Մեծ պանդա
From Wikipedia, the free encyclopedia
Մեծ պանդա կամ հնդկեղեգի արջ[1] (լատին․՝ Ailuropoda melanoleuca), «սև-սպիտակ կատվաթաթ», կաթնասուն արջերի (Ursidae) ընտանիքից[2][3], որի հայրենիքը կենտրոնական Չինաստանն է։ Մեծ պանդան ապրում է լեռնային շրջաններում, ինչպիսիք են Սիչուանը և Տիբեթը։ 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած պանդան դարձել է Չինաստանի ազգային խորհրդանիշը։
Մեծ պանդա | |
Մեծ պանդա | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Գիշատիչներ (Carnivora) |
Ընտանիք | Արջեր (Ursidae) |
Ցեղ | Ailuropoda |
Տեսակ | Մեծ պանդա (A. melanoleuca) |
Միջազգային անվանում | |
Ailuropoda melanoleuca David, 1869 | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Չինարեն անվանումը նշանակում է «արջ- կատու», և անգամ հակառակ կողմից կարդալիս այն դարձյալ նույնն է նշանակում։ Նրա արևմտյան անվանումը ծագել է փոքր պանդա տեսակի անվանումից։ Նախկինում նրան անվանել են նաև բծավոր արջ (լատին․՝ Ailuropus melanoleucus)։