From Wikipedia, the free encyclopedia
Բելինցոնա (իտալ.՝ и ռոմանշ.՝ Bellinzona, լատին․՝ Bilitio), քաղաք Շվեյցարիայում, Տիչինո իտալախոս կանտոնի վարչական կենտրոնը։ Գտնվում է Ալպերի ստորոտին, Տիչինո գետի հովտի արևելյան հատվածում։ 1997 թվականի դրությամբ զբաղեցնում էր 19,15 քառակուսի կիլոմեռտր տարածք։ 2017 թվականի ապրիլի 2-ին նրան միացվեցին հարևան տասներկու համայնքներ[3][4], և նրա տարածքը մեծապես ընդարձակվեց[5]՝ հասնելով 165,45 քառակուսի կիլոմետրի. այդպիսով՝ Բելինցոնան դարձավ շվեյցարական ամենաընդարձակ քաղաքը[6]։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Բելինցոնա | |||||
իտալ.՝ Bellinzona | |||||
| |||||
Երկիր | Շվեյցարիա | ||||
Համայնք | Bellinzona Subdistrict? | ||||
Մակերես | 164,96 կմ², 19,12 կմ² | ||||
ԲԾՄ | 230 մետր | ||||
Պաշտոնական լեզու | իտալերեն | ||||
Բնակչություն | ▲43 785 մարդ (ապրիլ 2023)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 091 | ||||
Փոստային դասիչ | 6500, 6501[2] և 6503[2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | TI | ||||
Պաշտոնական կայք | bellinzona.ch(իտալ.) | ||||
| |||||
2017 թվականի դեկտեմբերի տվյալներով քաղաքում ապրում էր 43.181 մարդ, որոնց 29,4 տոկոսը օտարազգիներ էին[7]։
Պատմական փաստաթղթերում քաղաքն առաջին անգամ հիշատակվել գալլա-հռոմեացի պատմիչ Գրիգոր Տուրեցու «Ֆրանկների պատմություն» աշխատության մեջ, Belitio, Bilitio, Bilitionem անվանաձևերով[8]՝ նրա դարպասների մոտ ֆրանկների ու լոմբարդների միջև տեղի ունեցած ճակատամարտի առնչությամբ։
Միջնադարում, տևական մի ժամանակաշրջան, քաղաքը գտնվել է Միլանի դքսության կազմում, սակայն իտալական պատերազմների ընթացքում շվեյցարացիներին հաջողվել է տիրել Բելինցոնային ու շրջակա բնակավայրերին։ 1803 թվականին, երբ կազմավորվել է Տիչինոյի կանտոնը, նրա երեք խոշոր քաղաքները՝ Բելինցանոն, Լուգանոն ու Լոկառնոն, մրցակցել են վարչական կենտրոն ճանաչվելու համար և մի քանի տասնամյակ մայրաքաղաքի դերը կատարել են հերթով։ 1878 թվականին վերջնականապես վարչական կենտրոն է դարձել Բելինցոնան։ Այդ նույն տարում այստեղից է մեկնարկել այսպես ասած՝ տեատրոֆոնը. ռադիոյով առաջին անգամ հեռարձակվել է քաղաքի թատրոնի բեմադրած «Դոն Պասկուալե» օպերան (կոմպոզիտոր՝ Դոնիցետի) [9]:
Բելինցոնայի տասներկու կառույց ու տարածք ընդգրկված են Շվեյցարիայի համազգային նշանակության պատմամշակութային ժառանգության ցանկում։ Այն բանից հետո, երբ հարևան տասներկու համայնքներ միացվեցին նրան, այդ ցանկում հավելվեցին ևս յոթ հուշարձան։ Ինքը՝ Բելինցոնա քաղաքն ամբողջությամբ, ինչպես նաև նրան միացված բնակավայրերից Մոլենոն ու Պրեոնցոն ներառված են Շվեյցարական ժառանգության գույքացուցակում[10]։ Բացի այդ, Բելինցոնայի երեք ամրոցներն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհահին ժառանգության ցանկում։
Զբոսաշրջությունը կարևոր մասնաբաժին ունի քաղաքի տնտեսության և եկամուտների հաշվեկշռում։ 2009 թվականի դրությամբ Բելինցոնայում արդեն իսկ գործում էր ինը հյուրանոց[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.