Կորո
From Wikipedia, the free encyclopedia
Կորո (անգլ.՝ Coro), Վենեսուելայի արևմուտքում գտնվող ամենահին քաղաքն է։ Կորոն Ֆալկեն նահանգի մայրաքաղաքն է։ Քաղաքը հիմնադրվել է 1527 թվականի հուլիսի 26-ին՝ Ժուան դե Ամպիեսի կողմից։ Սկզբում քաղաքը կոչվել է Սանտա Անա դե Կորո։ Այժմ Կորո քաղաքը գտնվում է Պարագուանա թերակղզու հարավում՝ ափամերձ հատվածում, որը տեղակայված է Մեդանոս դե Կորո Ազգային պարկից հյուսիս և դե Կորո լեռնաշղթայից դեպի հարավ։ Մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Լա Վելա դե Կորո նավահանգստից, Կարիբյան ծովին զուգահեռ՝ Էնսենադա դե Լա Վելայի և Գոլֆետե դե Կորոյի միջև։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Կորո | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | հուլիսի 26, 1527 թ. | ||||
Մակերես | 44 կմ², 7,85 հեկտար, 66,8 հեկտար | ||||
ԲԾՄ | 17±1 մետր | ||||
Բնակչություն | ▼265 569 մարդ (2020) | ||||
Ժամային գոտի | UTC−4 | ||||
Հեռախոսային կոդ | 0268 | ||||
Փոստային դասիչ | 4101 | ||||
Պաշտոնական կայք | miranda-falcon.gov.ve | ||||
| |||||
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bf/Coro_2.jpg/640px-Coro_2.jpg)
Քաղաքն ունի մշակութային ավանդույթ, որի համաձայն այն հանդես է գալիս որպես քաղաքային բնակավայր, և այն հիմնադրվել է իսպանացի աշխարհակալների կողմից։ Այն Վենեսուելա նահանգի առաջին մայրաքաղաքն էր։ 1531 թվականին Հարավային Ամերիկայի երկրներից առաջինն էր, որտեղ ընտրվեց եպիսկոպոս։ Քաղաքը նաև ամերիկացիների առաջին գերմանական գաղութն էր՝ Վալսերի գլխավորությամբ։ Այդ ժամանակ քաղաքը հայտնի էր Նեու-Աուդսբուրգ անվանումով։
Անկախության նախընթացը և Վենեսուելայում գերիշխող դասերի պաշտպանումը ծագել է Կորո քաղաքում։ Քաղաքը նաև համարվում է հանրապետական դարաշրջանում Վենեսուելական դաշնակցական շարժման օրրան։
Քաղաքի պատմության, մշակույթի և նրա լավ պահպանված գաղութային ճարտարապետության շնորհիվ «Կորոն և նրա նավահանգիստ Լա Վելան» 1993 թվականին ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, դրանով իսկ դարձել է Վենեսուելայի առաջին օբյեկտը, որը ներառվել է այդ ցանկում։ 2005 թվականին Կորոն ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում[1]։