Կարավաջոյի նկար From Wikipedia, the free encyclopedia
«Բաքոս» (իտալ.՝ Bacco), վաղ բարոկկո դարաշրջանի իտալացի գեղանկարիչ Միքելանջելո Մերիսի դա Կարավաջոյի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է մոտավորապես 1593-ից 1597 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 95 × 85 սմ։ «Բաքոս» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Ուֆֆիցի պատկերասրահում (Ֆլորենցիա, Իտալիա)։
Բաքոս | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կարավաջո[1] |
տարի | մոտ 1598[2] |
բարձրություն | 95 սանտիմետր[2] |
լայնություն | 85 սանտիմետր[2] |
ուղղություն | Italian Baroque painting?[1] |
ժանր | դիցաբանական գեղանկարչություն |
նյութ | յուղաներկ[2] և կտավ[2] |
գտնվում է | Caravaggio, hall 90?[2] |
հավաքածու | Ուֆֆիցի[2] |
պատվիրատու | Ֆրանչեսկո Մարիա դել Մոնտե |
ներշնչված է | Հռոմեական դիցաբանություն |
հիմնական թեմա | Բախուս |
մասն է | Caravaggio, hall 90?[2] |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ | |
Bacchus by Caravaggio Վիքիպահեստում |
Նկարը երկարուձիգ տարիներ անհայտ է մնացել աշխարհին։ Այն պատահականորեն հայտնաբերվել է Ուֆֆիցիի պահեստներում ընդամենը 1917 թվականին։ Նկարի ճակատագրի անհայտ հատվածի մասին տեղեկությունները իրարամերժ են[3]։ Ենթադրվում է, որ «Բաքոս» ստեղծագործությունը Կարավաջոն վրձնել է ստեղծագործական վերելքի փուլում. ըստ որոշ աղբյուրների, կտավը ստեղծվել է 1593 թվականին, 1595 թվականին[4], կամ էլ 1596 թվին[5]։ Հայտնի է, որ կտավը ստեղծվել է կարդինալ Ֆրանչեսկո դել Մոնտեի պալատում, ով մեծ սեր էր տածում Բաքոսի սյուժեի և գեդոնիստական կյանքի նկատմամբ[5]։ Կարավաջոյի ծանոթությունը կարդինալի հետ կայացել է Սան Լուիջի դե Ֆրանչեզի եկեղեցու նկարների մատակարարի շնորհիվ։ Մի շարք հետազոտողների կարծիքով այդ փաստը հույժ կարևոր դերակատարում խաղաց նկարչի ստեղծագործական կյանքում ու դարձավ անկյունաքարային նշանակության դեպք. նկարիչը անընդհատ պատվերներ էր ստանում ու կանոնավոր վարձատրվում էր[5]։
«Բաքոս» ստեղծագործությունում հեղինակն իրականացրել է անտիկ աշխարհի ժողովրդական հայացքները։ Կարավաջոն իտալական գեղանկարչության ավանդույթներով է վրձնել այս կտավը[6]։
Նկարում գլխավոր հերոսը պատանի Բաքոսն է։ Վերջինս նկարված է մի փոքր հետ հակված դիրքով։ Նրա գլխին խաղողի պտուղներ ու տերևներ են զետեղված։ Աջ ձեռքի մատներով Բաքոսը պահել է լայնագոտին։ Քարե սեղանին Կարավաջոն նկարել է մրգերով լեցուն սկուտեղ ու սկահակ՝ կարմիր գինով։ Ձախ ձեռքով Բաքոսը դիտողին է հրամցնում կարմիր գինով ոչ խորը գավաթ։ Թվում է, թե նա հրավիրում է իր մոտ՝ գինարբուքի։ Կարավաջոն չի պատկերել անտիկ աստծո իդեալականացված պատկերը, այլ ուղղակի կիսահարբած պատանու։ Վերջինս փափկասուն, կնաբարո դիմագծերով երիտասարդ է՝ հասարակ ու մեղսավոր։ Հեղինակը նրբորեն է մոտեցել կտավի դետալների ստեղծմանը։ Բաքոսի եղունգների տակ կեղտ է կուտակված։ Բացառված չէ, որ նկարի համար կեցվածք է ընդունել փողոցային թափառաշրջիկ պատանիներից մեկը[6]։ Բաքոսը թախծագորով հայացքով նայում է դիտողի աչքերին, որում երևում են էրոտիզմի տարրեր[6]։
Կտավում սերտ կապ կա հիմնական հերոսի և մանրամասն մշակված նատյուրմորտի միջև։ Մրգերն ու սկահակը նկարում շատ քիչ են գրավում ուշադրությունը, քան անձամբ Բաքոսը։ Մրգերից սերկևիլը, խաղողը, նուռն ու խնձորը թրթուրի հետքերով են պատված։ Մրգերը, որոնց մեծամասնությունը փչացած է, քիչ է կերված, որն, ըստ քննադատների, աշխարհիկ ունայնության անցավորությունն է խորհրդանշում։
Նկարի մաքրման աշխատանքներից հետո պարզ դարձավ, որ սկահակի ապակու արտացոլանքի մեջ երևում է նկարչի դիմանկարը, ով աշխատում է նկարակալի դիմաց, իսկ գինու մակերևույթին երևում է Բաքոսի դեմքի արտացոլանքը։
Բաքոսի ձեռքի գինու գավաթի դիրքը, ըստ հետազոտողների, վկայում է այն մասին, որ կտավը վրձնելիս, Կարավաջոն օգտվել է հայելուց։
Այդպիսի եզրահանգման են եկել նաև այն պատճառով, որ Կարավաջոյի վաղ տարիների կենսագիր Ջովանի Բալիոնեն գրել է, թե նկարիչը որոշ կտավների ստեղծման ժամանակ հայելի է կիրառել։ Անգլիացի նկարիչ Դևիդ Հոքնիի փաստմամբ Կարավաջոն օգտվել է լյուցիդի սարքից[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.