ուրուգվայցի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Լուիս Ալբերտո Սուարես Դիաս (անգլ.՝ Luis Alberto Suárez Díaz, հունվարի 24, 1987[1][2][3][…], Սալտո, Ուրուգվայ, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, հարձակվող, Բրազիլիական «Գրեմիո» և Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող։ Սուարեսը «Նասիոնալ» ակումբի սան է, որի կազմում 2006 թվականին դարձել է Ուրուգվայի առաջնության հաղթող։ 19 տարեկանում տեղափոխվեց հոլանդական Էրեդիվիզիի (Նիդերալանդների ֆուտբոլի բարձրագույն առաջնություն) «Գրոնինգեն» ակումբ։ 2007 թվականին տեղափոխվել է Ամստերդամի «Այաքս»։ 2008/09 մրցաշրջանում իր ակումբում ճանաչվել է տարվա լավագույն խաղացող։ Հաջորդ մրցաշրջանում դարձավ թիմի ավագը. այդ ժամանակ նա խփեց 35 գոլ 33 խաղերում և ճանաչվեց Նիդերլանդների տարվա լավագույն ֆուտբոլիստ։ Բոլոր առաջնություններում «Այաքս»ի կազմում անցկացրած խաղերում նա այդ տարի աչքի է ընկել 49 անգամ, նաև ակումբի հետ նվաճել է Նիդերլանդների գավաթը։ 2010/11 մրցաշրջանում նա իր հարյուրերորդ գոլը խփեց թիմի կազմում, ինչով հավասարվեց Դենիս Բերգկամպին, Յոհան Կրոյֆին և Մարկո վան Բաստենին։
Լուիս Ալբերտո Սուարես իսպ.՝ Luis Suárez | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Luis Alberto Suárez Díaz | ||
Ազգությունը | Afro-Uruguayan? | ||
Քաղաքացիությունը | Ուրուգվայ | ||
Մականուն | El Pistolero | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 24, 1987[1][2][3][…] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Սալտո, | ||
Հասակ | 1.81 մ. | ||
Քաշ | 86 կիլոգրամ[4] | ||
Դիրք | հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Club Nacional De Football ] | ||
Համար | 9 | ||
Պատանեկան կարիերա | |||
2003-2005 | Նասիոնալ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2005-2006 2006-2007 2007-2011 2011-2014 2014-ներկա |
Նասիոնալ Գրոնինգեն Այաքս Լիվերպուլ Բարսելոնա |
29 (12) 29 (10) 110 (81) 110 (69) 76 (66) | |
Ազգային հավաքական | |||
2007 - ներկա | Ուրուգվայ | 82 (43) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
2011 թվականի հունվարին 26,5 միլիոն եվրոյով տեղափոխվեց անգլիական «Լիվերպուլ»։ Այդ տարի նա թիմին օգնեց 12-րդ հորիզոնականից բարձրանալ 6-րդ հորիզոնական։ 2012 թվականի փետրվարի 26-ին Լուիսը շահեց «կարմիրների» թիմում իր միակ մրցանակը՝ Ֆուտբոլային լիգայի գավաթը։ 2014 թվականի ապրիլին դարձավ առաջին ոչ եվրոպացին, որը Ֆուտբոլային լրագրողների ասոցիացիայի կողմից ճանաչվեց տարվա լավագույն ֆուտբոլիստ և ՊՖԱ-ի ֆուտբոլիստների վարկածով տարվա լավագույն խաղացող[5][6]։ 2014 թվականի Ոսկե գնդակի հավակնորդներից էր (31 գոլ)։
2014 թվականի հուլիսին հարձակվողը 81 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց կատալոնական «Բարսելոն»։ Սուարեսի տրանսֆերը դարձավ ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը և երրորդը աշխարհի ֆուտբոլի պատմության մեջ[7][8]։ «Կապտանռնագույնների» կազմում անցկացրած իր առաջին մրցաշրջանում դարձավ ոսկե հետ-թրիկի հեղինակ, հաղթեց Իսպանիայի առաջնությունում, Իսպանիայի գավաթի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայում։
