Ամառային օլիմպիական խաղեր 2020
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Ամառային Օլիմպիական խաղեր 2020 (անգլ.՝ 2020 Summer Olympics, ֆր.՝ Jeux Olympiques d'été de 2020) պաշտոնապես նաև անվանում են XXXII ամառային օլիմպիական խաղեր, երեսուներկուերորդ ամառային օլիմպիական խաղերը, որը բազմասպորտային ամենամեծ իրադարձությունն է, որը տեղի է ունենում չորս տարին մեկ անգամ։ 2021 թվականի օլիմպիական խաղերը նաև կոչում են Տոկիո 2020, քանի որ այն կայանալու է Տոկիոյում, Ճապոնիա։ Խաղերը սկզբում նախատեսված էին անցկացնել 2020 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի 9-ը, սակայն COVID-19 համավարակի պատճառով հետաձգվել են 2021 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 8։ Տոկիոն հայտարարվել է օլիմպիական խաղերի ընդունող քաղաք ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանում, որը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում, Արգենտինա, 2013 թվականի սեպտեմբերի 7-ին[3]։ Տոկիոն նախկինում ընդունել է 1964 թվականի ամառային օլիմպիական խաղերը և 2021 թվականին կլինի հինգերորդ քաղաքը (և առաջինը Ասիայում), որը կընդունի Ամառային օլիմպիական խաղերը երկրորդ անգամ։ Տոկիոյում նաև կայանալու են 2020 թվականի Պարալիմպիական խաղերը[4]։ Չնայած այն կայանալու է 2021 թվականին, XXXII Օլիմպիական խաղերը կպահպանեն Տոկիո 2020 անվանումը մարքեթինգային նկատառումներով[5]։ Աառաջին Օլիմպիական խաղերն են, որոնք հետաձգվել են, այլ ոչ թե չեղյալ հայտարարվեցին արտակարգ հանգամանքների պատճառով[6], ինչպես նաև պատմության մեջ առաջին Օլիմպիական խաղերը, որոնք անցկացվել են ոչ նահանջ տարում և առաջինը, որոնք անցկացվել են առանց հանդիսականների մարզադաշտերում։
Ամառային օլիմպիական խաղեր 2020 | |
---|---|
Տեսակ | Ամառային օլիմպիական խաղեր և postponed sports event due to the coronavirus pandemic? |
Հյուրընկալող քաղաք | Տոկիո Ճապոնիա |
Երկիր | Ճապոնիա |
Բացում | հուլիսի 24, 2021[1][2] |
Ջահակիր | Naomi Osaka? |
Երդվեց | Ryota Yamagata?, Kasumi Ishikawa?, Kosei Inoue? և Reika Utsugi? |
Բացեց | Նարուհիտո |
Փակում | օգոստոսի 8, 2021[1][2] |
Մարզադաշտ | Տոկիո |
Կազմակերպիչ | Tokyo Organising Committee of the Olympic and Paralympic Games? |
Նախորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 2016 |
Հաջորդ | Ամառային Օլիմպիական խաղեր 2024 |
Կայք | olympics.com/en/olympic-games/tokyo-2020(անգլ.) |
2020 Summer Olympics Վիքիպահեստում |
2021 թվականի մարտի 20-ին հայտարարվել է, Տոկիո Օլիմպիական և Պարալօիմպիկ խաղերին արտասահմանյան հանդիսատեսներին թույլ չեն տա, նախկինում գնված տոմսերի գումարը կվերադարձվի[7]։ Տոկիոյի մրցումներին թույլ չեն տվել նաև տեղի հանդիսատեսը։ Բացման արարողությանը ներկա են եղել միայն 950 VIP անձ, ներառյալ աշխարհի 15 պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ։
Տոկիոն, Ստամբուլը և Մադրիդը եղել են թեկնածու քաղաքները։ Բաքվի և Դոհայի թեկնածությունը չի ընդունվել։ Հռոմի հայտը հետ է կանչվել ներկայացնողի կողմից։
