Հրաշք կին 1984
From Wikipedia, the free encyclopedia
«Հրաշք կին 1984» (անգլ.՝ Wonder Woman 1984), սպասվող ամերիկյան սուպերհերոսական ֆիլմ, որը հինված է DC Comics-ի Հրաշք կին կերպարի վրա։ Այն համարվում է 2017 թվականի «Հրաշք կին» ֆիլմի սիքվելը և լինելու է «DC-ի ընդարձակ տիեզերք»֊ի ութերորդ ադապտացիան։ Ֆիլմի ռեժիսորը Փեթի Ջենքինսն է, իսկ սցենարիստներն են Ջենքինսը, Ջեոֆ Ջոնսը և Դեյվիդ Քալեմը։ Գլխավոր դերակատարներն են Գալ Գադոտը, Քրիս Փայնը և Քրիստեն Ուիգը։ Այն Հրաշք Կին կերպարի չորրորդ ներկայացումն է ֆիլմերում։ Նախորդները եղել են «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին», «Հրաշք կին» և «Արդարության լիգա» ֆիլմերը։
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Սիքվելի ստեղծման մասին խոսակցություններն սկսել են հունիսին՝ «Հրաշք կին» ֆիլմի թողարկումից անմիջապես հետո, իսկ որոշումը հաստատվել է մյուս ամսում։ Ֆիլմի նկարահանման շրջանը սկսել է 2018 թվականի հունիսին և տեղի են ունենալու Լևանսդենում գտնվող Warner Bros.֊ի ստուդիայում, Վաշինգտոնում, Հյուսիսային Վիրջինիայում, Լոնդոնում, Կանարյան կղզիներում և Իսպանիայի Ալմերիա քաղաքում։
«Հրաշք կին 1984» ֆիլմը նախատեսված է թողարկել Warner Bros. Pictures֊ի կողմից 2020 թվականի օգոստոսի 14-ին, RealD 3D և IMAX 3D ձևաչափերով։