քիմիական միացություն From Wikipedia, the free encyclopedia
Նիկոտին, ալկալոիդ, մտնում է մորմազգիների ընտանիքի բույսերի կազմի մեջ՝ հիմնականում ծխախոտի, մախորկայի և քիչ քանակությամբ՝ լոլիկի, կարտոֆիլի, սմբուկի և կանաչ պղպեղի։
Նիկոտին | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | (S)-3-(1-մեթիլ-2-պիրրիդինալ)պիրիդին |
Ավանդական անվանում | Նիկոտին |
Քիմիական բանաձև | C₁₀H₁₄N₂ |
Մոլային զանգված | 2,7E−25 կիլոգրամ գ/մոլ |
Խտություն | 1,01 ± 0,01 գ/սմ³[1] գ/սմ³ |
Իոնիզացման էներգիա | 8,01 ± 0,01 Էլեկտրոն-վոլտ[1] կՋ/մոլ |
Հալման ջերմաստիճան | −110 ± 1 ℉[1] և −79 °C[2] °C |
Կազմալուծման ջերմաստիճան | 482 ± 1 ℉[1] |
Այրման ջերմաստիճան | 203 ± 1 ℉[1] |
Գոլորշու ճնշում | 0,08 ± 0,01 mm Hg[1] |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 54-11-5 |
PubChem | 89594 |
EINECS համար | 200-193-3 |
SMILES | N=1C=CC=C(C1)C2N(C)CCC2 |
ЕС | 200-193-3 |
ChEBI | 80863 |
Թունավորություն | |
Թունավորություն | |
IDLH | 5 ± 1 mg/m³[1] |
H-արժեքներ | H301, H310, H400, H411 |
P-արժեքներ | P273, P280, P301+P310, P302+P350, P310 |
ԳՀՀ պատկերագրեր | |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Նիկոտինը ծխախոտում պարունակվող ալկալոիդն է։ Նիկոտինի սուլֆատը շագանակագույն, յուրահատուկ հոտով, ցնդող հեղուկ է։ Նրա մահացու դեղաչափը 0,05 գ է։ Նիկոտինը ուժեղագույն թույներից է. ազդում է նյարդահանգույցային բջիջների խոլինառեակտիվ համակարգերի, մակերիկամների միջուկային շերտի քրոմաֆիլ բջիջների և զոլավոր մկանների վրա։ Նիկոտինի փոքր քանակը սկզբում դրդում, գրգռում, ապա ընկճում է այդ համակարգի ֆունկցիան։ Ծանր թունավորման ժամանակ, բացի բբերի նեղացումից, թքարտադրությունից, փսխումից և լուծից, նկատվում է ջղաձիգ ցնցումներ, գիտակցության կորուստ։ Մահվան անմիջական պատճառը օրգանիզմի սուր թթվածնային քաղցն է, շնչառական կենտրոնի վրա նիկոտինի ունեցած անմիջական ազդեցության հետևանքը։
Դատաբժշկական փորձաքննությունը հիմնված է կլինիկական պատկերի և դատաքիմիական հետազոտության արդյունքների վրա։ Դիահերձմամբ բնորոշ փոփոխություններ չեն հայտնաբերվում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.