Սուարեսը 2007 թվականին հրավիրվեց Ուրուգվայի հավաքական՝ մասնակցելու 2007 թվականին անցկացվող մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը։ 2007 թվականի փետրվարի 8-ին հավաքականի կազմում իր նորամուտը նշեց Կուլումբիայի հավաքականի դեմ խաղում (3։1)։ 2010 թվականին հավաքականի կազմում նշանակալի դեր ունեցավ։ Նրանք աշխարհի առաջնությունում զբաղեցրեցին 4-րդ հորիզոնականը. Սուարեսն առաջնությունում 3 գոլ խփեց, նաև խաղի ավելացված ժամանակում ձեռքով գնդակը բաց դարպասից հետ մղեց։ Այդ իսկ պատճառով էլ նա 1/4 եզրափակչում՝ Գանայի հավաքականի դեմ խաղում, դաշտից հեռացվեց։ 2011 թվականին հավաքականի կազմում հաղթեց Ամերիկայի Գավաթը. դա 15-րդն էր հավաքականի համար։ Առաջնությունում Սուարեսը 4 գոլ խփեց և ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ։ 2013 թվականի հունիսի 23-ին Տոիտայի հավաքականի դեմ խաղում դուբլ ձևակերպեց և դարձավ Ուրուգվայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն։
2007 թվականին 20-ամյա հարձակվողը տեղափոխվեց Ամստերդամի «Այաքս», որ նրա համար 7,5 միլիոն € էր վճարել։ Ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքեց 5-ամյա պայմանագիր[9]։ Նա իր պաշտոնական դեբյուտը նշեց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի երրորդ խաղում։ Նա խաղաց Սլավիի դեմ, որի ժամանակ խաղադաշտ էր մտել առաջին րոպեներից, և աչքի ընկավ՝ վաստակելով 11 մետրանոց։ Սակայն կարմրասպիտակավուններին չհաջողվեց դուրս գալ խմբային փուլից և մասնակցել առաջնության հաջորդ խաղերին։ Նիդերլանդական առաջնությունում իր առաջին գոլը խփել է դեբյուտի ժամանակ Դե Գրաֆսհապի դարպասը։ Այդ հանդիպման ժամանակ Սուարեսն աչքի է ընկել նաև 3 գոլային փոխանցմամբ (խաղն ավարտվեց «Այաքս»ի հաղթանակով՝ 8։1 հաշվով)։ Ամստերդամ Արենայում իր առաջին գոլերը խփել է Հերենվոմի դեմ խաղում, որի ժամանակ ձևակերպեց իր առաջին դուբլը Էրեդիվիզիում[10]։
2003 թվականին Սուարեսին ընդունել են երկրի ամենահայտնի երկու ակումբներից մեկի՝ «Նասիոնալի» ակադեմիա։ Երկու տարի անց նա ընդգրկվել է թիմի հիմնական կազմում։ 2005-06 մրցաշրջանում խփելով 12 գոլ՝ նա օգնեց ակումբին նվաճել հերթական չեմպիոնական տիտղոսը։
2006 թվականին Սուարեսը 800 հազար եվրոյով տեղափոխվեց հոլանդական չափանիշներով համեստ «Գրոնինգեն» ակումբ, որի կազմում 29 խաղում խփեց 10 գոլ։ 2007 թվականին 7,5 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Այաքս», որտեղ խաղաց մինչև 2011 թվականը։
«Այաքսում» առաջին մրցաշրջանում 33 խաղում դարձավ 17 գոլի հեղինակ, իսկ 2008-09 մրցաշրջանում՝ 31 խաղում 21 գոլ առաջնության լավագույն ռմբարկուն խփել էր մեկ գոլ ավելի։ Սուարեսը հաջող անցկացրեց նաև 2009-10 սեզոնը՝ դառնալով 35 գոլի հեղինակ Էրեդիվայզիում։ 2009-ի Դեկտեմբերի 25-ին, Հոլանդիայի գավաթի խաղարկության ժամանակ, «WHC» սիրողական թիմի դեմ խաղում նա խփեց 6 գոլ, իսկ «Այաքսը» հաղթեց 14։1 հաշվով։
2011 թվականի հունվարի 28-ին «Այաքս»ը պաշտոնապես հայտարարեց, որ ընդունել է Լիվերպուլի առաջարկը՝ կապված Լուիսի տեղափոխության հետ։ Տրանսֆերի արժեքը կազմում էր 26,5 միլիոն €[11][12][13]։ Հունվարի 30-ին «Լիվերպուլը» հաստատեց, որ խաղացողը հաջողությամբ անցել է բուժզննությունը և համաձայնել է պայմանագրի բոլոր կետերին[14]։ Հունվարի 31-ի երեկոյան եղավ պաշտոնական հայտարարություն այն մասին, որ Լուիսը պայմանագիր է կնքել ակումբի հետ[15]։ Լիվերպուլում նա ստացավ 7 համարը, որը ժամանակին կրել էր ակումբի գլխավոր մարզիչ Կեննի Դալգլիշը։
