Կարավաջո
From Wikipedia, the free encyclopedia
Միքելանջելո Մերիսի դա Կարավաջո (իտալ.՝ Michelangelo Merisi da Caravaggio, սեպտեմբերի 29, 1571(1571-09-29)[2][1][3], Միլան, Միլանի դքսություն, Իսպանական կայսրություն[3][1][4] - հուլիսի 18, 1610(1610-07-18)[5][6][7][…] կամ 1610[8][9], Պորտո Էրկոլե, State of Presidi, Նեապոլի թագավորություն[10][1][3]), վաղ Բարոկկո դարաշրջանի իտալացի գեղանկարիչ, ով իր գործունեությունը ծավալել է Հռոմում, Նեապոլում, Սիցիլիայում և Մալթայում 1590 թվականից 1610֊ական թվականներին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարավաջո (այլ կիրառումներ)
Կարավաջո իտալ.՝ Michelangelo Merisi da Caravaggio | |
---|---|
Ի ծնե | իտալ.՝ Michelangelo Merisi[1] |
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1571(1571-09-29)[2][1][3] |
Ծննդավայր | Միլան, Միլանի դքսություն, Իսպանական կայսրություն[3][1][4] |
Վախճանվել է | հուլիսի 18, 1610(1610-07-18)[5][6][7][…] (38 տարեկան) կամ 1610[8][9] |
Մահվան վայր | Պորտո Էրկոլե, State of Presidi, Նեապոլի թագավորություն[10][1][3] |
Ազգություն | իտալացի |
Քաղաքացիություն | Միլանի դքսություն |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | բարոկկո[11] և Հակառեֆորմացիա |
Ժանր | ժանրային նկարչություն[12], կրոնական նկարչություն[12] և նատյուրմորտ[12] |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ընթրիք Էմաուսում, Amor Vincit Omnia?, Մեդուսա, Basket of Fruit?, Բախտագուշակը, Յոթ գթասիրտ գործեր, Հիվանդ Բաքոս, Բաքոս, Ավետում[13] և Հուդիթ և Հողոփեռնես |
Մեկենասներ | Ֆրանչեսկո Մարիա դել Մոնտե |
Ուսուցիչ | Սիմոնե Պետերցանո |
Պարգևներ | |
Հայր | Fermo Merixio? |
Մայր | Lucia Aratori? |
ստորագրություն | |
Michelangelo Merisi da Caravaggio Վիքիպահեստում |
Կարավաջոն մասնագիտացել է, որպես նկարիչ Միլանում, ապա քսան տարեկանում տեղափոխվել Հռոմ, որտեղ հաստատվում է որպես տաղանդավոր նկարիչ, սակայն հետագայում տեղափոխվում է Նեապոլ։ 1607 թվականին տեղափոխվում է Մալթա, ապա՝ Սիցիլիա, իսկ հետո կրկին վերադառնում Նեապոլ, որտեղ մասնակից է դառնում բռնի բախումների, որի արդյունքում նրա դեմքը դեֆորմացվում է և սկսվում են շրջանառվել լուրեր նրա մահվան մասին։
Ապա սկսվեցին կասկածները նրա հոգեկան վիճակի մասին՝ ելնելով նրա անհավասարակշիռ պահվածքից։ Նա մահացել է 1610 թվականին անհայտ պայմաններում, սակայն կա վարկած, որ մահացել է բարձր ջերմությունից կամ նրան թունավորել են։