Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ալբեդո (լատին․՝ albus — սպիտակ), մակերևույթի արտացոլման (ցրման) հատկության հատկանիշ։
Մոլորակ | Երկրաչափական ալբեդո | Գնդային ալբեդո |
---|---|---|
Մերկուրի | 0.106 | 0.119 |
Վեներա | 0,65 | 0,76 |
Երկիր | 0.367 | 0,39 |
Մարս | 0,15 | 0,16 |
Յուպիտեր | 0,52 | 0.343 |
Սատուրն | 0,47 | 0.342 |
Ուրան | 0,51 | 0,3 |
Նեպտուն | 0,41 | 0,29 |
Պլուտոն | 0,6 | 0,5 |
Ալբեդոյի մեծությունը տվյալ ալիքի երկարություն կամ ալիքների երկարության միջակայքի համար կախված է արտացոլող մակերեսի սպեկտրային բնութագրից, այդ իսկ պատճառով, ալբեդոն տարբերվում է տարբեր սպեկտրային միջակայքերի (օպտիկական, Ուլտրամանուշակագույն ճառագայթման, Ինֆրակարմիր ճառագայթման ալբեդո) կամ ալիքների երկարությունների (մոնոքրոմատիկ ալբեդո) համար.
Օպտիկայում և աստղագիտությունում կախված արտացոլող մակերևույթի երկրաչափությունից տարբերում են մի քանի տեսակի ալբեդոներ։
Իրական կամ հարթ ալբեդոն ցրվող արտացոլման ցուցանիշն է, այսինքն հարթ մակերևույթի կողմից ցրված լուսային հոսքի հարաբերությունը այդ մակերևույթին ընկած լույսի հոսքին։
Այս ալբեդոն անվանում են «նորմալ»։
Մաքուր ձյան նորմալ ալբեդոն կազմում է ~0,9, փայտածուխինը՝ ~0,04։
Մոլորակների ֆոտոմետրիայիում երկրաչափական ալբեդոն հաշվվում է - Երկրի մոտ լուսավորության, որը ստեղծում է մոլորակը իր լրիվ ֆազայում , հարաբերությամբ այն լուսավորությանը , որը կստեղծեր այդ մոլորակի չափերով բացարձակ սպիտակ էկրանը, որը տեղադրված է նույն տեղում տեսողության ճառագայթին և արեգակնային ճառագայթներին ուղղահայաց դիրքում[1]։
Լուսնի երկրաչափական օպտիկական ալբեդոն կազմում է 0,12, Երկրինը - 0.367։
Բոնդի ալբեդոն հաշվվում է գնդային մարմնի կողմից բոլոր ուղղություններով արտացոլված լուսային հոսքի հարաբերությամբ այդ մարմնի վրա ընկնող հոսքին։ Բոնդի ալբեդոն կապված է երկրաչափական ալբեդոյի հետ հետևյալ հարաբերությամբ՝ , որտեղ - երկրաչափական ալբեդոն է, իսկ - ֆազային ինտեգրալը, որը հաշվի է առնում միայն մարմնի այն մասը, որը տեսանելի է դիտարկողին
Երկրի Բոնդի ալբեդոն մոտ 0,39 է, Լուսնինը - 0.067[2].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.