Ուրուգվայցին Լիվերպուլի կազմում իր առաջին գոլը խփել է իր դեբյուտային խաղում։ Նրանք խաղում էին «Սթոք Սիթի»ի դեմ[16][17]։ 2011 թվականի մարտի 6-ին օգնեց Լիվերպուլին հաղթել «Մանչեսթեր Յունայթեդ»ին 3։1 հաշվով։ Իր ներդրումն ունեցավ «մերսիսայդականների» խփած բոլոր երեք գոլերում։ Մարտի 20-ին Լուիս Սուարեսը «Սանդերլենդի» դեմ խաղում կարմիրներին հաղթանակ բերեց. խաղավերջում հեռահար հարվածով արդյունավետ գոլ խփեց։ Մարտ ամսին Լուիսը Standard Chartered բանկի հովանավորների վարկածով «Լիվերպուլի» լավագույն խաղացողն էր։ Նման մրցանակ Լուիսը ստացավ մայիսին, սեպտեմբերին, հոկտեմբերին և դեկտեմբերին։
2013 թվականի ապրիլի 21-ին անգլիական Պրեմիեր Լիգայի 34-րդ տուրի շրջանակներում կայացավ «Լիվերպուլ»-«Չելսի» հանդիպումը, որի ժամանակ երկրորդ խաղակեսում Սուարեսը կծեց հակառակորդի պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի ձեռքը[18]։ Խախտումն ավարտվեց մրցավարի զգուշացմամբ, և Սուարեսը պատիժ չկրեց (նա այդ ժամանակ դեղին քարտ ուներ)։ Խաղավերջում ավելացված 7 րոպեում հարձակվողը գոլ խփեց և «Լիվերպուլին» բերեց 1 միավոր։ Խաղից հետո Սուարեսը ներողություն խնդրեց Իվանովիչից։ 2010 թվականի նոյեմբերին անցկացվեց խաղ Այաքսի հետ, Սուարեսի որակազրկված 7 խաղերի թիվը ավարտվել էր, սակայն նա կրկին կծեց հակառակորդին՝ այս անգամ Օտմանա Բակկալային[19][20]։ Ապրիլի 24-ին Անգլիայի Ֆուտբոլային ասոցիացիան Սուարեսին կծելու համար որակազրկեց Պրեմիեր Լիգայի 10 խաղով[21]։ Սուարեսը Պրեմիեր Լիգայի 2012/2013 մրցաշրջանում անցկացրեց 33 հանդիպում, որի ժամանակ 23 գոլ հեղինակեց և կատարեց 10 արդյունավետ փոխանցում։
2013 թվականի դեկտեմբերի 20-ին Սուարեսը երկարաձգեց իր պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, դարձավ «մերսիսայդցիների» ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. նրա շաբաթական աշխատավարձը կազմում իր 200 հազար ֆունտ ստերլինգ[22]։ Ուրուգվայցու նոր պայմանագրում հայտնվեց մի կետ, որ այլ ակումբ նրա իրավունքները կարող է գնել 100 միլիոն ֆունտ ստերլինգով, իսկ անգլիական այլ ակումբ՝ 130 միլիոն ֆունտ ստերլինգով[23][24]։
2014 թվականի հունվարի 1-ին Սուարեսը «Հալլ Սիթիի» դեմ տնային խաղում խփեց իր 20-րդ գոլը անգլիական Պրեմիեր Լիգայի 15 խաղերում՝ դրանով սահմանելով առաջնության նոր ռեկորդ։ Մրցաշրջանի արդյունքում ուրուգվայցին դարձավ առաջնության լավագույն ռմբարկու՝ 33 հանդիպումներում հեղինակելով 31 գոլ։
2014 թվականի հուլիսի 11-ին պաշտոնական կայքերը հայտարարեցին, որ Բարսելոնայի և Լիվերպուլի միջև կնքվել է պայմանագիր Սուարեսի տեղափոխության վերաբերյալ[25][26]։ Ուրուգվայցու պայմանագրի ժամկետը 5 տարի էր։ Տրանսֆերի արդյունքը գնահատվում էր 81 միլիոն €։ Լուիս Սուարեսը դարձավ 10-րդ ուրուգվայցին, որ տեղափոխվել է կատալոնական ակումբ[27]։ Բարսելոնայում Սուարեսը վերցրեց 9 համարը, որով հանդես է գալիս նաև Ուրուգվայի հավաքականի կազմում։ Տրանսֆերից հետո Լուիսն ասաց.
