From Wikipedia, the free encyclopedia
Ղազախստանի ալ-Ֆարաբիի անվան ազգային համալսարան (ղազ.՝ Əл Фараби атындағы Қазақ Ұлттық Университеті), Ղազախստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Հիմնվել է 1934 թվականին Ալմա Աթայում[4]։
Տեսակ | համալսարան, հասարակական համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
---|---|
Հիմնադրված է | 1934 |
Անվանված է | Ալ Ֆարաբի |
Ընդհանուր անձնակազմ | 2000 մարդ |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[2] |
Երկիր | Ղազախստան[3] |
Տեղագրություն | Ալմաթի |
Պարգևներ | |
Կայք | kaznu.kz |
Al-Farabi Kazakh National University Վիքիպահեստում |
Ղազախստանի ազգային համալսարանում գործում է բազմաստիճան կրթական համակարգ, որ ներառում է բարձրագույն հիմնական կրթություն (բակալավրիատ), բարձրագույն հատուկ կրթություն, մագիստրատուրա, ասպիրանտուրա և դոկտորանտուրա։ Համալսարանում պատրաստվում են ավելի քան 180 բնագավառի մասնագետներ։ Նրա կազմում գործում են 14 ֆակուլտետ (մեխանիկա-մաթեմատիկական, ֆիզիկատեխնիկական, քիմիայի և քիմիական տեխնոլոգիաների, կենսաբանության, աշխարհագրական և բնօգտագործման, իրավաբանական, պատմության, հնէաբանության և ժողովրդագրության, փիլիսոփայության և քաղաքագիտության, բանասիրության, գրականագիտության և համաշխարհային լեզուների, ժուռնալիստիկայի, արևելագիտության և այլն), քոլեջ, որակավորման բարձրացման ինստիտուտ, գիտահետազոտական 7 ինստիտուտներ, 67 մասնագիտությունների գծով դոկտորական դիսերտացիաների պաշտպանության 25 դիսերտացիոն խորհուրդներ։ Համալսարանում կրթություն են ստանում ավելի քան 20 հազար ուսանողներ, մագիստրանտներ ու դոկտորներ։
Համալսարանը բացվել է 1934 թվականի հունվարի 15-ին։ Այն ունեցել է կենսաբանական ու ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետներ, որտեղ սովորել են 54 ուսանողներ, և աշխատել են 25 դասախոսներ (այդ թվում՝ 5 պրոֆեսոր և 10 դոցենտ)։ 1934 թվականին համալսարանը կոչվում է Սերգեյ Կիրովի անվամբ։ Համալսարանը կայացմանն աջակցել են Մոսկվայի, Լենինգրադի, Կազանի, Ուկրաինայի բուհերը։ Այստեղ աշխատելու են եկել Ի. Մոլյուկովը, Դ. Սոկոլսկին Մոսկվայի համալսարանից, Կոնստանտին Պերսիդսկին Կազանի համալսարանից և այլ գիտնականներ[5]։
1977/78 ուսումնական տարում համալսարանն ունեցել է շուրջ 15 հազար ուսանող, մոտ 1000 դասախոս և գիտական աշխատող։ Ղազախստանի համալսարանը հրատարակել է «Գիտական տեղեկագիր» (1938 թվականից) հանդեսը։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1971)[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.