From Wikipedia, the free encyclopedia
Հարի Մաքսվել Հարիսոն (ի ծնե Հենրի Մաքսվել Դեմփսի, մարտի 12, 1925[2][3][4][…], Սթենֆորդ - օգոստոսի 15, 2012[5][2][3][…], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), եղել է ամերիկացի գիտաֆանտաստիկ գրող, ճանաչում է ստացել «Չժանգոտվող պողպատից առնետի» կերպարի և իր «Make Room! Make Room!» վեպի (1966) շնորհիվ։ Վերջինս հիմք է հանդիսացել «Կանաչ սոյլենթ» ֆիլմի համար (1973)։ Հարիսոնը (Բրայան Ալդիսի հետ միասին) Բիրմինգեմ Գիտական Ֆանտաստիկայի Խմբի համանախագահ։
Հարի Հարիսոն Harry Harrison | |
---|---|
Ծննդյան անուն | Հենրի Մաքսվել Դեմփսի |
Ծնվել է | 1925 մարտի 12 |
Ծննդավայր | Սթենֆորդ |
Վախճանվել է | օգոստոսի 15, 2012 87) | (տարիքը
Վախճանի վայր | Բրայթոն, Մեծ Բրիտանիա |
Մասնագիտություն | Արձակագիր |
Ազգություն | Ամերիկացի |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ստեղծագործական շրջան | 1951–2010 |
Ժանրեր | գիտական ֆանտաստիկա |
Ուշագրավ աշխատանքներ | Make Room! Make Room!? |
Պարգևներ | |
Ամուսին | Էվելին Հարիսոն և Ջոն Մերկլեր Հարիսոն |
Զավակներ | Թոդ Հարիսոն և Մոիրա Հարիսոն |
Կայք | michaelowencarroll.com/hh/ |
Harry Harrison Վիքիպահեստում |
Նախքան խմբագիր ու գրող դառնալը, Հարիսոնը սկսել է գիտաֆանտաստիկ դաշտում որպես պատկերազարդող՝ նկարազարդելով երկու գիտաֆանտաստիկ կոմիկական գրաշարեր՝ «Տարօրինակ երևակայություն» և «Տարօրինակ գիտություն»։ Այս և այլ կոմիկական գրաշարերում նա հիմնականում աշխատել է Վոլի Վուդի հետ։ Վուդը սովորաբար թանաքով ներկում է Հարիսոնի գծապատկերները և այդ երկուսը ազատ աշխատում էին տարբեր հրատարակիչների հետ տարբեր ժանրերում՝ ներառյալ կովբոյական ու սարսափ կոմիքսները։ Նա և Վուդը դադարեցրեցին իրենց համագործակցությունը 1950-ին և գնացին իրենց առանձին ուղիներով։ Հարիսոնը օգտագործել է այնպիսի գրչական կեղծանուններ, ինչպիսիք են՝ Ֆելիքս Բոյդ, Հենկ Դեմփսի, Ուեյդ Քեմպֆերտ[6]։
Նրա առաջին՝ «Ժայռի սուզորդը» պատմվածքը տպագրվել է 1951 թվականի փետրվարին «Worlds Beyond» ամսագրում՝ խմբագրված Դեմոն Նայթի կողմից[6]։ Ամսագիրը նախկինում տպագրել էր նրա պատկերազարդումները։ Լինելով Նյու Յորքում՝ նա համագործակցում է Հիդրա Ակումբի հետ, որը հանդիսանում էր Նյու Յորքի գիտաֆանտաստիկ գրողների կազմակերպությունը։ Հիդրա ակումբում ընդգրկված էին այնպիսի ակնառու դեմքեր, ինչպիսիք էին՝ Ալֆրեդ Բեսթերը, Ջեյմս Բլիշը, Էնթոնի Բաուչերը, Ավրամ Դեյվիդսոնը, Ջուդիթ Մերիլը և Թեոդոր Աթարջնը[7]։ Այնտեղ ընդգրկված էր նաև Այզեկ Ազիմովը[8]։
Հարիսոնը շատ ավելի հայտնի դարձավ իր հետագա գործերով՝ մասնավորապես իր հումորային գիտաֆանտաստիկ գործերով. ինչպես «Չժանգոտող պողպատից առնետ» և իր «Բիլլ, գալակտիկական հերոս» վեպը։