«Լիվերպուլը» արեց ամեն ինչ, որ ես մնամ ակումբում, սակայն Իսպանիայում ապրելն իմ երազանք է[28]։
Սուարեսի տրանսֆերը ակումբի պատմության համար ամենաթանկն էր և իր արժեքով երրորդն էր ֆուտբոլի պատմության մեջ։
Սուարեսն իր դեբյուտը նշեց 2014 թվականի օգոստոսի 18-ին Ժոան Գամպերի գավաթում՝ մեքսիկական «Լեոնի» դեմ անցկացրած խաղի ժամանակ, որն ավարտվեց 6։0 հաշվով[29][30]։ Ուրուգվայցին դուրս եկավ խաղադաշտ Ռաֆինիայի փոխարեն։ Որակազրկման պատճառով Լուիսը չկարողացավ մասնակցել հոկտեմբեր ամսվա խաղերին, բայց որպեսզի օգնի թիմին, խաղաց Բարսելոնա Բ-ում։ Այդպես ուրուգվայցին խաղաց Ինդոնեզիայի հավաքականի դեմ Ուրուգվայի պատանեկան թիմի կազմում և պահեստային թիմի օգտին խփեց 2 գոլ[31]։ Հոկտեմբերի 25-ին, Իսպանիայի առաջնության շրջանակներում, «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում կայացած մադրիդի «Ռեալ»ի դեմ խաղում Սուարեսը պաշտոնական խաղում իր նորամուտը նշեց[32][33]։ Հարձակվողը խաղադաշտ մտավ առաջին իսկ րոպեներից և գոլային փոխանցում կատարեց Նեյմարին, սակայն պարտվեցին 1։3 հաշվով։ Նոյեմբերի 5-ին ՉԼ-ի շրջանակներում կայացած Ամստերդամի «Այաքս»ի դեմ խաղում «Բարսելոնը» հաղթեց 0։2 հաշվով։ 3 օր անց երկրորդ խաղակեսում դուրս եկավ խաղադաշտ և կատարեց 2 գոլային փոխանցում, ինչը օգնեց կապտանռնագույններին հաղթել 2։1 հաշվով։ Նոյեմբերի 25-ին Սուարեսը իր նոր ակումբում խփեց իր առաջին գոլը. դա Չամպիոնների Լիգայում կայացած ԱՊՈԵԼ-ի դեմ խաղն էր (0։4)։ Դեկտեմբերի 10-ին Չեմպիոնների Լիգայի շրջանակներում կայացած խմբային փուլի վերջին՝ ՊՍԺ-ի դեմ խաղում կատարեց 1 գոլային փոխանցում և 1 գոլ խփեց, ինչը թույլ տվեց կատալոնական ակումբին դուրս գալ խմբից առաջին հորիզոնականով (3։1)։ Առաջնությունում առաջին գոլը խփել է դեկտեմբերի 20-ին 16-րդ տուրի շրջանակներում կայացած «Կորդոբայի» դեմ կայացած խաղում։ Հանդիպումն ավարտվեց կապտանռնագույնների օգտին (5։0)։ Հունվարի 9-ին առաջին անգամ աչքի ընկավ Իսպանիայի գավաթում, խփելով «Էլչեի» դարպասին խփված 5 անպատասխան գնդակներից մեկը[34]։ Հունվարի 11-ին Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասին խփեց հաղթական գոլ, նաև գոլային փոխանցում կատարեց Նեյմարին։ Խաղի ադրյունքում կատալոնացիները տարան 3։1 հաշվով վստահ հաղթանակ[35]։ Փետրվարի 15-ին Պրեմիերայի 23-րդ տուրում կայացած «Լևանտեի» դեմ խաղում Սուարեսը 67-րդ րոպեին դուրս եկավ խաղադաշտ և խփեց գեղեցիկ գոլ. նա Ադրիանոյի փոխանցումից հետո շրջադարձ գոլ խփեց և սահմանեց վերջնական 5։0 հաշիվ[36][37][38]։ Փետրվարի 24-ին Բարսելոնայի կազմում իր առաջին դուբլը ձևակերպեց, դա Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի շրջանակներում