From Wikipedia, the free encyclopedia
ԱՄՆ-ի բնական պատմության ազգային թանգարան, (անգլ.՝ National Museum of Natural History) Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող թանգարան։ Այն կառավարվում է Սմիթսոնյան ինստիտուտի՝ ամերիկյան հետազոտական և հանրաճանաչության ամենակարևոր հաստատություններից մեկի կողմից, որն իր մեջ ներառում է բազմաթիվ այլ թանգարաններ՝ Ամերիկյան պատմության ազգային թանգարան, Արվեստի և արդյունաբերության տաղավար և այլք։
ԱՄՆ-ի բնական պատմության ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | բնագիտական թանգարան և տեսարժան վայր |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Վաշինգտոն[2][1] |
Վայր | National Mall?[2] |
Կազմված է | National Anthropological Archives?[3], Human Studies Film Archives?[3], Global Volcanism Program? և Smithsonian Marine Station at Fort Pierce?[4] |
Մասն է | Սմիթսոնյան ինստիտուտ[5] |
Պատկանում է | Սմիթսոնյան ինստիտուտ[6] |
Հասցե | 10th St & Constitution Ave NW, Washington, DC 20560[2][7]20560[2][7] |
Հիմնադրվել է | մարտի 17, 1910[6] |
Այցելուներ | 6 900 000 ± 50 000 մարդ (2015)[8] |
Տնօրեն | Kirk R. Johnson?[9] և Richard S. Fiske?[10] |
Կայք | naturalhistory.si.edu(անգլ.) |
Միացյալ Նահանգների բնական պատմության ազգային թանգարանը գտնվում է ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում։
Սմիթսոնյան ինստիտուտը, նախքան բնական պատմության մեջ մասնագիտացված թանգարան լինելը, 1846 թ.-ին, իր հիմնադրման հենց սկզբում, որոշել էր օժտել իրեն, այսպես կոչված, «ազգային» թանգարանով։ Շինարարությունն ավարտվելուց հետո ազգային թանգարանը իր դռները բացեց 1858 թ.-ին։ Սմիթսոնյան ինստիտուտի շենքը հանդիսանում է հաստատության ներկայիս կենտրոնը, որը հայտնի է որպես « Ամրոց »։ 19-րդ դարի այս ազգային թանգարանը բնության թանգարան չէր, որը խիստ մասնագիտացված էր բնական պատմության մեջ, այն իրար հետ բերեց Սմիթսոնյան բնական պատմության նմուշներ,նաև այլ հավաքածուներ, որոնք կապ չունեինբնական գիտությունների հետ։ Անցան տարիներ. տարածքի անհրաժեշտություն եղավ, և հավաքածուների մի մասը ուղարկվեց 1879 թ.-ին կառուցված նոր շենք։ Այս շենքը ներկայումս հանդիսանում է Արվեստի և արդյունաբերության տաղավար։
Ժամանակի ընթացքում հավաքածուները տեղավորելու համար կրկին տարածքի անհրաժեշտություն է առաջացել և 1902 թվականի հունիսի 28-ին ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տվեց նոր շենքի կառուցմանը։ 1910 թվականի մարտի 17-ին շենքն իր դռները բացեց այցելուների առջև։
Թանգարանի հավաքածուները այժմ հասել են 125 միլիոն նմուշի։ Հավաքածուները ներառում են ինչպես բույսերի, այնպես էլ կենդանիների նմուշներ, ինչպես նաև հանածոներ, հանքանյութեր, միներալներ և ապարներ, ազգագրական առարկաներ։
Այս թանգարանը երկրորդ ամենահայտնի հաստատությունն է Սմիթսոնյան կառույցների շրջանում։ Բացի հասարակության համար բաց հավաքածուներից, այն նաև կարևոր հետազոտական կենտրոն է, որտեղ աշխատում են 185 գիտնական[11]։
Հավաքածուներում ընդգրկված են մասնավորապես դինոզավրերի 46 տիպի ամբողջական նմուշներ ( Ստեգոզավր, Կամպտոզավր ..):
Թանգարանի ամենահայտնի կտորներից է «Հոուփի ադամանդը», որը տեսնելու են գալիս տարեկան 6 միլիոն այցելուներ, Լուվրում գտնվող Մոնա Լիզա կտավից հետո (տարեկան 8 միլիոն այցելու )[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.