From Wikipedia, the free encyclopedia
Կարոլ Զալևսկի (լեհ.՝ Karol Zalewski, օգոստոսի 7, 1993[1], Reszel, Gmina Reszel, Kętrzyn County, Warmian-Masurian Voivodeship, Լեհաստան), լեհ մարզիկ, որը մասնագիտացած է սպրինտ վազքում։ Եվրոպայի փակ առաջնության 2015 թվականի արծաթե մեդալակիր 4×400 մետր փոխանցումավազքում, Եվրոպայի երիտասարդական առաջնության երկակի չեմպիոն 200 մ վազքում, Լեհաստանի բազմակի չեմպիոն, 2020 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն։
Կարոլ Զալևսկի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | վազորդ և թեթևատլետ |
Երկիր՝ | Լեհաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | օգոստոսի 7, 1993[1] (31 տարեկան) |
Ծննդավայր՝ | Reszel, Gmina Reszel, Kętrzyn County, Warmian-Masurian Voivodeship, Լեհաստան |
Վեց տարի խաղացել է ֆուտբոլ Օլշտին քաղաքի թիմում, խաղացել է որպես պաշտպան։ Հետագայում սկսել է զբաղվել աթլետիկայով՝ ցանկանալով ավելի լավ իրացնել իր ունակությունները՝ չունենալով կախվածություն թիմակիցներից։ Հենց սկզբից նա իրեն դրսևորել է որպես ունիվերսալ վազող։
Կարոլի հիմնական մրցատարածությունը 200 մետր է, բայց նա հաջողությամբ հանդես է եկել նաև երկու անգամ ավելի երկար տարածությունում։ Հետևաբար նա հաճախ մրցումների ժամանակ հանդես է եկել 200 մետր մրցատարածությունում, 4×100 մետր և 4×400 մետր փոխանցումավազքերում։ Դա տեղի է ունեցել, օրինակ, արդեն 2012 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում։ Կարոլը մեկնարկի է դուրս եկել 6 անգամ և ի վերջո մասնակցել է երեք եզրափակչի, որոնցում նա երկու անգամ զբաղեցրել է չորրորդ տեղը (200 մետրում` Լեհաստանի պատանիների ռեկորդով, 20,54) և երկրորդը` 4×400 մետր փոխանցումավազքում[2]։
2013 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում նա սահմանել է անհատական ռեկորդ՝ 20,41 և սենսացիոն կերպով դարձել չեմպիոն 200 մ մրցատարածությունում՝ հաղթելով չեխ ֆավորիտ Պավել Մասլակին։ Երկու տարի անց Կարոլին հաջողվել է պաշտպանել իր չեմպիոնական տիտղոսը։
2015 թվականին Կարոլը Լեհաստանի հավաքականի կազմում նվաճել է արծաթե մեդալներ Եվրոպայի փակ առաջնությունում՝ 4x400 փոխանցավազքում՝ սահմանելով ազգային ռեկորդով (3.02,97):
Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հանդես է եկել 200 մետր վազքում և 4×100 մետր փոխանցումավազքում, սակայն չի բարձրացել պատվո հարթակ։
Մասնակցել է 2016 թվականի Օլիմպիական խաղերին 200 մետր վազքում, որտեղ չի կարողացել հաղթահարել նախնական վազքի փուլը։
Մարզվում է Օլշտինայում՝ Զբիգնև Լյուդվիկովսկու մոտ գտնվող Վարմինսկո-Մազուրի համալսարանին կից ակումբում[3]։
Տարի | Մրցաշար | Անցկացման վայր | Դիսցիպլինա | Հորիզոնական | Արդյունք |
---|---|---|---|---|---|
