Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ամուրներ, կամ Ամուրի աստերոիդներ Երկրին մոտեցող աստերոիդների խումբ է։ Ի տարբերություն Ապոլոնների և Ատենների, որոնք անվանվում են խմբի առաջին հայտնաբերված աստերոիդի անունով, Ամուրները անվանված են խմբի նարկայացուցիչներից մեկի՝ (1221) Ամուրի անունով։
Այս պահին (2012 թվականի փետրվարի 25) հայտնի են 3276 Ամուրներ, որոնցից ավելին քան 600 ունեն հերթական համար, իսկ 60 անուններ[1]։ Խմբի ամենահայտնի ներկայացուցիչն է (433) Էրոս աստերոիդը, որը ուսումնասիրվել է NEAR Shoemaker տիեզերական սարքով[2]։
Ամուրների խմբին են հատկացվում բոլոր այն աստերոիդները, որոնց մեծ կիսաառանցքը մեծ է 1,0 ա. մ.-ից և պերիհելին ընկած է 1,017-ից մինչև 1,3 ա. մ. միջակայքում[3]։ Չնայած այն հանգամանքին, որ Ամուրները չեն հատում Երկրի ուղեծիրը, Յուպիտեր և Մարս մոլորակների, կամ մեծ աստերոիդների ձգողության ուժերը կարող են փոփոխել Ամուրների ուղեծրերը մոտեցնելով նրանց Երկրին։
Ամուրի աստերոիդները կարելի է բաժանել չորս ենթախմբերի, կախված նրանց միջին հեռավորությունից Արեգակից։
Ամուրները, ինչպես և մյուս Երկրին մոտեցող աստերոիդները, ունեն համեմատաբար փոքր չափեր։ Հայտնի են միայն չորս Ամուրի աստերոիդ, որոնց տրամագիծը մեծ է 10 կմ-ից։ Նրանցից ամենամեծը Գանիմեդն է, որի տրամագիծը կազմում է 32 կմ[5]։
Չափերով երկրորդ Ամուրի աստերոիդն է Դոն Կիխոտ աստերոիդը, տրամագիծը մոտ 19 կմ, այն հանդիսանում է հայտնի աստերոիդների մեջ ամենամութերից մեկը, ալբեդոն մոտ 3%[6]։
Առաջին հայտնաբերված, և միակը, որը հայտնաբերվել է XIX դարում, Ամուրի աստերոիդն է Էրոսը։ Խմբի անվան կրողը՝ Ամուրը, հանդիսանում է հայտնաբերման հեթականությամբ հինգերորդը։
1996 թվականին ՆԱՍԱ-ն արձակեց «NEAR Shoemaker» տիեզերական սարքը։ 2000 թվականի փետրվարի 14-ին սարքը դուրս եկավ Էրոսի ուղեծիր, դառնալով աստերոիդի աշխարհում առաջին արհեստական արբանյակը։ Մի քանի ամիս սարքը կատարում էր Էրոսի հետազոտություններ, իսկ 2000 թվականի դեկտեմբերից 35 կմ բարձրությունից սկսեց հետազոտել մակերևույթի քիմիական բաղադրությունը, օգտագործելով ռենտգենային և գամմա սպետրոմետրները։ Աշխատելով աստերոիդի ուղեծրում մոտ 1 տարի «NEAR Shoemaker»-ը վայրէջք կատարեց նրա մակերևույթին։
Աստերոիդի ուղեծրում աշխատանքի ընթացքում սարքը ուղարկեց ավելի քան 160 հազար լոսանկարներ, կատարեց ավելի քան 11 միլիոն լազերային չափումներ, մակերևույթի ճշգրիտ ձևի պարզելու համար[7]։
Անվանումը | Հայտնաբերման տարեթիվը | Հայտնաբերողը |
---|---|---|
(433) Էրոս | 1898 | Կարլ Վիտտ |
(719) Ալբերտ | 1911 | Յոհան Պալիզա |
(887) Ալինդա | 1918 | Մաքս Վոլֆ |
(1036) Գանիմեդ | 1924 | Վալտեր Բաադե |
(1221) Ամուր | 1932 | Էժեն Դելպորտ |
(3908) Նիքս | 1980 | Հանս-Էմիլ Շուստեր |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.