From Wikipedia, the free encyclopedia
Հակաուտոպիա, բացասական ուտոպիա, ուտոպիայի ժխտում (անգլ.՝ dystopia), գեղարվեստական գրականության արձակի ժանր, որևէ սոցիալական իդեալին համապատասխանող հանրային կյանքի կառուցման վտանգավոր, կործանիչ և անկանխատեսելի հետևանքերի պատկերումը[1]։ Հակաուտոպիան առաջացել է հանրային մտքի ուտոպիական զարգացման հետ։ 17-19-րդ դդ. այն դարձել է երգիծանքի օժանդակ միջոց, ուտոպիական կառույցների գաղափարական և գործնական մեկնաբանություն (Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունները»), և 20-րդ դարում զարգացել է որպես վեպ-խորհրդածության ժանր՝ դառնալով մասսայական գրականության սենսացիոն բեսթսելլեր։ Որպես ժանր՝ այն շարունակում է լայն կիրառություն ունենալ գիտաֆանտաստիկ գրականության մեջ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.