![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2c/Connie_Nielsen_by_Gage_Skidmore.jpg/640px-Connie_Nielsen_by_Gage_Skidmore.jpg&w=640&q=50)
Քոնի Նելսեն
դանիացի դերասանուհի / From Wikipedia, the free encyclopedia
Քոնի Սիգնե-Լիզե Նելսեն (դան․՝ Connie Inge-Lise Nielsen, հուլիսի 3, 1965(1965-07-03)[1], Frederikshavn, Դանիա), դանիացի դերասանուհի, ով ստացել է իր առաջին մեծ դերը անգլիալեզու «Սատանայի փաստաբանը» (1997) ֆիլմում՝ կատարելով երկրորդական դեր։ Հետագայում Քոնի Նելսենը հայտնի է դարձել Ռիդլի Սքոթի «Գլադիատոր» (2000) ֆիլմում իր կատարած դերով։ Նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են` «Հանձնարարություն Մարսում» (2000), «Նկար մեկ ժամում» (2002), «Հիմնական» (2003), «Հետապնդվածը» (2003), «Սառցե բերք» (2005) և «Նիմֆոմանուհի» (2014)։ Նա մարմնավորել է Մերեդիթ Քեյնին Starz հեռուստաալիքի «Բոս» հեռուստասերիալում և կատարել է գլխավոր դեր «Հետևողները» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում։ Նա մարմնավորում է թագուհի Հիպոլիտային 2017 թվականին սպասվող «Հրաշք կին» ֆիլմում։
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 3, 1965(1965-07-03)[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Frederikshavn, Դանիա |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, դերասանուհի, մոդել և կինոդերասանուհի |
Համատեղ ապրող(ներ) | Լարս Ուլրիխ |
Պարգևներ և մրցանակներ | |