1950—1960-ական թվականներին նա «Ֆլեշ Գորդոն» (Flash Gordon) ամսագրի հիմնական գրողն էր[9][10]։
Հարիսոնի ոչ բոլոր ստեղծագործություններն էր եղել կոմիկ ժանրի։ Նա գրել է շատ պատմություններ լուրջ թեմաներով, որոնցից ամենահայտնին գերբնակվածություն և աշխարհի սպափվող ռեսուրսների մասին «Make Room! Make Room!» վեպն է, որը օգտագործվել է որպես հիմք 1973 թվականին «Կանաչ սոյլենթ» գիտական գեղարվեստական ֆիլմի համար (թեև ֆիլմում սյուժեն և թեման փոխվում են)։
Հարիսոնը սերտորեն կապված էր Բրայան Ալդիսի հետ։ Նրանք համագործակցել են մի շարք ծաղկաբանության նախագծերում, և շատ աշխատանք են կատարել 1970-ականներին, որպեսզի բարձրացնեն չափանիշները քննադատության դաշտում, այդ թվում «Ջոն Վ. Քեմփբելլի հուշահամալիրի մրցանակաբաշխություն լավագույն գիտաֆանտաստիկ վեպի համար» հաստատությունում[11]։
1990 թվականին Հարի Հարիսոնը պատվո հյուր էր ConFiction-ի՝ քառասունութերորդ Համաշխարհային ԳՖ-ի Կոնվենցիային Հաագայում՝ Նիդեռլանդներում, Ջո Հալդեմանի և Վոլֆգանգ Ժեսքեի հետ միասին։
Հարիսոնը ազատականության գրող էր։ Նա իր աշխատանքում համատեղում էր մարդու մտածողությունն ու մարդու ուժը, թեև մտածող մարդը հաճախ է ունենում կարիք օգտագործելու ուժը։
Հարի Հարիսոնը չի հաղթել խոշոր մրցանակ որևէ կոնկրետ գեղարվեստական աշխատանքի համար[12]։ «Գիտական Ֆանտաստիկայի փառքի սրահ» Հարիսոնը ստացել է 2004 թվականին[13] և Ամերիկայի գիտաֆանտաստիկ և ֆանտազիա գրողները ճանաչել են Հարիսոնին ԱԳՖԳ-ի գրոսմայստեր 2008 թվականին[14]։ Նա դարձել է պաշտամունքային հերոս Ռուսաստանում[15]։
Հարիսոնը (ի ծնե Հենրի Մաքսվել Դեմփսի) ծնվել է Սթամֆորդում՝ Կոնեկտիկուտում։ Նրա հայրը՝ Հենրի Լեո Դեմփսին, ով ծագումով մասամբ իռլանդացի տպագրիչ էր, փոխեց իր ազգանունը Հարիսոնի, Հարիի ծնվելուց հետո։ Հարին այդ մասին ինքն էլ չի իմացել մինչ երեսուն տարեկանը, երբ դատարանում նա փոխել է իր անունը Հարի Մաքս Հարիսոնի[16]։ Նրա մայրը՝ Ռիա Կիրջասոֆը[17] եղել է ռուս հրեա։ Նա ծնվել էր Ռիգայում՝ Լատվիայում, բայց մեծացել է Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստանում[18]։ Նրա մորեղբայրը՝ Մաքս Դեյվիդ Կիրջասոֆը (1888-1923) եղել է ամերիկյան հյուպատոս Ճապոնիայում, մահացել է իր կին Ալիսի հետ 1932 թվականի Յոկոհամայի և Տոկիոյի մեծ երկրաշարժի ժամանակ[19][20][21][22][23]։
Հարիոսնը բնակվել է աշխարհի տարբեր մասերում՝ Մեքսիկայում, Անգլիայում, Իտալիայում, Դանիայում և Իռլանդիայում[24]։ Նա եղել է Էսպերանտոյի փաստաբան (որը սովորել է ռազմական ծառայության ընթացքում)։ Այդ լեզուն հաճախ է հայտնվում նրա վեպերում, մասնավորապես «Չժանգոտվող պողպատից առնետը» և «Մահվան աշխարհ» շարքերում։ Նա եղել է Իռլանդիայի Էսպերանտոյի ընկերության պատվավոր նախագահ, միևնույն ժամանակ անդամակցելով Էսպերանտոյի այլ կազմակերպությունների հետ, ինչպես՝ Էսպերանտո-ԱՄՆ և Էսպերանտոյի Միջազգային Ասոցիացիա, որի պատվավոր մեկենասների կոմիտեի անդամ էր։ Բացի Էսպերանտոյից, ազատ խոսել է յոթ լեզուներով[25]։ Հարցազրույցներից մեկի ժամանակ խոստովանել է, որ 20 լեզվով կարող է ասել. «Բերե՛ք ինձ, խդրում եմ, գարեջրի պինտա»։
