From Wikipedia, the free encyclopedia
Էնթոնի Թրոլոփ (անգլ.՝ Anthony Trollope, ապրիլի 24, 1815[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - դեկտեմբերի 6, 1882[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի վիպասան, գրող վիկտորիական շրջանի անգլիական գրականության ամենաբեղմնավոր, հարգված և ակնառու ներկայացուցիչներից մեկը։ Նրա ամենահայտնի և սիրված գործերից է համարվում «Բերրսեթշիրյան ժամանակագրություններ» 6 վեպից բաղկացած ժողովածուն, որի գործողությունների հիմնական վայրն է հորինված քաղաք Բարսեթշիրը։ Թրոլոփը նաև վեպեր է գրել քաղաքական, սոցիալական և սեռերի տարբերությունների մասին[7]։
Էնթոնի Թրոլոփ Anthony Trollope | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Anthony Trollope |
Ծնվել է | ապրիլի 24, 1815[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 6, 1882[1][2][3][…] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Կենսալ Գրին գերեզմանատուն[5] |
Մասնագիտություն | գրող, ինքնակենսագիր, վիպասան, կենսագիր և քաղաքական գործիչ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Հերոու դպրոց[5] և Ուինչեսթեր քոլեջ (1830)[5] |
Ժանրեր | վիպասան, ակնարկագիր, կենսագիր, ճանապարհորդական գիրք և ինքնակենսագրություն |
Ուշագրավ աշխատանքներ | Chronicles of Barsetshire? |
Ստեղծագործությունների ցանկ | Anthony Trollope bibliography? |
Աշխատավայր | Royal Mail? |
Ամուսին | Rose Heseltine?[6] |
Զավակներ | Henry Merivale Trollope?[3] և Frederic James Anthony Trollope?[3] |
Anthony Trollope Վիքիպահեստում |
Թրոլոփի գրական համբավը որոշ չափով անկում ապրեց իր կյանքի վերջին տարիներին, սակայն նրա գործերի հանդեպ հետաքրքրությունը նորից արթնացավ 20-րդ դարի երկրորդ կեսին։
Թոմաս Էնթոնի Թրոլոփը՝ գրողի հայրը փաստաբան էր։ Չնայած այն փաստին որ Թոմաս Թրոլոփը բավականին կրթված և խելացի մարդ էր նա այդպես էլ չի ունենում ոչ մի գործնական հաջողություն։ Նա շատ էր ցանկանում որպեսզի իր զավակները սովորեին Օքսֆորդի կամ էլ Քեմբրիջի համալսարանում։ Այսպիսով ապագա գրողը շատ ծանր ժամանակներ է անցկացրել մանուկ հասակում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.