2011 | Եվրոպայի պատանեկան առաջնություն | Տալլին, Էստոնիա | 200 մ | — | DQ |
2012 | Աշխարհի պատանեկան առաջնություն | Բարսելոնա, Իսպանիա | 200 մ | 4-րդ | 20,54 |
4×100 մ էստաֆետա | 4-րդ | 39,47 | |||
4×400 մ էստաֆետա | 2-րդ | 3.05,05 | |||
2013 | Եվրոպայի թիմային առաջնություն | Հեյտսհեդ, Միացյալ Թագավորություն | 200 մ | — | DQ |
4×100 մ էստաֆետա | 3-րդ | 38,71 | |||
Եվրոպայի երիտասարդական առաջնություն | Տամպերե, Ֆինլանդիա | 200 մ | 1-ին | 20,41 | |
4×100 մ էստաֆետա | 2-րդ | 38,81 | |||
Աշխարհի առաջնություն | Մոսկվա, Ռուսաստան | 200 մ | 20-րդ (1/2) | 20,66 | |
4×100 մ էստաֆետա | 11-րդ (նախն.) | 38,51 | |||
2014 | Փոխանցումավազքի աշխարհի առաջնություն | Նասաու, Բահամյան Կղզիներ | 4×100 մ էստաֆետա | 13-րդ | 39,31 |
Եվրոպայի թիմային առաջնություն | Բրաունշվայգ, Գերմանիա | 100 մ | 7-րդ | 10,47 | |
200 մ | 1-ին | 20,56 | |||
4×100 մ էստաֆետա | 5-րդ | 39,15 | |||
Եվրոպայի առաջնություն | Ցյուրիխ, Շվեյցարիա | 200 մ | 8-րդ | 20,58 | |
4×100 մ էստֆետա | 6-րդ | 38,85 | |||
2015 | Եվրոպայի տարածքային առաջնություն | Պրահա, Չեխիա | 400 մ | 6-րդ (1/2) | 46,84 |
4×400 մ էստաֆետա | 2-րդ | 3.02,97 | |||
Փոխանցումավազքի աշխարհի առաջնություն | Նասաու,Բահամյան Կղզիներ | 4×200 մ էստաֆետա | 4-րդ | 1.22,85 | |
4×400 մ էստաֆետա | 11-րդ (նախն.) | 3.05,13 | |||
Եվրոպայի թիմային առաջնություն | Չեբոքսարի, Ռուսաստան | 200 մ | 4-րդ | 20,81 | |
Եվրոպայի երիտասարդական առաջնություն | Տալլին, Էստոնիա | 200 մ | 1-ին | 20,49 | |
4×100 մ էստաֆետա | — | DQ | |||
4×400 մ էստաֆետա | 2-րդ | 3.05,35 | |||
Աշխարհի առաջնություն | Պեկին, Չինաստան, | 200 մ | 40-րդ (նախն.) | 20,77 | |
2016 | Եվրոպայի առաջնություն | Ամստերդամ, Նիդերլանդներ | 200 մ | 8-րդ(1/2) | 20,69 |
4×100 մ էստաֆետա | 6-րդ | 38,69 | |||
Օլիմպիական խաղեր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա | 200 մ | 37-րդ (նախն.) | 20,54 | |
2018 | Աշխարհի առաջնություն շինության ներսում | Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա | 1-ին | 4 × 400 մ էստաֆետա | 3:01.77 |
Եվրոպայի առաջնություն | Բեռլին, Գերմանիա | 4-րդ | 400 մ | 45,34 | |
5-րդ | 4 × 400 մ էստաֆետա | 3:02.27 | |||
2019 | Եվրոպայի առաջնություն շինության ներսում | Գլազգո, Մեծ Բրիտանիա | 11-րդ (նախն․) | 400 մ | 47,451 |
Աշխարհի առաջնություն | Յոկոհամա, Ճապոնիա | 7-րդ (B) | 4 × 400 մ էստաֆետա | 3:05.91 | |
2021 | Աշխարհի առաջնություն | Խոժուվ, Լեհաստան | 4-րդ | 4 × 200 մ էստաֆետա | DNF |
9-րդ | 4 × 400 մ էստաֆետա | 3:05.04 | |||
Օլիմպիական խաղեր | Տոկիո, Ճապոնիա | 1-ին | 4 × 400 մ խառը էստաֆետա | 3:09.87 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.