1943 թվականին «Ֆորեսթ Հիլս» ավագ դպրոցն ավարտելուց հետո Հարիսոնը զինվորագրվում է ԱՄՆ-ի օդուժի բանակին Համաշխարհային երկրորդ պատերազմի ընթացքում, որպես զենքի նշանակետի հրահանգիչ։ Փրայիսթն ասում էր, որ նա դառնում է դիպուկահար, ռազմական ոստիկան և մասնագետ համակարգչային ավտոմատացված ռումբերի ու հրացան պտուտահաստոցների բնագավառում։ Բայց բանակային փորձը նրա մոտ ատելություն է առաջացնում ռազմականի հանդեպ, որը նրան որպես գրողի հետագայում լավ ծառայություն է մատուցում[24]"[24]: Հետո նա վերադառնում է քաղաքացիական կյանքի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։
1946 թվականին Հարիսոնը ցուցակագրվում է Նյու Յորքի Հանթեր քոելջում, իսկ հետագայում բացում է կոմիքսների նկարազարդումների ու գիտական ամսագրերի ստուդիա[26]
Հարիսոնը ամուսնանում է Էվելին Հարիսոնի հետ, ում ընդգրկում է մուլտֆիլմում, որը նա նկարել էր Հիդրա ակումբում 1950 թվականին։ Նրանք բաժանվում են 1951 թվականին և Էվելինը շոտով ամուսնանում է գիտաֆանտաստիկ գրող Լեսթեր դել Ռեյի հետ[27]։
Հարիսոնն ամուսնանում է Ջոան Մերկել Հարիսոնի հետ 1954 թվականին Նյու Յորքում։ Նրանց ամուսնությունը տևում է մինչև 2002 թվականը, երբ Ջոանը մահանում է քաղցկեղից։ Նրանք ունեին երկու երեխաներ՝ Թոդը (ծնված 1955 թվականին) և Մոիրան (ծնված 1959 թվականին), որոնց նա նվիրել է իր «Make Room! Make Room!» վեպը[27]
Փրայիսթը գրում է, որ Հարիսոնը շատ տնային տեղափոխություններ է կատարել արտասահմանում.
Քանի որ կոմիքսների շուկան ընդլայնվում էր, Հարիսոնը սկսում է գրել գիտաֆանտաստիկ ամսագրերի համար։ Ֆինանսական պարգևները նրան թույլ են տալիս տեղափոխվել Նյու Յորքից։ Հնարավորությունն ընձեռնվում է այն ժամանակ, երբ նա մեծ վճար է ստանում իր «Մահվան աշխարհը» երկար վեպի համար։ Նա իր ընտանիքը տեղափոխում է Մեքսիկա և այնտեղ մնում է մեկ տարի։ Դա նրա միջազգային տեղափոխումներից առաջինն է, որը դառնում է նրան բնորոշ։ Նա Մեքսիկայից մեկնում է Մեծ Բրիտանիա, հետո Իտալիա, հետո Դանիա։ Նա հավանում է Դանիան և մնում այնտեղ շուրջ յոթ տարի, համարելով այն կատարյալ վայր երեխաներին մեծացնելու համար, բայց ի վերջո նա հասկանում է, որ պետք է կատարի մեկնելու գիտակցական որոշում, հակառակ դեպքում նրանք հեշտությամբ կմնային այնտեղ ընդմիշտ։ Ընտանիքը վերադառնում է ԱՄՆ, Սան Դիեգո, Կալիֆորնիա, բայց 1970 թվականի կեսերին նա վերադառնում է Միացյալ Թագավորություն[24] |
