From Wikipedia, the free encyclopedia
Մայքլ Ռոբերտ Կրեմեր (անգլ.՝ Michael Robert Kremer, նոյեմբերի 12, 1964[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2])[12], ամերիկացի տնտեսագետ, տնտեսության զարգացման մասնագետ։ 2019 թվականին տնտեսագիտության բնագավառում Աբհիջիտ Բաներջիի և Էսթեր Դյուֆլոյի հետ միասին արժանացել է Նոբելյան մրցանակի՝ «գլոբալ աղքատությունը մեղմացնելու՝ իրենց փորձառական մոտեցման համար»[13]։
Մայքլը Բիլ Ֆոնդի և Մելինդա Գեյթսի հիմնադրամի միջոցներով Հարվարդի համալսարանում հիմնադրված կազմակերպության զարգացման պրոֆեսոր է։ Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի, «ՄաքԱրթուր» և ուսուցիչների համար նախատեսված Նախագահական կրթաթոշակային ծրագրերի անդամ է, ճանաչվել է Համաշխարհային տնտեսական ֆորումի երիտասարդ գլոբալ առաջնորդ։ Կրեմերն աշխատում է որպես Աղքատության հաղթահարման նորարարությունների ինստիտուտի գիտական խորհրդատու («Innovations for Poverty Action», Նյու Հեյվեն, Կոնեկտիկուտ)։ Ինստիտուտն ստեղծվել է սոցիալական և միջազգային զարգացման խնդիրները լուծելու համար։ Միջազգային հասարակության աղքատության դեմ պայքարող «Giving What We Can» կազմակերպության անդամ է[14]։ Կրեմերը Հարվարդի համալսարանի հիման վրա ստեղծված «WorldTeach»-ի հիմնադիր-նախագահն է, որն ուսանողներին և շրջանավարտներին, որպես կամավոր ուսուցիչներ, զարգացող երկրներում ուղարկում է ամառային և տարեկան ծրագրերի։
Կրեմերի գիտական հետաքրքրությունները կենտրոնացած են ազդակների հետազոտության վրա։ Մասնավորապես, կենտրոնացած են զարգացող երկրներում պատվաստանյութերի խթանման մեխանիզմների մշակման, ինչպես նաև սոցիալական գիտությունների բնագավառում միջոցառումների գնահատման պատահական մեթոդների կիրառման վերաբերյալ։ Նա կոմպլեմենտ իրավասությունների հիման վրա ստեղծել է տնտեսության զարգացման հայտնի տեսությունը, որը կոչվում է «խտացնող օղակների տեսություն»։
Կրեմերը համաշխարհային բնակչության չափազանցական աճի ֆենոմենի վերաբերյալ առաջարկել է առավել համոզիչ բացատրություններից մեկը, ինչպես նաև ժողովրդագրական անցման տնտեսական մեխանիզմները, որոնք դիտարկվել են մինչև 1970-ականների սկիզբը։ Աճի միջազգային կենտրոնի կողմից անցկացվող աճի շաբաթ 2010-ին Կրեմերը ներկայացրել է իր ուսումնասիրությունը մարդկային կապիտալի վերաբերյալ։
{{citation}}
: Missing |author1=
(օգնություն); More than one of |ISBN=
and |isbn=
specified (օգնություն){{citation}}
: More than one of |DOI=
and |doi=
specified (օգնություն)Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.