From Wikipedia, the free encyclopedia
Կարլի Էլիզաբեթ Քլոս (անգլ.՝ Karlie Kloss, օգոստոսի 3, 1992[1], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2]), ամերիկացի մոդել[9]։ Vogue Paris ամսագիրը նրան կցագրել է 2000-ականների թոփ 30 մոդելների շարքին[10]։ Նա 2013-ից 2015 թվականը եղել է Victoria's Secret-ի Հրեշտակ[11][12]։
Կարլի Քլոս | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 3, 1992[1] (32 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[2] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն[3][4] |
Կրթություն | Webster Groves High School? և Gallatin School of Individualized Study? |
Մասնագիտություն | ինֆլյուենսեր, Սուպերմոդել, ֆոտոմոդել, մոդել, հեռուստատեսային պրոդյուսեր, հեռուստահաղորդավարուհի, ձեռնարկատեր, բարեգործ և համացանցի մշակող |
Աշխատավայր | Էստե Լաուդեր[5], Victoria's Secret, Քելվին Քլայն[6], Marc Jacobs?[7] և Zac Posen? |
Ամուսին | Joshua Kushner?[8] |
Կայք | karliekloss.com |
Karlie Kloss Վիքիպահեստում |
Քլոսը ծնվել է Չիկագոյում (Իլինոյս), բայց երկու տարեկան հասակում տեղափոխվել են Սուրբ Լուիս 1994 թվականին[13][14]։ Նրա ընտանիքը ունի դանիական արմատներ[14]։ Ընտանիքում չորս երեխա են՝ Կիմբերլին ու Կարիանը, ովքեր զույգեր են և Կրիստինը[14]։ Քլոսը պարապել է բալետ, որը ինչպես ինքն է նշում, ուսուցանել է նրան, թե ինչպես հանդես գալ մոդելային աշխարհում և քայլել անցուղիներով[15]։
2006 թվականին, երբ նա 14 տարեկան էր, նա նկարահանվեց Scene Magazine ամսագրի համար Չիկագոյում, որը վերնագրվեց «Գրեթե հայտնի»[16][16]։ Factor Women մոդելային գործակալությունը այդ ամսագրի նկարները ուղարկեց իրենց մյուս գործակալությանը Նյու Յորքում, որի արդյունքում էլ Քլոսը շուտով մեկնեց Նյու Յորրք։ Բայց 2008 թվականի հունվարին նա լքեց Factor Women-ը և պայմանագիր կնքեց NEXT Model Management գործակալության հետ։ Արդյունքում նա 31 անգամ քայլեց Նյու Յորքի նորաձևության շաբաթների ընթացքում։ Նյու Յորքից հետո նա գնաց Միլան և մասնակցեց այնտեղի 20 նորաձևության ցուցադրություններին, ապա Փարիզ՝ 13 ցուցադրության՝ գարուն 2008 հավաքածուի ժամանակ և նույն սեզոնի ընթացքում մասնակցեց շուրջ 64 շոուների։ Շուտով Քլոսի նախկին գործակալությունը՝ Factor Women–ը, դատական հայց ներկայացրեց NEXT Model Management–ին իրենց նորաստեղծ աստղին «գողանալու» համար[17]։ Նրանք համարում էին, որ ի վիճակի էին Քլոսին ապահովել լավ կարիերայով և այդ պատճառով հրավիրեցին նրան շատ աշխատանքների համար[17]։ Ի վերջո դատական հայցը դուրս եկավ դատարանից[18]։
Եվս չորսը տարի անցկացնելով NEXT Model Management–ի հետ, նա կրկին փոխեց իր գործակալությունը, բայց այս անգամ գնալով IMG Models։ «Կարլին ունի հսկայական հետևորդներ և մենք ուրախ ենք նրան օգնել էլ ավելի ընդլայնել իր հնարավորությունները», ասել է IMG Models–ի փոխնախագահ և գործադիր տնօրեն Իվան Բարթը[19]։
Քլոսն իրեն պիտակավորել է իր հայտնի քայլվածքը որպես «մռայլ քայլվածք»։ Մոլի Սիմսը, ում Քլոսը համարում էր իրեն ուսուցիչ, ասել է, որ ժամանակի ընթացում նրա քայլվաածքը կգեղեցկանա նրա դասական տեսքի շնորհիվ[15]։
