From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Աղազարի Լազարյան (նոյեմբերի 23, 1735[1][2], Նոր Ջուղա[1][2] - հոկտեմբերի 24, 1801[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2]), հայ ազգային ազատագրական շարժման գործիչ է, Ռուսաստանի իսկական պետական խորհրդական, արդյունաբերող կալվածատեր։
Հովհաննես Աղազարի Լազարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 23, 1735[1][2] |
Ծննդավայր | Նոր Ջուղա[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 24, 1801[1][2] (65 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Մայրենի լեզու | ռուսերեն |
Մասնագիտություն | հասարակական գործիչ, ձեռնարկատեր և landlord |
Ծնողներ | հայր՝ Աղազար Լազարյան, մայր՝ Աննա Լազարյան |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Artemiy Ivanovich Lazarev? |
Ivan Lazarev Վիքիպահեստում |
Հովհաննես Լազարյանը օգտագործել է ռուսական արքունիքի հետ ունեցած մերձավոր հարաբերությունները՝ իրագործելու Հայաստանի ազատագրումը։ Գործուն մասնակցություն է ունեցել ազատագրական ծրագրերի մշակմանը։ Կազմել և ռուսական կառավարությանն է ներկայացրել «Պրն. Իվան Լազարևի նոտան» ծրագիրը, որում դրել է Ռուսաստանի հովանու ներքո հայ պետականության վերականգնման հարցը։ Մեծ նշանակություն է տվել լուսավորությանը։ Հովհաննես Լազարյանի միջոցներով դպրոցներ են բացվել Թիֆլիսում, Նոր Նախիջևանում, Գրիգորիոպոլում, հիմնադրվել է Լազարյան ճեմարանը, ռուսական օրիորդաց դպրոց՝ Ցարսկոյե Սելոյում, կառուցվել են հայոց եկեղեցիներ Մոսկվայում ու Պետերբուրգում։ Լազարյանը կառուցել է նաև Կիզելի և Պոլազնինոյի մետալուրգիական գործարանները։ 1786 թվականին ավստրիական կայսր Իոսիֆ II-ից ստացել է բարոնի, 1788 թվականին՝ կոմսի տիտղոս։
Լազարյանը 1780-ական թվականներին Հովսեփ Արղությանի հետ ծավալուն բանակցություններ էր վարում ռւսական գործիչների հետ Հայաստանը ազատագրելու համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.