Կասիոպեա (համաստեղություն)
From Wikipedia, the free encyclopedia
Կասիոպեա (Լատիներեն՝ Cassiopeia, նշանակումը՝ Cas), համաստեղություն է հյուսիսային կիսագնդում՝ Մողես, Ցեֆեոս, Ընձուղտ, Պերսեոս, Անդրոմեդա համաստեղությունների միջև։ Հինգ պայծառ աստղերը 2, 2-3, 4 աստղային մեծության են։ Հյուսիսային միջին լայնություններից երևում է ամբողջ տարին։ Հիշեցնում է հինգ պայծառ աստղերից կազմված լատիներեն W տառը։ 2-րդ դարում ներառվել է Պտղոմեոսի նկարագրած 48 համաստեղությունների մեջ, այժմյան 88 համաստեղություններից մեկն է։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կասիոպեա
Արագ փաստեր Լատիներեն անվանում, Հապավում ...
Համաստեղություն | |
Կասիոպեաի աստղերի ցանկ | |
Լատիներեն անվանում | Cassiopeia |
---|---|
Հապավում | Cas |
Հակում | +60 |
Մակերես | 598 քառակուսի աստիճան[1] |
Հիմնական աստղեր | 5 |
Բայեր/Ֆլեմստիդ աստղեր | 53 |
Ճանաչված մոլորակներով աստղեր | 3 |
Պայծառ աստղեր | 5 |
Մոտակա աստղեր | 3 |
Ամենապայծառ աստղ | α Cas (Schedar) (2.23մ) |
Ամենամոտիկ աստղ | η Cas (Achird) (19.4 լտ) |
Ասուպային հոսքեր | Պերսեիդներ |
Հարևան համաստեղությունները | Ընձուղտ Ցեֆեոս Մողես Անդրոմեդա Պերսևս |
Անվանված է | Կասիոպեա (դիցաբանություն) |
Տեսանելի է +90° և −20°. լայնությունների միջև: Ամենատեսանելին է նոյեմբեր ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): |
Փակել