From Wikipedia, the free encyclopedia
«Ընթրիք Էմմաուսում», բարոկկո ոճի իտալացի նկարիչ Կարավաջոյի կտավ, որը նա վրձնել է 1601 թվականին և որն այժմ գտնվում է Լոնդոնում։ Նկարը պատվիրել և դրա համար վճարել է կարդինալ Ջիրոլամո Մատեիի եղբայրը՝ Սիրիակո Մատեին։
Ընթրիք Էմմաուսում | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Կարավաջո[1] |
տարի | 1601[1] |
բարձրություն | 196,2 սանտիմետր |
լայնություն | 141 սանտիմետր |
ուղղություն | բարոկկո[2] |
ժանր | հոգևոր արվեստ |
նյութ | յուղաներկ |
գտնվում է | Լոնդոնի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Լոնդոնի ազգային պատկերասրահ |
պատվիրատու | Ciriaco Mattei? |
հիմնական թեմա | Supper at Emmaus? |
պատկերված են
| |
https://www.wga.hu/html/c/caravagg/06/35emmau.html, https://www.wga.hu/html/c/caravagg/06/35emmau1.html, https://www.wga.hu/html/c/caravagg/06/35emmau2.html, https://www.wga.hu/html/c/caravagg/06/35emmau3.html, https://www.wga.hu/html/c/caravagg/06/35emmau4.html կայք | |
Ծանոթագրություններ | |
Supper at Emmaus by Caravaggio (London) Վիքիպահեստում |
Նկարում պատկերված է այն պահը, երբ հարություն առած, բայց ծպտված Հիսուսը Էմմաուս քաղաքում հայտնվում է իր աշակերտներից երկուսին (ենթադրաբար Ղուկասին ու Կլեոպասին) ու անմիջապես անհետանում նրանց տեսադաշտից (Ավետարան ըստ Ղուկասի, 24։ 30–31)։ Կլեոպասը կրում է ուխտավորի հագուստ, իսկ մյուս առաքյալի հագուստը պատռված է։ Կլեոպասի բազուկները մեկնած են, որոնք խորություն են հաղորդում նկարին։ Կանգնած սպասավորը, որի դեմքը մթության մեջ է, անհաղորդ է կատարվածին։ Նկարին արտասովորություն են հաղորդում բնական չափսերով կերպարները և մութ ու դատարկ ֆոնը։ Սեղանը ծածկված է նատյուրմորտ հիշեցնող կերակուրներով։ Առաքյալների ճանաչած աշխարհը հիշեցնող ուտելիքով լի մի զամբյուղ տարուբերվում է սեղանի ծայրին[3]։
Մարկոսի ավետարանում (16:12) ասվում է, որ Հիսուսը նրանց հայտնվել է «այլ կերպ», և գուցե այդ պատճառով է այստեղ առանց մորուքի պատկերված, ի հակադրություն «Մատթեոս առաքյալի հրավերը» կտավի, որտեղ նստած մի խումբ գումար հաշվող մաքսավորների է հայտնվում Քրիստոսը։ Կարավաջոյի կտավներում կրկնվող թեմա է առօրյա իրավիճակներում սուբլիմացիա գտնելը։ Տեսարանում առկա է անբացատրելի մարդկայնություն, քանի որ մարդեղեն Հիսուսը իրեն անճանաչելի է դարձրել իր իսկ աշակերտների համար, որը հաստատում և հաղթահարում է նրա մարդեղենությունը։ Թվում է, թե Կարավաջոն առաջարկում է այն գաղափարը, որ գուցե ոմն Հիսուս կարող է հայտնվել մեր ամենօրյա կյանքում։ Մութ ֆոնը կենդանություն է հաղորդում պատկերին։
Կտավի մեկ այլ տարբերակ, որն այժմ գտնվում է Միլանի Բրերա պատկերասրահում, Կարավաջոն նկարել է 1606 թվականին։ Համեմատության համար կարելի է նշել, որ կերպարների ժեստերն ավելի զուսպ են, որը ներկայությունն ավելի կարևոր է դարձնում, քան դրա պատկերումը։ Տարբերությունը հավանաբար պայմանավորված է այդ ժամանակահատվածում Կարավաջոյի կյանքի հանգամանքներով (նա Հռոմից փախել էր որպես հանցագործ՝ Ռանուչիո Տոմասոնիի մահվան հետ կապված), կամ էլ գուցե արվեստի շարունակակական զարգացմամբ․ հաջորդող հինգ տարիների ընթացքում նա հասկացել էր թերագնահատման արժեքը։
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Caravaggio's Supper at Emmaus, Smarthistory[3] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.