From Wikipedia, the free encyclopedia
Կատերինա Ալեքսանդրա Գրեմ (ավելի հայտնի է Կատ Գրեմ անունով, սեպտեմբերի 5, 1989[1], Ժնև, Շվեյցարիա), ամերիկյան դերասանուհի, երգչուհի, մոդել, պրոդյուսեր և պարուհի։ Առավել հայտնի դերերից է Բոննի Բեննեթը՝ «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում[3][4][5][6]։
Կատերինա Գրեմ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1989[1] (35 տարեկան) |
Ծննդավայր | Ժնև, Շվեյցարիա |
Կրթություն | Երաժիշտների ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | մոդել, պրոդյուսեր, պարուհի, երգչուհի, դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1998-այժմ |
Ժանրեր | ժամանակակից R&B, EDM, փոփ, հիփ հոփ և սոուլ |
Ընտրանի | Վամպիրի օրագրերը, Honey 2?, The Holiday Calendar? և Operation Christmas Drop? |
Համատեղ ապրող(ներ) | Darren Genet?[2] |
katgraham.com | |
Կատերինան ծնվել է 1989 թվականի սեպտեմբերի 5-ին Շվեցարիայի Ժնև քաղաքում։ Մեծացել է Լոս Անջելեսում (Կալիֆորնիա,ԱՄՆ)։ Նրա հայրը՝ Ժոզեֆը լիբերիացի է, իսկ մայրը՝ Նատաշան հրեա է, ռուսական և լեհական արմատներով։ Նրա պապը եղել է ՄԱԿ-ի դեսպան Լիբերիայում։ Նա սկսել է իր կարիերան 1998 թվականից, խաղալով «Թակարդ ծնողների համար» կատակերգությունում՝ Լինդսի Լոհանի հետ։ Հետագայում հայտնվել է մի քանի ֆիլմերում, որոնց թվում են «Հայրիկը կրկին 17 տարեկան է» (2009) և «Սենյակի հարևանուհին» (2010)։ 2011 թվականին ստացել է գլխավոր դեր «Քաղցրիկը 2» ֆիլմում, որը ավելի հայտնի է «Պարերի քաղաք» անունով։ Նրա ավելի հայտնի դերերից է Բոնի Բենեթը «Վամպիրի օրագրերը» սերիալում[7][8][9][10][11]։ Նկարահանվել է Ջասթին Բիբերի «Somebody to love», ամերիկական ռեփեր Nelly-ի «Just a dream», Դեմի Լովատոյի «I really don’t care» տեսահոլովակներում։
Կատերինան և Քոթրել Գիդրին հանդիպում են 2010 թվականից։ Առաջին անգամ նրանց նկատել են միասին Լոս Անջելոսում ձեռք ձեռքի բռնած զբոսնելիս։ 2012 թվականին Քոթրել Գիդրին և Կատերինան նշանվեցին։ 2014 թվականի դեկտեմբերին զույգը բաժանվեց։
Տարի | Հայերեն անվանումը | Բնօրինակ անվանումը | Դեր |
---|---|---|---|
1998 | «Թակարդ ծնողների համար» | The Parent Trap | Ջեկի |
2004 | «Ջոնսոն ընտանիքի արձակուրդները» | Johnson Family Vacation | Պարուհի |
2007 | «Դժոխք Երկրի վրա» | Hell on Earth | Ֆելիցիա |
2008 | «Մեր առաջին Սուրբ Ծնունդը» | Our First Christmas | Բերնի |
2010 | Հայրիկը կրկին 17 տարեկան է | 17 Again | Ջեյմի |
2011 | Dance Fu | Չակա Լովեբելլ | |
2011 | Սենյակի հարևանուհի | The Roommate | Կիմ Ջոնսոն |
2011 | Քաղցրիկը 2:Պարերի քաղաք | Honey 2 | Մարիա Ռամիրես |
2012 | Պարերի քաղաք | Boogie Town | Ինգրիտ |
2012 | Bleachers | Միլանիե |
Տարի | Հայերեն անվանումը | Բնօրինակ անվանում | Դեր |
---|---|---|---|
2002 | Լիզզի Մագուայր | Lizzie McGuire | Ջոկատի անդամ |
2003 | Մագոլմը ուշադրության կանտրոնում է | Malcolm in the Middle | Դերասանուհի |
2003 | Ուժեղ դեղորայք | Strong Medicine | էշլի Կոլլինզ |
2004 | Նոր Ժաննա Դ՛Արկ | Joan of Arcadia | Angela |
2004 | Like Family | Girl | |
2004 | Grounded for Life | Laura | |
2006 | Միայնակ սիրտ | The O.C. | Կիմ |
2006 | C.S.I։ Հանցագործության վայր | CSI: Crime Scene Investigation | Կիմ |
2007 | Համալսարան | Greek | Տիշա |
2008 | Հաննա Մոնտանա | Hannah Montana | Պարուհի |
2009-2017[12] | Վամպիրի օրագրեր | The Vampire Diaries | Բոննի Բեննետ |
Ձայնագրություն Երգեր
Ալբոմներ
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.