Կարավաջոյի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Ավետում» (իտալ.՝ Annunciazione), վաղ բարոկկո դարաշրջանի իտալացի գեղանկարիչ Կարավաջոյի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է մոտավորապես 1608 թվականին։ Նկարն արված է փայտի վրա՝ յուղաներկով, որի չափերն են՝ 285 × 205 սմ։
Ավետում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կարավաջո |
տարի | 1608 |
բարձրություն | 285 սանտիմետր |
լայնություն | 205 սանտիմետր |
ուղղություն | կարավաջիզմ |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Նանսիի կերպարվեստի թանգարան |
հավաքածու | Նանսիի կերպարվեստի թանգարան |
հիմնական թեմա | Ավետում |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
The Annunciation by Caravaggio Վիքիպահեստում |
Այսօր «Ավետում» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Նանսիի կերպարվեստի թանգարանում[1][2][3]. (Նանսի, Ֆրանսիա)։
Նկարը Հենրի II նվիրել է Նանսիի եկեղեցուն, որպես խորանի գլխավոր նկար․ կա վարկած, որ նկարը ձեռք են բերել նրա որդիները 1608 թվականին Մալթա կատարած այցելության ժամանակ։
«Ավետում» ստեղծագործությունը բավականին վնասվել է և ենթարկվել ռետուշի․ միայն հրեշտակի ֆիգուրն է, որ մնացել է Կարավաջոյի վրձնով արված։
«Ավետում» ստեղծագործությունում Կարավաջոն նկարել է երկու ֆիգուր՝ Մարիամ Աստվածածինն ու Գաբրիել հրեշտակը։ Նկարում հեղինակը պատկերել է Աստվածաշնչյան Ավետումը։ Գաբրիելի ձեռքին սպիտակ շուշաններ են՝ Մարիամի խորհրդանիշը։ Կույսը երեսնիվայր է, երբ հրեշտակը նրան պատմում է ավետման մասին։ Ստեղծագործությունը արված է սֆումատոյի և տենեբրիզմի տեխնիկայով, որը բնորոշ է Կարավաջոյին։ Նկարը մուգ գույներով է, բացի երկու ֆիգուրից։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.