Շատ տարիների տեղափոխություններից և երեխաների մեծացնելուց հետո, նա իր հետագա տարիներն անցկացնում է բնակվելով Իռլանդիայում։ Քանի որ նրա պապաը իռլանդացի էր, նա կարողանում է ձեռք բերել քաղաքացիություն և վայելում է հարկերից ազատ կարգավիճակը[24]։ Նա նաև պահպանում է Բրայթոնի բնակարանը Անգլիայում իր հաճախակի այցելությունների համար։ Երբ 2002 թվականին Հարիի կին Ջոանը մահացավ, իր Անգլիայի տունը դարձավ մշտական։
Հարիսոնի վեբ կայքը հայտնեց նրա մահվան մասին 2012 թվականի օգոստոսի 15-ին[28][29], իր Անգլիայի տանը։
Ուսումնասիրելով նրա մահվան օրը, Հառլան Էլիսոնն ասաց. «Դա օր է, առանց աստղերի»[30]։
Թվական | Վերնագիր | Հեղինակ | Շարք | |
---|---|---|---|---|
1960 | Մահվան աշխարհ | Հարի Հարիսոն | Մահմվան Աշխարհ | |
1961 | Չժանգոտվող պողպատից առնետ | Հարի Հարիսոն | Չժանգոտվող պողպատից առնետ | |
1962 | ԱՆիծվածների մոլորակ | Հարի Հարիսոն | Բրիոն Բրանդ | |
1964 | Վենդետա սրբի համար | Լեսլի Չարթերիս | ||
1964 | Մահվան աշխարհ 2 | Հարի Հարիսոն | Մահվան աշխարհ | |
1965 | Ժանտախտ տարածությունից | Հարի Հարիսոն | ||
1965 | Բիլ, Գալագիտկական հերոսը | Հարի Հարիսոն | 'Բիլ, Գալագիտկական հերոսը | |
1966 | Make Room! Make Room! | Հարի Հարիսոն | ||
1967 | Ֆանտաստիկ սագա | Հարի Հարիսոն | ||
1968 | Մահվան աշխարհ 3 | Հարի Հարիսոն | Մահվան աշխարհ | |
1969 | Գերված տիեզերք | Հարի Հարիսոն | ||
1970 | Դալեթ ազդեցություն | Հարի Հարիսոն | ||
1970 | Չժանգոտվող պողպատից առնետի վրեժը | Հարի Հարիսոն | Չժանգոտվող պողպատից առնետը | |
1970 | Տիեզերանավի բժիշկ | Հարի Հարիսոն | ||
1972 | Ա6նդրատլանտյան թունել | Հարի Հարիսոն | ||
1972 | Մոնտեսումայի վրեժը | Հարի Հարիսոն | Թոնի Հավքին | |
1972 | Չժանգոտվող պողպատից առնետը փրկում է աշխարհը | Հարի Հարիսոն | Չժանգոտվող պողպատից առնետը | |
1972 | Սթոունհենջ | Հարի Հարիսոն և Լեոն Սթովեր | ||
1973 | Star Smashers of the Galaxy Rangers | Հարի Հարիսոն | ||
1974 | Թագուհի Վիկտորիայի վրեժը | Հարի Հարիսոն | Թոնի Հավքին | |
1975 | Կալիֆորնիա այսբերգը | Հարի Հարիսոն | ||
1976 | Սքայֆոլ | Հարի Հարիսոն | ||
1977 | The Lifeship | Հարի Հարիսոն և Գորդոն Ռուպեր ԴԻքսոն | ||
1978 | Չժանգոտվող պողպատից առնետը ցանկանում է ձեզ | Հարի Հարիսոն | Չժանգոտվող պողպատից առնետը | |
1980 | QE2-ը կարոտում է | Հարի Հարիսոն | ||
1980 | Homeworld | Հարի Հարիսոն | Դեպի աստղերը | |
1981 | ԱՆիվների աշխարհ | Հարի Հարիսոն | Դեպի աստղերը | |
1981 | Աստղերի աշխարհ | Հարի Հարիսոն | Դեպի աստղերը | |
1981 | Անվերադարձի աշխարհը | Հարի Հարիսոն | Բրիոն Բրանդ | |
1982 | Ներխուժում. Երկիր | Հարի Հարիսոն | ||
1982 | Չժանգոտվող պողպատից առնետը նախագահի պաշտոնում | Հարի Հարիսոն | Չժանգոտվող պողպատից առնետը | |