կայացած «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղն էր։ Ուրուգվայցու շնորհիվ «Էտիհադ» մարզադաշտում կապտանռնագույնները տարան կարևոր հաղթանակ (2։1)[39][40]։ Փետրվարի 28-ին «Գրանադայի» դեմ խաղում աչքի ընկավ 1 գոլով և 1 գոլային փոխանցմամբ՝ կատալոնացիներին բերելով հաղթանակ (3։1)[41]։ Մարտի 4-ին Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչում՝ «Վիլյառեալի» դեմ խաղում, խփեց հաղթական գոլ, իսկ «Բարսելոնը» 7 տարում 4-րդ անգամ դուրս եկավ առաջնության եզրափակիչ[42]։ Մարտի 8-ին, 26-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղում խփված 4 գոլերից երկուսը Լուիսը խփեց, Պրեմիերայում ձևակերպեց իր առաջին դուբլը, խփեց հանդիպման 5-րդ և 91-րդ րոպպեներին։ Վաստակեց 11 մետրանոց և դարձավ գոլային փոխանցման հեղինակ[43]։ Այդ հաղթանակը կատալոնացիներին օգնեց առաջնության աղյուսակում դուրս գալ առաջին հորիզոնական։ Մարտի 22-ին «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած «Էլ Կլասիոկոյի» ժամանակ Կասիլյասի դարպասը հաղթական գոլ խփեց, ձևակերպեց խաղի վերջնական 2։1 հաշիվ (հօգուտ Բարսելոնայի)[44][45][46]։ Ապրիլի 8-ին առաջնությունում իր երկրորդ դուբլն ձևակերպեց, երկուսնել Ալմերիայի դարպասին (4։0)։ Հատկապես գեղեցիկ ստացվեց Սուարեսի առաջին գոլն. գնդակն ստացավ աջ եզրում, հարձակվողը երկու մետրով մոտեցավ դեպի դարպասը և 15 մետր հեռավորությունից հարվածեց դարպասի հռու վերևի անկյունը, որը դարպասապահը հնարավորություն չունեցավ պահելու[47][48]։ Ապրիլի 15-ին Չեմպիոնների Լիգայի 1/4-րդ եզրափակչում՝ «Պարկ դե Պրենս» մարզադաշտում, ՊՍԺ-ի դեմ խաղում երկու գոլ խփեց, որը կատալոնացիներին հաղթանակ բերեց (1։3)3[49][50]։ Ուրուգվայցի հարձակվողի 1-ին գոլն ֆրանսիական ակումբին դարձավ «Բարսելոնի» համար 400-րդը (Չեմպիոնների Լիգայում)[51]։ Ապրիլի 18-ին, Պրեմիերայում «Վալեսիայի» դեմ խաղում կապտանռնագույնների կազմում իր ամենաարագ գոլն խփեց, այդ գոլն խփելու համար նրանից պահանջվեց ընդամենը 55 վայրկյան, իսկ խաղն ավարտվեց 2։0 հաշվով[52]։ Մայիսի 2 35-րդ տուրի շրջանակներում կայացած «Կորդոբայի» դեմ խաղում՝ Սուարեսն կատալոնական թիմի կազմում իր առաջին հետ-թրիկն ձևակերպեց (խաղն ավարտվեց 0։8 հաշվով)[53]։ Մայիսի 12-ին, Մյունխենի «Բավարիայի» դեմ ՉԼ-ի 1/2-ի պատասխան խաղում՝ Լուիսը Նեյմարին 2 գոլային փոխանցում կատարեց, բայց «Բարսելոնը» պարտվեց 2։3 հաշվով[54]։ Խաղի ընթացքում հարձակվողն վնասվածք ստացավ և առաջին խաղակեսից հետո փոխարինվեց[55]։ Մայիսի 23-ին կապտանռնագույնները «Ատլետիկոյի» հետ խաղից հետո հաղթեցին Իսպանիայի առաջնությունում և Սուարեսը նոր ակումբի կազմում իր առաջին տիտղոսը նվաճեց։ Սակայն Սուարեսը