Ծխախոտ (բույս)
From Wikipedia, the free encyclopedia
Ծխախոտ (Nicotiana, այլ կերպ՝ ծխատունկ, ծխենի), մորմազգիների ընտանիքի խոտանման բույսերի ցեղ։ Տարածված են ծխախոտի 60-ից ավելի տեսակ։ Մշակության մեջ հայտնի են 2-ը՝ գլանակային (Nicotiana Tabacum) և մախորկա (Nicotiana Rustica)։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծխախոտ (այլ կիրառումներ)
Ծխախոտ (բույս) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ինֆրաթագավորություն | Streptophyta |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մորմածաղկավորներ (Solanales) |
Ընտանիք | Մորմազգիներ (Solanaceae) |
Ցեղ | Ծխախոտ (բույս) (Nicotiana) L., 1753 |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a2/%D4%BE%D5%AD%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BF%D5%AB_%D5%B0%D5%B8%D6%82%D5%B4%D6%84%2C_%D4%BB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6.jpg/640px-%D4%BE%D5%AD%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BF%D5%AB_%D5%B0%D5%B8%D6%82%D5%B4%D6%84%2C_%D4%BB%D5%BE%D5%A1%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6.jpg)
Ծխախոտահումքն օգտագործվում է ծխախոտային արտադրանքի, ինչպես նաև նիկոտին, կիտրոնաթթու և խնձորաթթու ստանալու համար։ Ծխախոտի պատրաստուկներն օգտագործվում են գյուղատնտեսական մշակաբույսերի վնասատուների դեմ[1]։
Ծխախոտը Հայաստան է բերվել 17-րդ դարի վերջին։