Կոմո (գավառ)
From Wikipedia, the free encyclopedia
Կոմո (իտալ.՝ Provincia di Como; գերմ.՝ Provinz Como)՝ գավառ Իտալիայում, գտնվում է Լոմբարդիա մարզից հյուսիս և սահմանակից է Տիչինո և Գրաուբյունդե շվեյցարիական կանտոններին հյուսիսից, իտալական Սոնդրիո և Լեքո գավառներին արևելքից, Միլան գավառին հարավից, Վարեզե գավառին արևմուտքից։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կոմո (այլ կիրառումներ)
Կոմո քաղաքը այն մայրաքաղաքն է, որն ունի տարբեր մեծ քաղաքներ՝ ավելի քան 10,000 բնակչությամբ՝ Կանտու, Էրբա, Մարիանո Կոմենսե, և Օլջատե Կոմասկո։ Կամպիոնե դ’Իտալիա նույնպես գավառ է և անկլավ է շվեյցարական Տիչինո կանտոնին։
2011 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ հիմնական կանտոնների բնակչությունը.
Տեղը | Անվանումը | Բնակչությունը | Մակերես (կմ2) |
Խտությունը (բնակչությունը/կմ2) |
Բարձրությունը (մ ծովի մակարդակից) |
---|---|---|---|---|---|
Առաջին | Կոմո | 86116 | 37.63 | 2288 | 201 |
Երկրորդ | Կանտու | 39822 | 23.18 | 1718 | 370 |
Երրորդ | Մարիանո Կոմենսե | 24052 | 13.72 | 1753 | 256 |
Չորրորդ | Էրբա | 16890 | 18.13 | 932 | 320 |
Հինգերորդ | Օլջատե Կոմասկո[2] | 11484 | 10 | 1148 | 400 |
Վեցերորդ | Լուրատե Կաչիվիո | 10009 | 5.92 | 1691 | 319 |
Յոթերորդ | Ֆինո Մորնասկո | 9701 | 7.26 | 1336 | 334 |
Ութերորդ | Լոմացո | 9643 | 9.36 | 1030 | 296 |
Իններորդ | Չերմենատե | 9165 | 8.08 | 1134 | 297 |
Տասներորդ | Տուրատե | 9080 | 10.12 | 897 | 240 |
Բերգամական Ալպերը և մի քանի բարձունքները ծածկում են գավառի հողատարածությունը։ Նաև շատ կարևոր ջրային մարմին է հանդիսանում Կոմո լիճը։ Կոմոն նաև հայտնի է, քանի որ այն Ալեսանդրո Վոլտայի քաղաքն է, ով էլեկտրական մարտկոցներ գյուտի հեղինակն է (1800 թ.)։