1983 | Ապստամբը ժամանակին | Հարի Հարիսոն | ||
1984 | Եդեմի արևմուտքը | Հարի Հարիսոն | Եդեմ | |
1985 | Չժանգոտտվող պողպատից առնետը ծնվել է | Հարի Հարիսոն | Չժանգոտվող պողպատից առնետը | |
1986 | Ձմեռը Եդեմում | Հարի Հարիսոն | Եդեն | |
1987 | Չժանգոտվող պողպատից առնետը մշակվել է | Հարի Հարիսոն | Չժանգոտվող պողպատից առնետը | |
1988 | Վերադարձ դեպի Եդեմ | Հարի Հարիսոն | Եդեմ | |
1989 | Բիլ, Գալակտիկական հերոսը ռոբոտ ստրուկների աշխարհում | Հարի Հարիսոն | Բիլ, Գալակտիկական հերոսը | |
1990 | Բիլ, Գալակտիկական հերոսը շշալցված ուղեղների աշխարհում | Հարի Հարիսոն և Ռոբերտ Շեկլի | Բիլ, Գալակտիկական հերոսը | |
1991 | Բիլ, Գալակտիկական հերոսը անհամ հաճույքների աշխարհում | Հարի Հարիսոն և Դավիդ Բիսչոֆ | Բիլ, Գալակտիկական հերոսը | |
1991 | Բիլ, Գալակտիկական հերոսը զոմբի վամպիրների աշխարհում | Հարի Հարիսոն և Ջեք Հալդեման II | Բիլ, Գալակտիկական հերոսը | |
1991 | Բիլ, Գալակտիկական հերոսը տասը հազար բարերի աշխարհում | Հարի Հարիսոն և Դավիդ Բիսչոֆ | Բիլ, Գալակտիկական հերոսը | |
1991 | Բիլ, Գալակտիկական հերոսը. Վերջնական անհարիր ճանապարհորդություն | Հարի Հարիսոն և Դավիդ Հարիս | Բիլ, Գալակտիկական հերոսը | |
1992 | Շրջադարձային գործողություն | Հարի Հարիսոն և Մերվին Մինսկի | ||
1993 | Մուրճը և խաչը | Հարի Հարիսոն և Ջոն Հոլմ | Մուրճը և խաչը | |
1994 | Չժանգոտվող պողպատից առնետը երգում է բլյուզ | Հարի Հարիսոն | Չժանգոտվող պողպատից առնետը | |
1994[31] | Մի թագավորի ճանապարհ | Հարի Հարիսոն և Ջոն Հոլմ | Մուրճը և խաչը | |
1996 | Չժանգոտվող պողպատից առնետը գնում է դժոխք | Հարի Հարիսոն | Չժանգոտվող պողպատից առնետը | |
1997 | Թագավորը և կայսրը | Հարի Հարիսոն և Ջոն Հոլմ | Մուրճը և խաչը | |
1998 | Աստղերը և շերտերը հավերժ | Հարի Հարիսոն | Աստղերը և շերտերը | |
1998 | Վերադարձ դեպի Մահվան աշխարհ | Հարի Հարիսոն և Անթ Սկալանդիս | Մահվան աշխարհ | |
1998 | Մահվան աշխարհը ընդդեմ Ֆիլիբուսթերների | Հարի Հարիսոն և Անթ Սկալանդիս | Մահվան աշխարհ | |
1999 | Արարածները դժոխքից | Հարի Հարիսոն և Անթ Սկալադիս | Մահվան աշխարհ | |
1999 | Չժանգոտվող պողպատից առնետը միանում է կրկեսին | Հարի Հարիսոն | Չժանգոտվող պողպատից առնետը | |
2000 | Աստղերը և Շերտերը Փերիլում | Հարի Հարիսոն | Աստղերը և շերտերը | |
2001 | Մահվան աշխարհ 7 | Հարի Հարիսոն և Միխայիլ Ախմանով | Մահվան աշխարհ | |
2002 | Աստղերը և շերտերը հաղթանակած | Հարի Հարիսոն | Ասղերը և շերտերը | |
2010 | Չժանգոտվող պողպատից առնետը վերադառնում է | Հարի Հարիսոն | Չժանգոտվող պողպատից առնետը |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարի Հարիսոն» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.