2020 օլիմպիական խաղերի ընտրության արդյունքներ | |||
---|---|---|---|
Քաղաք | ԱՕԿ | 1-ին Փուլ | 2-րդ Փուլ |
Տոկիո | Ճապոնիա | 42 | 60 |
Ստամբուլ | Թուրքիա | 26 | 36 |
Մադրիդ | Իսպանիա | 26 | - |
2020 թվականի հունվարին սկսվեցին քննարկումները COVID-19 համավարակ-ի պոտենցիալ վտանգի մասով Օլիմպիական խաղերի մարզիկների և այցելուների համար[8]։ Տոկիոյի կազմակերպիչները տեղեկացրին որ նրանք ուշադրությամբ հետևում են համավարակի տարածմանը և կփորձեն նվազագույնի հասցնել դրա հետևանքները օլիմպիական խաղերի կազմակերպման վրա[9]։ ՄՕԿ-ը հայտնեց, որ 2020 թվականին նրանց ճապոնացի գործընկերները և վարչապետ Աբե Շինզոն հասկացնել են տվել, որ չեն կարող հետաձգել խաղերը մինչև 2021 թվականի ամառ[10]։ Ի տարվերություն 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյում տարածված Զիկա վիրուսի, Նոր Կորոնավիրուսը փոխանցվում էր մարդուց մարդու՝ ստիպելով կազմակերպիչներին ավելի մեծ ջանքեր գործադրել մասնակիցների և այցելուների անվտանգության համար[8]։ Ի տարվերություն 2010 թվականի Վանկուվերի օլիմպիական խաղերի ժամանակ տարածված H1N1 «խոզի գրիպ» վիրուսի, Կորոնավիրուսի վարակման տեմբերը անհամեմատ բարձր էին և չկար արդյունավետ պատվաստանյութ մինչև 2020 թվականի դեկտեմբեր[11]։ 2020 թվականի դեկտեմբերին Լոնդոնի քաղաքապետի թեկնածու Շոն Բեյլին հայտնեց, որ Լոնդոնը պատրաստ կլինի ընդունել օլիմպիական խաղերը 2012 թվականի մարզահամալիրներում, եթե օլիմպիական խաղերը չեղարկվեն համավարակի պատճառով[12]։ 2021 թվականի սկզբին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի պաշտոնյաներն առաջարկեցին իրենց նահանգում անցկացնել խաղերը, սակայն ՄՕԿ-ի փոխնախագահ Ջոն Կոատեսը հայտարարեց, որ խաղերը պետք է կայանան Տոկիոյում, անգամ եթե երկիրը լինի արտակարգ ռեժիմում Կորոնավիրուսի պատճառով[13][14]։
Համավարակը սկսեց ազդեցություն ունենալ որակավորման միջոցառումների վրա 2020 թվականի սկզբից։ Որոշները որ պետք է անցկացվեին փետրվարին, տեղափոխվեցին այլ վայրեր, հատկապես Չինաստանից։ Օրինակ կանանց բասկետբոլի որակավորման խաղերը տեղափոխվեցին Սերբիայի Բելգրադ քաղաք, նախապես որոշվել էր անցացնել Չինաստանի Ֆոշան քաղաքում[15]։ Բռնցկամարտի որակավորման մրցույթները նախատեսվում էր անցկացնել Չինաստանի Ուհան քաղաքում, սակայն համավարակի բռնկման պատճառով տեղափոխվեց Հորդանանի Ամման քաղաք մարտի սկզբին[16]։ Կանանց ֆուտբոլի որակավորման հանդիպումները նույնպես տեղափոխվեցին Չինաստանից Ավստրալիա[17]։
2020 թվականի սկզբներից հետաձգվեցին դոպինգ տեստերի ընդունումը, եվրոպական հակադոպինգային կազմակերպությունները բացատրեցին նրանով, որ անհրաժեշտ է պաշտպանել կազմակերպությունների առողջությունը տարածվող Կորոնավիրուսի համավարակից։ Չնայած խաղերի համար անհրաժեշտ էին դոպինգային տեստերը Համաշխարհային հակադոպինգային կազմակերպությունը հայտնեց, որ հանրության առողջությունն իրենց համար ավելի կարևոր է[18]։ Չինական հակադոպինգային կազմակերպությկունը դադարեցրեց տեստերի ընդունումը 2020 թվականի փետրվարից, և պլանավորում էին վերաբացել տեստերի ընդունումը մեկ ամսվա ընթացքում[19], իսկ ՄԱՆ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և Գերմանիայի հակադոպինգային կազմակերպությունները դադարեցրին տեստերի ընդունումը մարտի վերջից[18]։