չկարողացավ մասնակցել այդ խաղին։ Մայիսի 30-ին հարձակվողը վերադարձավ ապաքինվելուց հետո և Իսպանիայի գավաթի եզրափակչում խաղաց Բիլբաոյի «Ատլետիկի» դեմ, որտեղ կատալոնացիները մրցակցին հաղթեցին 3։1 հաշվով[56]։ Այդ խաղում ուրուգվայցին աչքի ընկավ նրանով, որ գնդակն ստացավ խաղային լավ դիրքում, բայց փոխանցում կատարեց Նեյմարին, որը գրավեց բաց դարպասը։ Հունիսի 6-ին Չեմպոինների լիգայի եզրափակչում՝ Թուրինի «Յուվենտուս»ի դեմ խաղում, որն անցկացվում էր Բեռլինի Օլիմպիական մարզադաշտում, խփեց հաղթական գոլ։ Խաղում «Բարսելոնը» տարավ 3։1 հաշվով վստահ հաղթանակ և դարձավ ֆուտբոլի պատմության մեջ առաջին եվրոպական ակումբը, որը 2 անգամ ձևակերպել է ոսկե հետ-թրիկ[57][58][59][60]։ Բացի այդ, Սուարեսը դարձավ երրորդ ուրուգվայցին Խուան Սկյաֆիննոյից և Դիեգո Գոդինից հետո, որը աչքի է ընկել առաջնության եզրափակչում[61]։ Ամբողջ 2014/15 մրցաշրջանում «Բարսելոնայի» կազմում Լուիսը խփեց 25 գոլ (16-ը առաջնությունում, 2-ը Իսպանիայի գավաթում և 7 գոլ Չեմպիոնների լիգայում), իսկ ակումբի հարձակվողներ Նեյմար-Մեսսի-Սուարես եռյակը՝ 122 գոլ, որով դարձավ ամենաարդյունավետ եռյակը իսպանական ֆուտբոլի պատմության մեջ[62]։
Սուարեսը Ուրուգվայի պատանեկան հավաքական է հրավիրվել 2007 թվականի ԱԱ-ի ժամանակ, բայց նրա ակումբը՝ «Գրոնինգենը», նրան թույլ չի տվել խաղալ նաև հավաքականում։ Այդ առաջնությունում նա խաղացել է 4 խաղ և խփել է 2 գոլ[63]։ Խմբային փուլում անցկացված Իսպանիայի հավաքականի դեմ խաղում Սուարեսը թիմին բերել է 1 միավոր[64]։ 1/8 եզրափակչում գոլ է խփել ԱՄՆ-ի հավաքականին. նրանք հաղթեցին 2։1 հաշվով և առաջնությունից դուրս թողեցին Լա Սելեստուին[65]։
2010 թվականի աշխարհի առաջնությունում՝ Հարավային Կորեայի հավաքականի դեմ խաղում Սուարեսի դուբլի շնորհիվ Ուրուգվայի հավաքականը դուրս եկավ առաջնության 1/4 եզրափակիչ։
1/4 եզրափակչում Ուրուգվայ-Գանա խաղի ժամանակ Սուարեսը խաղի 120-րդ րոպեին դարպասի գծից գնդակը ձեռքով պահեց, որի համար էլ կարմիր քարտ ստացավ։ Արդյունքում Սուարեսը Ուրուգվային փրկեց պարտությունից. Ասամոա Գյանը չկարողացավ 11 մետրանոցից գոլ խփել, իսկ հետխաղյա 11 մետրանոցների ժամանակ ուրուգվայցիները հաղթեցին։
2011 թվականի հուլիսի 24-ին ուրուգվայցին եզրափակչում Պարագվայի հավաքականին 3։0 հաշվով հաղթելուց հետո նվաճեց Ամերիկայի գավաթը։ Այդ խաղի առաջին գոլը խփեց Լուիսը, ով նաև իր հաշվին գոլային փոխանցում գրանցեց։ Ամերիկայի գավաթի բոլոր 6 խաղերում Սուարեսը 4 գոլ խփեց և դարձավ առաջնության լավագույն ֆուտբոլիստ[66]։ 2011 թվականի նոյեմբերի 11-ին 2014 թվականի Աշխարհի առաջնությունան նախընտրական փուլում անցկացված Չիլիի հավաքականի դեմ խաղում 32 րոպեում «պոկեր» (1 խաղում 4 գոլ) ձևակերպեց։
