Ադրբեջանական մանաթ
From Wikipedia, the free encyclopedia
Մանաթ (ադրբ.՝ manat), Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական դրամական միավոր։ Հավասար է 100 Գապիկ (ադրբ.՝ qəpik)։ Տարադրամի նշանը՝ ISO 4217 AZN։
Տեսակ | տարադրամ և մանաթ |
---|---|
ISO 4217 կոդ | AZN |
Երկիր | Ադրբեջան |
Ներդրման ամսաթիվը | 1992 |
Նշան | A.M. և ₼ |
Նշանի նկարագրություն | Azerbaijani manat sign? |
Մետաղադրամ | 1, 3, 5, 10, 20, 50 Գապիկ |
Թղթադրամ | 1, 5, 10, 20, 50, 100, 200, 500 մանաթ |
Կենտրոնական բանկ | Ադրբեջանի Հանրապետության կենտրոնական բանկ |
Փոխարինել է | ԽՍՀՄ ռուբլի և ₽ |
Ադրբեջանական մանաթը գործածության մեջ է դրվել 1992 թվականի օգոստոսի 15-ին։ Սկզբնական շրջանում օգտագործվում էր խորհրդային ռուբլու և Ռուսական բանկի 1992-1993 թվականների տոմսերի հետ զուգահեռ՝ 1 մանաթ = 10 ռուբլի հարաբերակցությամբ։ 1993 թվականի նոյեմբերի 22-ին սկսվեց խորհրդային ու ռուսական ռուբլիների գործածությունից հանելու պրոցեսը, իսկ 1994 թվականի հունվարի 1-ին մանաթը միակ օրինական դրամական միջոցն էր։
2006 թվականի հունվարի 1-ին դենոմինացիա կատարվեց 5000։ 1 հարաբերակցությամբ։ Ավելի վաղ թողարկված դրամանիշերը գործածության մեջ մնացին մինչև 2007 թվականի հունվարի 1-ը։
Ժամանակակից մանաթը կիրառվում է 6 մետաղադրամների ու 6 թղթադրամների տեսքով։
- Մետաղադրամներ՝ 1, 3, 5, 10, 20, 50 գապիկ, копейка բառի աղավաղված տարբերակը (թողարկվել են 2006 թվականին։
- Թղթադրամներ՝ 1, 5, 10, 20, 50, 100, 200, 500 մանաթ, монета բառի աղավաղված տարբերակը։
Թղթադրամների դիզայնով զբաղվել է ավստրիացի դրամների դիզայներ Ռոբերտ Կալինան, ով նաև ժամանակակից եվրոյի թղթադրամների դիզայներն է։ Մետաղադրամները ևս որոշակի նմանություն ունեն եվրոյի հետ։
Ադրբեջանի հանրապետության կենտրոնական բանկի պատվերով թղթադրամների մի մասը տպագրում է De La Rue[1] ընկերությունը։