Տոկիոյի կազմակերպչական կոմիտեն 2020 թվականի մարտի 2-ին հայտարարեց, որ Տոկիոյի օլիմպիական խաղերի նախապատրաստումը շարունակվում է ինչպես պլանավորվել էր[20]։ Մարտի 23-ին Կանադան և Ավստրալիան հայտարարեցին, որ չեն մասնակցի խաղերին, եթե դրանք չհետաձգվեն մեկ տարով[21]։ Նույն օրը Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբե հայտարարեց, որ կաջակցի երկարաձգման որոշումը՝ հավելելով, որ մարզիկների առողջությունն ավելի կարևոր է[22][23]։
ՄՕԿ-ը և Տոկիոյի կազմակերպչական կոմիտեն մարտի 24-ին միացյալ հայտարարությամ հաստատեցին, որ 2020 թվականի Օլիմպիական և պարալիմպիական խաղերը կհետաձգվեն, բայց ոչ ուշ քան հաջորդ ամառ[24]։ Վարչապետ Աբեն հայտարարեց, որ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախ-ի հետ ունի 100% համաձայնություն, որ խաղերը պետք է երկարաձգվեն։ Մարքեթինգային նկատառումներով որոշվեց պահպանել Տոկիո 2020 անվանումը։
2020 թվականի մարտի 30-ին ՄՕԿ-ը և Տոկիոյի կազմակերպչական կոմիտեն հայտարարեցին, որ հասել են համաձայնության 2020 թվականի Ամառային օլիմպիական խաղերի նոր ամսաթվերի հարցում, բացման արարողությունը կկայանա 2021 թվականի հուլիսի 23-ին և փակումը՝ օգոստոսի 8-ին[4][25]։ Հայտարարվեց նաև, որ մինչ այդ որակավորված բոլոր մարզիկները կմասնակցեն խաղերին[26]։
Ըստ Կինկիի համալսարանի պրոֆեսոր Կատսուհիրո Միյամոտոյի հաշվարկների Օլիմպիական խաղերի հետաձգումը կարժենա 640,8 միլիարդ ճապոնական յեն (մոտ 5,8 միլիարդ ԱՄՆ դոլար)[27]։
Տոկիոյի խաղերը ապահովագրվել էին Lloyd's of London շուկայում, գլոբալ ապահովագրական Munich Re և Swiss Re ընկերությունների կողմից։ ՄՕԿ-ը յուրաքանչյուր օլիմպիական խաղ ապահովագրում է մոտ $800 միլիոն դոլար կորստիվ, սակայն 2020 թվականի խաղերը կարող էին ունենալ ավելի քան $2 միլիարդ կորուստ։ Կար մտավախություն, որ խաղերի հետաձգման վնասները չեն ծածկի ապահովագրական ընկերությունները, կորուստներ կկրեին կազմակերպիչները, առողջապահական ընկերությունները, զբոսաշրջային կազմակերպությունները։ Ընդհանուր վնասի չափը հաշվարկել հնարավոր չէր, մինչ խաղերը չկայանային[28][29]։
Տոմսերի գնորդներին փոխհատուցվելու էր, սակայն ոչ հյուրանոցային ամրագրումները։ Մոտ 600,000 օլիմպիական և 300,000 պարալիմպիկ տոմսեր կարիք ունեին վերադարձման[30]։
Սկզբում Տոկիոյի կազմակերպչական կոմիտեն ղեկավարում էր Ճապոնիայի նախկին վարչապետ Յոշիրո Մորին[31], սակայն նա հրաժարական տվեց 2021 թվականի փետրվարին[32][33][34]։ Նրան փոխարինեց Սեյկո Հաշիմոտոն։
