From Wikipedia, the free encyclopedia
Գաբրիելա Զանա Վանեսա Անսթրոթեր-Գաֆ-Քելթրոփ (անգլ.՝ Gabriella Zanna Vanessa Anstruther-Gough-Calthorpe)[2], հայտնի է նաև Գաբրիելա Քելթրոփ[3] անունով։ Անգլիացի մոդել և դերասանուհի է, ով նկարահանվել է «Հրացանակիրները», «Քերրի» և «Անվերջ սեր» ֆիլմերում։
Գաբրիելա Ուայլդ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Բեյսինգսթոուք, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն |
Կրթություն | Հիթֆիլդի դպրոց, Ասքոթ, Windlesham House School? և Սուրբ Սուիթանի դպրոց |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի |
Ծնողներ | հայր՝ John Anstruther-Gough-Calthorpe?[1], մայր՝ Vanessa Hubbard?[1] |
Ամուսին(ներ) | Alan Pownall? |
Երեխա(ներ) | Sasha Blue Pownall?[1] |
Ուալդը ծնվել է Բասինգսթոուքում։ Նա սերում է ազնվական Գաֆ-Քելթրոփ ընտանիքից[4]։ Նրա հայրը՝ գործարար Ջոն Անսթրոթեր-Գաֆ-Քելթրոփը Watermark Group-ի նախկին նախագահն է և բարոնետ Ֆիցրոյ Անսթրոթեր-Գաֆ-Քելթրոփի թոռն է։ Նրա մայրը՝ Վանեսա Մերի Թերեզան, Դայ Լյուլենի նախկին կինն է։ Ուալդի նախնիներից է Մոնտագյու Բերտին՝ Աբինգդոնի 6-րդ կոմսը։ Ուալդի մայրական տատի ծնողներն էին Բերնարդ Ֆիցալան-Հոուարդը՝ Գլասոպի 3-րդ բարոն Հոուարդը և Մոնա Ֆիցալան-Հոուարդը՝ Բեամոնթի 11-րդ բարոնուհին։
Ուալդը ունի կրտսեր քույր՝ Օքտավիան և հինգ խորթ եղբայրներ և քույրեր։ Օլիվիա և Արաբելա Լյուլինները, իր մոր առաջին ամուսնությունից և Ջորջիանան, Իզաբելան և Յակոբին իր հոր առաջին ամուսնությունից։
Ուալդը հաճախել է Հեդֆիլդի, ապա Սուրբ Սվիթոն դպրոց, այդ ընթացքում զբաղվել է մոդելի կարիերայով։
Ուալդը սկսել է իր կարիերան որպես մոդել։ 2009 թվականի դեկտեմբերին Ուալդը արեց իր դերասանական կարիերայի դեբյուտը նկարահանվելով «Համադասարանցիները 2։ Ոսկե Ֆրիտոնի լեգենդը» արկածային կատակերգությունում։ 2010 թվականի մայիսին նա նկարահանվել է «Դոկտոր Ով» հեռուստասերիալում[5]։ 2010 թվականի դեկտեմբերին Ուալդը նկարահանվել է «Հրացանակիրները» արկածային ֆիլմում։
Ուալդը ամուսնացել է երաժիշտ Ալան Փոունալի հետ 2014 թվականի սեպտեմբերի 13-ին։ Նրանք ունեն մեկ որդի՝ Սաշա Բլյու Փոունալը, ով ծնվել է 2014 թվականի փետրվարի 3-ին[6]։
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2009 | Համադասարանցիները 2։ Ոսկե Ֆրիտոնի լեգենդը | Սեֆի | |
2011 | Հրացանակիրները | Կոնստանս Բոնացիո | |
2012 | Երկրորդ Մաեստրո | թավջութակահար | Կարճամենտրաժ ֆիլմ |
2013 | Քերրի | Սյու Սնել | |
2014 | Անվերջ սեր | Ջեյդ Բափերֆիլդ | |
2014 | Սքվեթինգ | Քելեյ |
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2010 | Դոկտոր Ով | Վամպիր աղջիկ | |
2012 | Սև Ձի | Վինտեր-Լի Քարթեգեն |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.