսիկայի երկրորդ կայսրությունը։
| |||||
| |||||
Քարտեզ | |||||
Ընդհանուր տեղեկանք | |||||
Մայրաքաղաք | Մեխիկո | ||||
Լեզու | իսպաներեն | ||||
Կրոն | կաթոլիկություն | ||||
Հիմն | Libertad, unión y religión ("Ազատություն, միասնություն և հավատ") | ||||
Արժույթ | Մեքսիկական ռեալ | ||||
Իշխանություն | |||||
Պետական կարգ | Բացարձակ Միապետություն | ||||
Դինաստիա | Իտուրբիդե | ||||
Պետության գլուխ | թագավոր |
1807 թվականին Նապոլեոն Բոնապարտի բանակը ներխուժեց Իսպանիա և վտարեց Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ I-ին։ Այս պայմաններում իսպանական գահը անցնում է նրա եղբորը՝ Յոզեֆին։ Այս իրադարձությունից հետո Մեքսիկայում (ինչպես նաև Իսպանիայի տիրապետության տակ գտնվող մյուս երկրներում) ձևավորվում են երկու միություններ՝ պահպանողականներ և լիբերալներ։ Մեքսիկայի ազատակամ կամ լիբերալ հոսանքը սատարում է Նապոլեոնի վարած քաղաքականությունը, իսկ պահպանողականները կողմնակից են նախկին կարգերին։ Սակայն երկուսի մտադրությունը մեկն էր - «Մեքսիկան պետք ունենա անկախություն»։
Օրեցօր թուլացող Իսպանիան ստիպված գնում է զիջումների։ Մեքսիկայի կաթողիկոս Միգել Իդալգոն 1810 թվականի սեպտեմբերի 16-ին Դոլորես քաղաքում պաշտոնապես ճանաչում է Մեքսիկայի անկախությունը Իսպանիայից։ Այս իրադարձությունը սկիզբ դրեց երկարատև պատերազմի։ 1813 թվականին պաշտոնապես ընդունվում է Հյուսիսային Ամերիկայի իսպանական տիրույթների անկախությունը և կցումը Մեքսիկային։ 1921 թվականին ընդունված հռչակագրով Մեքսիկան վերջնականապես ճանաչվում է անկախ երկիր և հաշվետու չէ Իսպանիային։ Մեքսիկայի կաթողիկոսը որպես ազգի թշնամի արժանանում է մահապատժի։
Մեքսիկայի անկախությունը սթափեցնում է Իսպանիայի պալատին և Իսպանիան պատերազմ է հայտարարում Մեքսիկային։ Մեքսիկայի կողմի համար դա կրում էր հայրենական, իսկ Իսպանիայի համար նվաճողական բնույթ։ Մեքսիկական կողմում հայրենիքի համար կռվում էին այնպիսի դեմքեր ինչպիսիք են Իդալգոն, Ագուստին I-ը, Վինսենտե Հերերոն և Խոսե Մարիա Մորալեսը։ Պատերազմը տևում է 11 տարի և ավարտվում Մեքսիկայի հաղթանակով։ Մայրաքաղաք Մեխիկոն ազատագրվում է։
Մեքսիկական զորքերի հրամանատար Ագուստին I կայսրը[1] ծնվել է 1783 թվականին իսպանական ազնվականի ընտանիքում։ 1820 թվականին նա ստացել է գնդապետի զինվորական կոչում Երկար տարիներ կռվելով Իսպանիայի դեմ։ 1798 թվականին նա միանում է մեկնում է Իսպանիա և միանում իսպանական բանակին։ Ի վերջո պատերազմի ավարտին նա կարողանում է համաձայնության գալ Իսպանիայի դիկտատորի հետ և կարճ ժամանակահատվածով Մեքսիական դառնում է Սահմանադրական Միապետություն։ Իշխանությունը անցնում է մեքսիկական կորտեսին։
1821 թվականի սեպտեմբերի 15-ին Մեքսիկան ստանում է իր լիակատար անկախությունը։ Մեքսիկայի Նոր խորհրդարանը ցանկանում է հաստատել սերտ կապեր նախկին մայրաքաղաքի հետ (Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ) և այդ իսկ պատճառով Մեքսիկայի թագավոր է ընտրվում ազգությամբ իսպանացի Ֆերդինանդ VII-ը։ Մեքսիկան թեև կառավարվում էր իսպանացի կառավարչի կողմից, սակայն Մեքսիկան և Իսպանիան համարվում էին անկախ պետություններ։
Նոր միապետի նշանաբանը հետևյալն էր
Por la Divina Providencia y por el Congreso de la Nación, primer emperador constitucional de Mеxico |
Մեքսիկական Կայսրությունը ստեղծվել է հիմնականում Նոր Իսպանիա պետության տարածքում։ Այս պետությունը ներառել է ներկայիս Ամերիկայի Միացյալ Նահանգների հետևյալ նահանգները՝ Կալիֆորնիա, Նյու Մեքսիկո, Տեխաս, Նևադա, Յուտա և Արիզոնա։ Բացի Ամերիկայի Միացյալ Նահանգների այս նահանգներից, նրա կազմում եղել են նաև այժմյա Բելիզ, Կոստա Ռիկա, Հոնդուրաս, Գվատեմալա, Սալվադոր, Նիկարագուա և Պանամա պետությունները։ Պետության ընդհանուր մակերեսը կազմել է 4.925.283 քառակուսի կիլոմետր։ 1823 թվականի տվյալներով Մեքսիկան եղել է տարածքի չափսերով 7-րդ երկիրը աշխարհում Միացյալ Թագավորությունից, Ռուսաստանից, Չինաստանից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Բրազիլիայից և Օսմանյան Թուրքիայից հետո։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.