Տոկիոյի կառավարությունը հատկացրեց ¥400 միլիարդ (ավելի քան $3.67 միլիարդ) խաղերի ծախսերը փակելու համար։ Ճապոնիայի կառավարությունը որոշեց մեծացնել Հանեդա և Նարիտա օդանավակայանների տարողությունը։ Որոշվեց նոր երկաթգիծ կառուցել երկու օդանավակայանները Տոկիո կայանին կապելու համար՝ կրճատելով ճանապարհի վրա ծախսվող ժամանակը[35]։
2012 թվականի փետրվարին հայտարարվեց, որ Ամառային օլիմպիական խաղեր 1964-ի մարզադաշտ Տոկիոյի ազգային մարզադաշտի վերակառուցման համար կտրամադրվի ¥100 միլիարդ իեն, որպեսզի ընդունի 2019 թվականի Ռեգբիի աշպարհի գավաթը և 2020 թվականի օլիմիական խաղերը[36]։ 2012 թվականի նոյեմբերին Ճապոնիայի սպորտի խորհուրդը հայտարարեց, որ ընդունում են մարզադաշտի դիզայնի հայտեր։ 46 եզրափակչի մասնակիցներից նախագիծը հանձնվեց Zaha Hadid Architects ընկերությանը, որը մարզադաշտը կդարձնի 80,000 տեղանոց։ Ընկերությանը շատ էին քննադատում հեծանվային կայանների, աննորմալ ծախսերի և դիզայնից շեղումների համար[37]։
2015 թվականի հունիսին կառավարությունը հայտարարեց, որ կրճատում է նստատեղերի քանակը 65 հազարի, խնայողական նկատառումներով[38][39]։ Շարժվող տանիքի սկզբնական որոշումը նույնպես չեղարկվեց[40]։ Արդյունքում մարզադաշտի ծախսերը հասան ¥252 միլիարդ իենի և կառավարությունը որոշեց հրաժարվեց Zaha Hadid-ի դիզայնից և նոր դիզայներ ընտրեց ճապոնացի ճարտարապետ Կենգո Կումային։ Կումայի դիզայնը ավելի բյուջետային էր, մոտ ¥149 միլիարդ իեն։ Պլանների փոփոխությունը թույլ չտվեցին ավարտել մարզադաշտը ժամանակին՝ 2019 թվականի Ռեգբիի գավաթի նախաշեմին[41]։ Ազգային մարզադաշտը ներկայացվեց 2019 թվականի դեկտեմբերի 21-ին և Տոկիոյի խաղերի ընթացքում կրեց Օլիմպիական մարզադաշտ անվանումը[42]։
2019 թվականին Ճապոնիայի աուդիտորական բյուրոն հաշվետվություն թողարկեց, որտեղ ասվում էր, որ մարզահամալիրների վրա ծախսերը կարող են գերազանցել$25 միլիարդ դոլարը[43]
Տոկիոյի 33 մարզահամալրիներից 28-ը Օլիմպիական գյուղում են, տասնմեկը նոր կառուցված[44]։ 2019 թվականի հոկտեմբերին ՄՕԿ-ը հայտարարեց, որ տեղափոխելու է մարաթոնի և մարզական քայլքի մրցությունները Սապորո կապված շոգի հետ[45]։ Այս պլանները պաշտոնապես հաստատեց Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոյկեն, ով մինչ այդ ասում էր, որ բոլոր մրցությունները տեղի կունենան Տոկիոյում[46]։
Աղյուսակում նշված է ոսկե մեդալների քանակով առաջին տասնյակը։ Ոսկե մեդալների միանման քանակի դեպքում տեղերը բաշխվել են ըստ արծաթե մեդալների[47]։
2020 Ամառային օլիմպիական խաղերի արդյունքները | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|
Տեղ | Երկիր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | |
1 | ԱՄՆ | 39 | 41 | 33 | 113 |
2 | Չինաստան | 38 | 32 | 18 | 88 |
3 | Ճապոնիա | 27 | 14 | 17 | 58 |
4 | Միացյալ Թագավորություն | 22 | 21 | 22 | 65 |
5 | ՌՕԿ | 20 | 28 | 23 | 71 |
6 | Ավստրալիա | 17 | 7 | 22 | 46 |
7 | Նիդերլանդներ | 10 | 12 | 14 | 36 |
8 | Ֆրանսիա | 10 | 12 | 11 | 33 |
9 | Գերմանիա | 10 | 11 | 16 | 37 |
10 | Իտալիա | 10 | 10 | 20 | 40 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.