2014 թվականի աշխարհի առաջնությունում, որը անցկացվում էր Բրազիլիայում, Սուրաեզը դեռ լիովին չէր ապաքինվել վնասվածքից, որի պատճառով էլ բաց թողեց առաջնության առաջին հանդիպումը՝ Կոստա Ռիկայի դեմ խաղը (Ուրուգվայը պարտվեց 1։3 հաշվով)։
Հունիսի 24-ին Սուրաեզը խմբային փուլի վերջին խաղի 79-րդ րոպեին կծեց Իտալիայի հավաքականի պաշտպան Ջիորջո Կյելլինիին, բայց այդ խախտումը մեքսիկական փորձառու մարզիչ Մարկո Ռոդրիգեսի համար տեսանելի չէր[67]։ Սակայն հետո, երբ Կյելլինին այդ մասին լացելով հայտնեց մրցավարին, Մարկոն կրկին ուշադրություն չդարձրեց[68], իսկ երկու րոպե անց, երբ Ուրուգվայը աջ կողմից վաստակեց եզրային հարված, Դիեգո Գոդինը խփեց խաղի միակ գոլը։ Ուրուգվայը այդ հաղթանակից հետո դուրս եկավ առաջնության 1/8 եզրափակիչ (նրա խմբից 1/8 անցավ նաև Իտալիան)։
Սուարեսը, ով կարիերայի ընթացքում արդեն 3-րդ անգամ մարզադաշտում կծեց մրցակցին, ՖԻՖԱ-ի կողմից պատժվեց։ Հունիսի 26-ի որոշման համաձայն՝ Սուարեսը որակազրկվեց հավաքականի կազմում պաշտոնական 9 խաղով սկսած 1/8 եզրափակչի խաղերից (Կոլումբիա-Ուրուգվայ)։ Նաև Սուարեսը 4 ամիս պետք է ոչ մի կապ չունենար ֆուտբոլի հետ։ Բացի այդ Սուարեսը պետք է վճարեր 100 հազար շվեյցարական ֆրանկ (մոտ 82 հազար եվրո)[69]։
14 նոյեմբերի, 2014 թվական[70][71]
Ուրուգվայի հավաքականում Սուարեսի խաղերը և գոլերը | |||||
---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Գոլեր | Մրցույթներ |
1 | 7 փետրվարի 2007 | Կոլումբիա | 3։1 | - | Ընկերական հանդիպում |
2 | 12 սեպտեմբերի 2007 | Հարավային Աֆրիկա | 0։0 | - | Ընկերական հանդիպում |
3 | 13 հոկտեմբերի 2007 | Բոլիվիա | 5։0 | 1 | 2010 թվականի ԱԱ-ի նախընտրական խաղ |
4 | 17 հոկտեմբերի 2007 | Կաղապար:PAR | 0։1 | - | 2010 թվականի ԱԱ-ի նախընտրական խաղ |
5 | 18 նոյեմբերի 2007 | Չիլի | 2։2 | 1 | 2010 թվականի ԱԱ-ի նախընտրական խաղ |
6 | 21 նոյեմբերի 2007 | Բրազիլիա | 1։2 | - | 2010 թվականի ԱԱ-ի նախընտրական խաղ |
7 | 6 փետրվարի 2008 | Կոլումբիա | 2։2 | 1 | Ընկերական հանդիպում |
8 | 25 մայիսի 2008 | Թուրքիա | 3։2 | 2 | Ընկերական հանդիպում |
9 | 28 մայիսի 2008 | Նորվեգիա | 2։2 | 1 | Ընկերական հանդիպում |
10 | 14 հունիսի 2008 | Վենեսուելա | 0։0 | - | 2010 թվականի ԱԱ-ի նախընտրական խաղ |
11 | 17 հունիսի 2008 | Պերու | 6։0 | - | 2010 թվականի ԱԱ-ի նախընտրական խաղ |
12 | 20 օգոստոսի 2008 | Ճապոնիա | 3։1 | - | Ընկերական հանդիպում |
13 | 6 սեպտեմբերի 2008 | Կոլումբիա | 1։0 | - | 2010 թվականի ԱԱ-ի նախընտրական խաղ |
14 | 10 սեպտեմբերի 2008 | Էկվադոր | 0։0 | - | 2010 թվականի ԱԱ-ի նախընտրական խաղ |
