From Wikipedia, the free encyclopedia
Մարիայի ընտանիք, համեմատաբար ոչ մեծ աստերոիդների խումբ, որոնք տեղակայված են աստերոիդների հիմնական գոտում, Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև։ Այն հավանաբար առաջացել է երկու խոշոր մարմինների բախումից, որի արդյունքում նրանք բաժանվել են բազմաթիվ մանր մարմինների։
Այս ընտանիքը երբեմն անվանում են Խիրայամայի ընտանիք, ի պատիվ ճապոնացի աստղագետ Կիեցուգու Խիրայամայի, ով հայտնավերել էր այս ընտանիքը, հիմնվելով այն փաստի վրա, որ այս աստերոիդների ընտանիքի մարմինները, ինչպես և մի քանի այլ ընտանիքների մարմինները ունեն իրար մոտ սպեկտրալ դաս և իրական ուղեծրի էլեմենտներ։
Այս ընտանիքը ստացել է իր անունը (170) Մարիա աստերոիդից։ Համարվում է, որ այս ընտանիքն է հանդիսանում հասարակ խոնդրիտային երկնաքարերի աղբյուր։
Այս ընտանիքի աստերոիդները տեղաբաշխված են հետևյալ ուղեծրերում՝
Այս պահին հայտնաբերված են այս ընտանիքի 81 աստերոիդ։ Նրանց առանձնահատկությունն է համեմատաբար մեծ ուղեծրի թեքումը 15 ° - 17 °[1]։ Այս ընտանիքի աստերոիդները շարժվում են Արեգակի շուրջ 2,5 - 2,625 ա. մ. միջակայքում ընկած մեծ կիսաառանցքներով, որը համապատասխանում է Յուպիտերի հետ 3:1 ուղեծրային ռեզոնանսին։
Անունը | Տրամագիծ | Մեծ կիսաառանցք | Ուղեծրի թեքում | Էքսցենտրիսիտետ | Հայտնաբերման տարին |
---|---|---|---|---|---|
(170) Մարիա | 44,3 կմ | 2,554 ա. մ. | 14,385 ° | 0,063 | 1877 |
(472) Հռոմ | 47,27 կմ | 2,543 ա. մ. | 15,802 ° | 0,095 | 1901 |
(575) Ռենատե | 21,26 կմ | 2,555 ա. մ. | 15,027 ° | 0,127 | 1905 |
(616) Էլլի | 18,15 կմ | 2,553 ա. մ. | 14,967 ° | 0,058 | 1906 |
(660) Կրեսցենցիա | 42,24 կմ | 2,534 ա. մ. | 15,219 ° | 0,107 | 1908 |
(714) Ուլուլա | 39,18 կմ | 2,535 ա. մ. | 14,271 ° | 0,057 | 1911 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.