Անդրոմեդա (լատին․՝ Andromedae, նշանակումը՝ And), համաստեղություն հյուսիսային կիսագնդում՝ Կասիոպեա, Պերսեոս, Եռանկյունի, Ձկներ, Պեգաս և Մողես համաստեղությունների միջև։ Անդրոմեդան երկնքում գտնվող աստղերի մեջ իր չափերով 19-րդն է։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անդրոմեդա (այլ կիրառումներ)
Համաստեղություն | |
Անդրոմեդաի աստղերի ցանկ | |
Լատիներեն անվանում | Andromeda |
---|---|
Հապավում | And |
Մասն է | Հյուսիսային երկնային կիսագունդ |
Հակում | +40 |
Մակերես | 722 քառակուսի աստիճան[1] |
Հիմնական աստղեր | 4, 18 |
Բայեր/Ֆլեմստիդ աստղեր | 65 |
Ճանաչված մոլորակներով աստղեր | 4 |
Պայծառ աստղեր | 3 |
Ամենապայծառ աստղ | α And (2.1մ) |
Ամենամոտիկ աստղ | Ross 248 (10.32 լտ) |
Մեսյեի առարկաներ | 3 |
Ասուպային հոսքեր | Andromedids (Bielids) |
Հարևան համաստեղությունները | Պերսեյ Կասիոպեա Մողես Պեգաս Ձկներ Եռանկյունի |
Անվանված է | Անդրոմեդա |
Տեսանելի է +90° և −40°. լայնությունների միջև: Ամենատեսանելին է նոյեմբեր ամսում ժամը 21:00-ին (երեկոյան 9-ին): |
Համաստեղությունը հայտնի է նրանով, որ նրա տիրույթում է գտնվում Անդրոմեդայի միգամածությունը, որը ամենամոտն է գտնվում Երկիր մոլորակին։ Այդ օբյեկտը տեսանելի է նույնիսկ անզեն աչքով։
Համաստեղության ամենավառ աստղերն են Ալփերացը կամ Սիրան, Միրախը, Ալ Մաախը։
Պատմություն
Երկնակամարի քարտեզներում Անդրոմեդային շղթաներով պատկերելը կապված է Պերսևսի մասին պատմվող հունական առասպելում նրա ունեցած դերի հետ։ Այդ առասպելում պատմվում է, որ Եթովպիայի թագուհի Կասիոպեան պարծեցել էր, թե իր դուստրը աննկարագրելի գեղեցկության ծովային նիմփեներից՝ ներեուհիներից ավելի գեղեցիկ է։ Դրանից վիրավորվելով, նիմփեները Կասիոպեային պատժելու համար դիմում են Պոսեյդոնին և նա Կետոս հրեշին հրամայում է հարձակվել Եթովպիայի վրա։ Անդրոմեդայի խուճապահար հորը՝ Կեփևսին Ամոնի գուշակը հայտնում է, որ իր թագավորությունը փրկելու միակ ձևն իր դստերը Կետոսին զոհաբերելն է։ Ծովափի ժայռին շղթայակապ արված Անդրոմեդային ազատում է հերոս Պերսևսը դրա համար օգտագործելով Մեդուսայի գլուխը, որպեսզի հրեշը թաքնվի քարերի մեջ։ Ալգոլը (Պերսևսի բետան)՝ «Դեմոնի աստղը» նշանակում է Մեդուսայի գլուխը։ Դրանից հետո Պերսևսն ու Անդրոմեդան ամուսնանում են։
Անդրոմեդայի մահանալուց հետո Աթենասը նրան դարձնում է համաստեղություն։ Նրա հարևան Պերսևս, Կասիոպեա, Կետոս և Կեփևս համաստեղությունները նույնպես կապված են Պերսևսի առասպելի հետ։
Անդրոմեդայի համաստեղությունը պատկերելու ժամանակ, սովորաբար, Անդրոմեդայի ալֆա աստղն օգտագործվում է որպես գլուխ, Անդրոմեդայի օմիկրոնն ու լամբդան՝ որպես նրա շղթաները և Անդրոմեդայի դելտա, պի, մյու, բետա և գամմա աստղերը՝ որպես նրա մարմինն ու ոտքերը։
Անդրոմեդայի պաշտոնական սահմանները 36 կողմանի բազմանկյան տեսքով 1930 թ. որոշել է Էժեն Դելպորտը։
Նկարագրությունը
Հյուսիսում տեղակայված լինելու պատճառով Անդրոմեդան տեսանելի է միայն 40° հարավային լայնությունից հյուսիս։ Ավելի հարավ գտնվող դիտողների համար այն գտնվում է հորիզոնից ցածր։ Սա ամենամեծ համաստեղություններից մեկն է՝ 722 քառակուսի աստիճան մակերեսով։ Սա 1400 լիալուսնի չափ է, ամենամեծ՝ Հիդրա համաստեղության 55%-ը և ամենափոքր՝ Հարավային խաչ համաստեղությունից մեծ է տասը անգամ։
Աստղերը
Ամենապայծառ՝ Անդրոմեդայի ալֆա աստղը (α And, Ալփերաց, Սիրա) կրկնակի աստղ է, Երկրից գտնվում է 97 լուսատարի հեռավորության վրա։ Կարող է համարվել նաև Պեգասի մաս, այն դեպքում, երբ Անդրոմեդայի գամման (γ And, Ալմախ, Երկրից հեռավորությունը՝ 358 լուսատարի) գունագեղ կրկնակի աստղ է և սիրող աստղագետների մոտ՝ ճանաչված։ Բրիտանացի աստղագետ Ուիլիամ Հերշելն այս աստղի մասին ասել է. «Երկու աստղերի գույների տպավորիչ տարբերությունը միտք է հուշում արևի և իր մոլորակի մասին, ինչի համար ոչ պակաս չափով է նպաստում նրանց անհավասար չափսերի կոնտրաստը»։
Անդրոմեդի բետան (β And, Միրախ) կարմիր հսկա է, նրա գույնը տեսանելի է անզեն աչքով։ Երկրից հեռավորությունը 198 լուսատարի է։ Անունն արաբերենից թարգմանբար նշանակում է «գոտկատեղ»։
Անդրոմեդայի միգամածությունը
Այս համաստեղության ամենանշանավոր օբյեկտն է Անդրոմեդայի միգամածություն (M31) պարուրաձեւ գալակտիկան եւ Մեսյեի ամենապայծառ օբյեկտը։ Մեզ ամենամոտ գտնվող պարուրաձեւ գալակտիկան է, հեռավորությունն է մոտավորապես 2.2 մլն լուսատարի։
Նայելու ուղղության հետ գալակտիկայի հարթության թեքվածությունը կազմում է ընդամենը 15°, չնայած այն բանի, որ մենք նրան տեսնում ենք ձգված օվալի տեսքով։
Ըստ երևույթին, Անդրոմեդայի միգամածություն գալակտիկան նման է մեր Գալկտիկային, ունի ավելի, քան 220 հազար լուսատարի տրամագիծ և պարունակում է մոտ 300 միլիարդ աստղ։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.