Խանզիր
From Wikipedia, the free encyclopedia
Խանզիր (արաբ․՝ خنزير), արաբերեն բառ, որը նշանակում է ընտանի խոզ և որոշ փոփոխություններով օգտագործվում է նաև որոշ այլ լեզուներում։ Այն նաև անհատականացված անուն է, տրվել է Աֆղանստանի Քաբուլ քաղաքի կենդանաբանական այգում ցուցադրված հայտնի չինական խոզին։ Այս կենդանին հայտնի է որպես միայնակ խոզ Աֆղանստանում և գրեթե բոլոր իսլամական երկրներում, որտեղ խոզի մսի վաճառքը չի կիրառվում։ Աղֆանստանում այլևս խոզաբուծարաններ չկան։
2002 թվականին Չինաստանը Խանզիրին հանձնել է Քաբուլի կեդանաբանական այգուն[1]։ Նա զույգ խոզերից մեկն էր, սակայն ուղեկիցը հետագայում մահանում է[2][3][4]։
Խոզի՝ որպես «Աֆղանստանի միայնակ խոզ» կարգավիճակը միջազգային ուշադրության է արժանացել 2009 թվականի մայիսին, երբ կարանտինացվել է[5]։ Այս քայլը ձեռնարկվել է ի պատասխան H1N1 գրիպի համաճարակի (խոզի գրիպի) համաշխարհային բռնկման ժամանակ այցելուների մտահոգությունների։ Քաբուլի կենդանաբանական այգու տնօրեն Ազիզ Գյուլ Սաքիբը բացատրել է, որ Խանզիրն իրականում «ուժեղ և առողջ» էր՝ նշելով, որ «միակ պատճառը, որ մենք նրան կարատինացրինք, այն էր, որ աֆղանցիները շատ բան չգիտեն խոզի գրիպի մասին, ուստի, երբ նրանք խոզ են տեսնում, անհանգստանում են և կարծում են, որ հիվանդանալու են»[1][6]։ Երկու ամիս անց խոզը կարանտինից դուրս է եկել[7]։