From Wikipedia, the free encyclopedia
Տիչինո (գերմ.՝ Tessin; ֆր.՝ Tessin; իտալ.՝ Ticino; ռոմանշ.՝ Tessin), իտալախոս կանտոն Շվեյցարիայի հարավում, Իտալիայի հետ սահմանի մոտ։ 1803 թվականին, երբ հիմնադրվում էր Շվեյցարիայի Համադաշնությունը, Բելինցոնայի ու Լուգանոյի կանտոնները միավորվեցին, և դրա արդյունքում կազմավորված նոր կանտոնն անվանվեց նրա տարածքով մինչև Լագո Մաջորե լիճը հոսող Տիչինո գետի անունով[1], որը, մի շարք ուսումնասիրողների կարծիքով, առաջացել է հնդեվրոպական tak արմատից (նշանակում է հալվող, հոսող)[2]։
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Մասն է | Ticino? և Italian Switzerland? | ||||
Կարգավիճակ | Շվեյցարիայի վարչական բաժանում | ||||
Մտնում է | Շվեյցարիա | ||||
Վարչկենտրոն | Բելիզոնա | ||||
Ամենաբարձր կետ | Rheinwaldhorn? | ||||
ԲԾՄ | 238 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Grand Council of Ticino? | ||||
Հիմնական լեզու | Իտալերեն | ||||
Պաշտոնական լեզուներ | իտալերեն | ||||
Բնակչություն | 328․580 | ||||
Տարածք | 2,812 | ||||
Հիմնադրված է | 1803 թ. | ||||
Սահմանակցում է | Գրաուբյուդեն, Ուրի, Վալե, Պիեմոնտ, Լոմբարդիա, Կոմո, Վարեզե և Վերբանիո-Կուզիո-Օսոլա | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հապավում | TI | ||||
ISO 3166-2 կոդ | CH-TI | ||||
Հեռախոսային կոդ | 091 | ||||
Ավտոմոբիլային կոդ | TI | ||||
ti.ch | |||||
Տիչինոյի կանտոնն զբաղեցնում է 2812| քառակուսի կիլոմետր տարածք, որի մոտավորապես երեք քառորդ մասը պիտանի է գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու համար[3]։ 2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով բնակիչների թվաքանակը եղել է 353,709, որոնց 70.1%-ը կաթոլիկներ էին[4] [5]: 2016 թվականին Տիչինոն Եվրոպայում երկրորդ տեղն է զբաղեցրել բնակչության երկարակեցության (միջինը՝ 85 տարի) և առաջին տեղը՝ տղամարդկանց երկարակեցության (82,7 տարի) ցուցանիշներով[6]։
Տիչինոյի տարածքում են գտնվում Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված երկու հուշարձան՝ Բելինցոնայի երեք ամրոցներն ու Մոնտե Սան Ջորջոն (Monte San Giorgio)[7]: Կանտոնի մի շարք բնակավայրեր լայնորեն հայտնի են դրանցում պարբերաբար անցկացվող միջազգային մշակութային միջոցառումներով։ Լոկառնոյում ամեն տարվա օգոստոսի երկրորդ շաբաթվա ընթացքում անց է կացվում միջազգային հեղինակավոր կինոփառատոն[8], Լուգանոյում ու Մենդրիզիոյում հունիս-հուլիս ամիսներին՝ ջազային բացօթյա փառոատոն[9], որի վերջին շրջանի մասնակիցների թվում եղել են այնպիսի անվանի երաժիշտներ, ինչպես՝ Բուդդի Գայը, Վան Մորիսոնը, Yes, Jethro Tull, Yellowjackets, Al Jarreau, Randy Brecker երաժշտախմբերը[10]։
Տիչինոն հարուստ է բազմազան ոճերով կառուցված ճարտարապետական հուշարձաններով՝ սկսած ռոմանականից ու բարոկկոյից, վերջացրած ճամանակակից ոճերով։ Այստեղ ստեղծագործել են միջազգային ճանաչման հասած ճարտարապետներ Մարիո Բոտտան, Աուրելիո Գալֆետտին, Լուիջի Սնոցցին, Լիվիո Վակկինին[7]։ Դեռ 18-րդ դարում ռուսաստանցի ու իտալա ցի ազնվականներ նախագծեր են պատվիրել տիչինոցի համբավավոր ճարտարապետներին[11], իսկ վերջին ժամանակներս կանտոնը դարձել է լայն տարածում ստացած նեոռացիոնալիստական Tendenza շարժման կենտրոնը[12]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.