Նա գովազդել է հետևյալ դիզայներների և բրենդների ապրանքանիշները՝ Ռեբեկա Թեյլոր, Ջին Պաուլ Գոտյե, Դոնա Կարան, Nina Ricci, Chloé, Lacoste, Sportmax, Ալեքսանդր ՄկՔուին, Yves Saint Laurent, Elie Saab, Dolce & Gabbana, Gap, Bally Shoe, Bergdorf Goodman, Pringle of Scotland, Dior, Hermes, Oscar de la Renta, Sonia Rykiel, Aquascutum, Topshop, Eryn Brinie, Uniqlo, Omnia Jade, Lord & Taylor, Barneys New York, American Eagle, and Victoria's Secret PINK. Քլոսը հայտնվել է Մարկ Ջակոբսի «Lola» օծանելիքի պիտակին։ Նյու Յորքում, Լոնդոնում, Միլանում և Փարիզում նա քայլել է այնպիսի հայտնի դիզայներների համար, ինչպիսիք են՝ Շիթազի Չեն, Քելվին Քլայն, Կառլ Լագերֆելդ, Մարկ Ջակոբս, Զակ Փոուզեն, Givenchy, Gucci, Valentino, Louis Vuitton և Վերսաչե և այնլ։ Հայտնվել է մի շարք օտարերկրյա ամսագրում, օրինակ՝ ամերիկյան և կորեական W, ֆրանսիական և ճապոնական Numéro, ամերկյան, ավստրալիական, իտալական, ֆրանսիական, բրիտանական, կորեական, գերմանական, ճապոնական, չինական, թուրքական, պորտուգալական և լատինական ամերիկյան Vogue և այլն։
Քլոսի քայլվածքը, որը շատ յուրահատուկ է, համարում են շատ հզոր[20]։ 2011 թվականի փետրվարին սուպերմոդել Թայրա Բենքսը նշել է, որ Քլոսը նրա ամենասիրելի մեդելներից մեկն է՝ իր յուրօրինակ և առանձնահատուկ քայլվածքի համար[21]։
LIFE ամսագիրը նկարահանել է Քլոսին ֆոտոպատմության տեսքով, որը հրապարակվեց 2011 թվականի սեպտեմբերի Նյու Յորքի նորաձրության շաբաթվա ժամանակ[22][23]։ Ֆոտոպատմությունը նկարահանվել է սույն թվականի օգոստոսին և այնտեղ պատկերված է Քլոսը Փարիզում, Նյու Յորքում և Սուրբ Լուիսում եղավ շոուների ժամանակ[22][24]։ Նույն թվականին՝ 2011, նա ստեղծեց իր դեբյուտը Victoria's Secret–ի նորաձևության շոուի հետ[25]։
2012 թվականին նա հայտնվեց British Vogue, Japanese Vogue, Harper's Bazaar Russia, և Numéro ամսագրերի սեպտեմբերյան համարների շապիկներին[26][27][28][29][30] She appeared in the campaign ads of Juicy Couture, Stefanel, Elie Saab, and Jean Paul Gaultier.[31][32][33][34][35]։ Սույն տարում նա կրկին մասնակցեց Victoria's Secret–ի նորաձևության շոուին։ Բայց մինչև շոուն նա կտրեց իր երկար մազերը, որը կոչվեց «Karlie Cut»։
2013 թվականին նա դարձավ և շարունակեց մնալ Victoria's Secret–ի հրեշտակ մինչ 2015 թվականը։
2015 թվականին Քլոսը և իր լավագույն ընկերուհի Թեյլոր Սվիֆթը[36] հայտնվեցին American Vogue ամսագրի շապիկին։ Ինչպես նաև նա խաղացել է «Knockout»–ի դերը[37] Սվիֆթի «Bad Blood» տեսահոլովակում[38]։
Նրա հոբիներն են բալետը, թխվածքներ պատրաստելը և հեծանիվ վարելը[39]։
2012 թվականին Քլոսը սկսեց հանդիպել Ջարեդ Քուշների (Դոնալդ Թրամփի փեսայի) եղբոր՝ ձեռնարկատեր և ներդրող Ջոշուա Քուշների հետ[40][41]։ 2018 թվականի հունիսին Քլոսը հայտարարել է նշանադրվելու մասին[42], և դրանից մեկ ամիս առաջ ընդունել է հուդայականություն (Քուշների կրոնը)[43][44][45]։ Նրանք ամուսնացել են 2018 թվականի հոկտեմբերի 18-ին[46]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.