![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/99/Hammerhead_shark.jpg/640px-Hammerhead_shark.jpg&w=640&q=50)
Հսկա մուրճագլուխ շնաձուկ
From Wikipedia, the free encyclopedia
Հսկայական շնաձուկ-մուրճ, կամ Հսկայական մուրճագլուխ,[1] (լատին․՝ Sphyrna mokarran[2][3]) Կենդանիների թագավորության, Քորդավորների տիպի, Կռճիկային ձկների դասի, Շնաձկների դասի, Մուրճագլուխ շնաձկների կարգի շնաձուկ։
Հսկայական շնաձուկ-մուրճ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Sphyrna mokarran
Rüppell, 1837
|
||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
|
||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||
Արեալ | ||||||||||||
|
Հսկայական մուրճագլուխների առավելագույն երկարությունը կազմում է 6,1 մետրը։ Այս ձկները բնակվում են հիմնականում արևադարձային և մերձարևադարձային կլիմայական գոտիների ծովերում և օվկիանոսներում։
Այս կենդանիները, ի տարբերություն մյուս շնաձկների քթի առջևի եզրին ունեն մուրճանման ելուստ, որի շնորհիվ նրանք վնաս են հասցնում իրենց զոհին։ Այդ առջևի ելուստի անունից է առաջացել նաև կենդանու անվանումը` «Հսկայական շնաձուկ-մուրճ»։
Մուրճագլուխների առջևի մուրճը շատ թանկարժեք է, այդ իսկ պատճառով այս ձկնատեսակները հաճախ դառնում են որսագողության զոհ։ Շնաձկների այս տեսակները հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա, իսկ կենսաբանորեն դասվում են վտանգված կենդանատեսակների թվին։
Սեռահասուն շնաձկները ծննդաբերում են երկու տարին մեկ անգամ և ծնում կենդանի ծագ։ Յուրաքանչյուր ծննդաբերության ժամանակ ծնվում են մոտ 55 նորաձին շնաձկներ։ Տարածված են երեք օվկիանոսներում` Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական։