ԽՍՀՄ ռուբլի
From Wikipedia, the free encyclopedia
ԽՍՀՄ ռուբլի, ԽՍՀՄ դրամական միավոր 1923 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 1991 թվականը, իսկ այս ամսաթվից հետո՝ որոշ երկրների դրամական միավոր, Խորհրդային Միության փլուզումից հետո առաջացած (մասնավորապես, Տաջիկստանում 1995 թվականի մայիսի 10-ից)։ Մինչև 1947 թվականը զուգահեռ օգտագործվել է չերվոնեցի հետ միասին։
Տեսակ | հնացած տարադրամ և ռուբլի |
---|---|
ISO 4217 կոդ | SUR |
Երկիր | ԽՍՀՄ, Ռուսաստան և Տաջիկստան |
Ներդրման ամսաթիվը | 1923 |
Ավարտման ամսաթիվը | մայիսի 10, 1995 |
Պաշտ օգտագործողներ | ԽՍՀՄ |
Նշան | руб. և крб. |
Հապավում | руб. և крб. |
Մետաղադրամ | 1, 2, 3, 5, 10, 15, 20, 50 կոպեկ՝ 1, 5, 10 ռուբլի |
Թղթադրամ | 1, 3, 5, 10, 25, 50, 100, 200, 500, 1000 ռուբլի |
Կենտրոնական բանկ | ԽՍՀՄ Պետական բանկ |
Տպող | Գոզնակ |
Փոխարինել է | Imperial Russian ruble? |
Փոխարված է | ₽, Ադրբեջանական մանաթ, Belarusian ruble?, Ղրղզական սոմ, Turkmenestani manat?, Վրացական լարի, Հայկական դրամ, Ղազախական տենգե, Moldovan leu?, տաջիկական սոմոնի, Lithuanian litas?, Լատվիական լատ, Էստոնական կրոն, ruble (1991–1997)? և Ukrainian karbovanets? |
Խորհրդային թղթադրամների մեծ մասը մշակվել է փորագրող և գեղանկարիչ Իվան Իվանովիչ Գուբասովի կողմից։
ԽՍՀՄ-ում սկսած 1923 թվականից մինչև 1924 թվականը, բոլոր թղթադրամները կոչվում էին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության պետական թղթադրամներ։ 1924 թվականից մինչև 1991 թվականը մինչև 10 ռուբլի (մեկ չերվոնեց) արժողությամբ թղթադրամները կոչվել են ԽՍՀՄ պետական գանձապետական տոմսեր, 10 ռուբլուց բարձր՝ ԽՍՀՄ Պետական բանկի տոմսեր։ 1991 թվականից բոլոր արժողությամբ թղթադրամները սկսեցին կոչվել ԽՍՀՄ Պետական բանկի տոմսեր։
Խորհրդային թղթադրամները դրամական ռեֆորմից հետո 1961 հունվարի 1-ին պաշտոնապես հավասարեցվել է 0,987412 գ ոսկուն։ ԽՍՀՄ-ում ոսկի կարելի էր ձեռք բերել որպես ոսկերչական իրեր, որոնք 1985 թվականից իրացվել են 2,926 միլիարդ ռուբլի արժողությամբ[1], թողարկվել են ոսկյա հիշարժան կոպեկներ։ ԽՍՀՄ Պետական բանկը սահմանել էր ռուբլու պաշտոնական փոխարժեքը այլ արժույթների նկատմամբ, այսպես, 1991 թվականի դեկտեմբերի 25-ի դրությամբ 1 ամերիկյան դոլարը հավասար էր 0,5571 ռուբլու, 1(մեկ) ֆունտ ստերլինգը 1,0389 ռուբլու[2]։
ԽՍՀՄ փլուզումից հետո 1992-1995 թվականներին խորհրդային ռուբլին աստճանաբար դուրս էր գալիս կիրառությունից։ Խորհրդային ռուբլուց հրաժարված վերջին երկիրը, Տաջիկստանն էր (10 մայիսի 1995)։ Ռուսաստանը 1993 թվականի հուլիսին թողեց խորհրդային ռուբլու գոտին։