Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կիրկվուդի ճեղքեր աստերոիդների հիմնական գոտու շրջանում աստերոիդների բաշխման ճեղքեր կամ բացակներ են։ Նրանք համընկնում են Յուպիտերի հետ ուղեծրային ռեզոնանսերի տեղաբաշխման հետ։
Օրինակ, կան չափազանց քիչ աստերոիդներ, որոնց մեծ կիսաառանցքը գտնվում է 2,5 ա. մ.-ի մոտակայքում, պտույտի պարբերությունը 3,95 տարի, որը հավասար է երեք պտույտի Յուպիտերի մեկ պտույտի դիմաց (հետևաբար, կոչվում է 3:1 ուղեծրային ռեզոնանս)։ Աստերոիդները չեն կարող եկար ժամանակ մնալ այս ուղեծրերում քանի որ Յուպիտերի ձգողության ուժի ազդեցության տակ նրանք շատ արագ դառնում են ոչ կայուն և դուրս են մղվում այս ուղեծրերից։ Յուպիտերի հետ հանդիպումից խուսափելով, որոշ աստերոիդներ շարժվում են նրա հետ ռեզոնանսի մեջ, նրանց պտույտի պարբերությունները կազմում են պարզ հարաբերություններ հսկա մոլորակի պտույտի պարբերության հետ։ Սրա պարզագույն դեպք է հանդիսանում 1:1 ռեզոնանսը, այսպիսի ուղեծրերում են գտնվում «տրոյացիները»։
Այս ճեղքերը առաջին անգամ հայտնաբերվել են 1857 թվականին Դենիել Կիրկվուդի կողմից, ով էլ բացատրել է նրանց առաջացման պատճառները Յուպիտերի հետ ուղեծրային ռեզոնանսի պատճառով[1]։
Ավելի ուշ հայտնաբերվեցին փոքր քանակով աստերոիդների ընտանիքներ, որոնք ունեն ուղեծրի մեծ էքսցենտրիսիտետ և պտտվում են Կիրկվուդի ճեղքերի շրջանակներում։ Այս ընտանիքների օրինակներ են հանդիսանում Ալինդայի ընտանիքը և Գրիքուայի ընտանիքը։ Այս ուղեծրերը աստիճանաբար ավելի են ձգվում ավելացնելով իրենց էքսցենտրիսիտետները տասնյակ միլիոնավոր տարիների ընթացքում, և ի վերջո նրանք դուրս կմղվեն ռեզոնանսից մեծ մոլորակի հետ հանդիպումների հետևանքով։
Ամենացայտուն Կիրկվուդի ճեղքերը տեղակայված են հետևյալ ուղեծրերի վրա՝
Գտնվել են նաև ավելի թույլ կամ նեղ ճեղքեր՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.