15 | 11 հոկտեմբերի 2008 | Արգենտինա | 1։2 | - | 2010 թվականի ԱԱ-ի նախընտրական խաղ |
16 | 19 նոյեմբերի 2008 | Ֆրանսիա | 0։0 | - | Ընկերական հանդիպում |
17 | 11 փետրվարի 2009 | Լիբիա | 3։2 | - | Ընկերական հանդիպում |
18 | 28 մարտի 2009 | Կաղապար:PAR | 2։0 | - | 2010 թվականի ԱԱ-ի նախընտրական խաղ |
19 | 1 ապրիլի 2009 | Չիլի | 0։0 | - | 2010 թվականի ԱԱ-ի նախընտրական խաղ |
20 | 6 հունիսի 2009 | Բրազիլիա | 0։4 | - | 2010 թվականի ԱԱ-ի նախընտրական խաղ |
21 | 10 հունիսի 2009 | Վենեսուելա | 2։2 | 1 | 2010 թվականի ԱԱ-ի նախընտրական խաղ |
22 | 12 օգոստոսի 2009 | Ալժիր | 0։1 | - | Ընկերական հանդիպում |
23 | 5 սեպտեմբերի 2009 | Պերու | 0։1 | - | 2010 թվականի ԱԱ-ի նախընտրական խաղ |
24 | 9 սեպտեմբերի 2009 | Կոլումբիա | 3։1 | 1 | 2010 թվականի ԱԱ-ի նախընտրական խաղ |
25 | 10 հոկտեմբերի 2009 | Էկվադոր | 2։1 | 1 | 2010 թվականի ԱԱ-ի նախընտրական խաղ |
26 | 13 հոկտեմբերի 2009 | Արգենտինա | 0։1 | - | 2010 թվականի ԱԱ-ի նախընտրական խաղ |
27 | 14 նոյեմբերի 2009 | Կոստա Ռիկա | 1։0 | - | 2010 թվականի ԱԱ-ի նախընտրական խաղեր |
28 | 18 նոյեմբերի 2009 | Կոստա Ռիկա | 1։1 | - | 2010 թվականի ԱԱ-ի նախընտրական խաղեր |
29 | 3 մարտի 2010 | Շվեյցարիա | 3։1 | 1 | Ընկերական հանդիպում |
30 | 26 մայիսի 2010 | Իսրայել | 4։1 | - | Ընկերական հանդիպում |
31 | 11 հունիսի 2010 | Ֆրանսիա | 0։0 | - | 2010 թվականի ԱԱ-ի եզրափակչային խաղ |
32 | 16 հունիսի 2010 | Հարավային Աֆրիկա | 3։0 | - | 2010 թվականի ԱԱ-ի եզրափակչային խաղ |
33 | 22 հունիսի 2010 | Մեքսիկա | 1։0 | 1 | 2010 թվականի ԱԱ-ի եզրափակչային խաղ |
34 | 26 հունիսի 2010 | Հարավային Կորեա | 2։1 | 2 | 2010 թվականի ԱԱ-ի եզրափակչային խաղ |
35 | 2 հուլիսի 2010 | Գանա | 1:1 | - | 2010 թվականի ԱԱ-ի եզրափակչային խաղ |
36 | 10 հուլիսի 2010 | Գերմանիա | 2։3 | - | 2010 թվականի ԱԱ-ի եզրափակչային խաղ |
37 | 8 հոկտեմբերի 2010 | Ինդոնեզիա | 7։1 | 3 | Ընկերական հանդիպում |
38 | 12 հոկտեմբերի 2010 | Չինաստան | 4։0 | - | Ընկերական հանդիպում |
39 | 17 նոյեմբերի 2010 | Չիլի | 0։2 | - | Ընկերական հանդիպում |
40 | 29 մայիսի 2011 | Գերմանիա | 1։2 | - | Ընկերական հանդիպում |
41 | 8 հունիսի 2011 | Նիդերլանդներ | 1:1 | 1 | Ընկերական հանդիպում |
42 | 23 հունիսի 2011 | Էստոնիա | 3։0 | - | Ընկերական հանդիպում |
43 | 4 հուլիսի 2011 | Պերու | 1։1 | 1 | 2011 թվականի Ամերիկայի Գավաթ |
44 | 8 հուլիսի 2011 | Չիլի | 1։1 | - | 2011 թվականի Ամերիկայի Գավաթ |
45 | 12 հուլիսի 2011 | Մեքսիկա | 1։0 | - | 2011 թվականի Ամերիկայի Գավաթ |
46 | 16 հուլիսի 2011 | Արգենտինա | 0:0 | - | 2011 թվականի Ամերիկայի Գավաթ |
47 | 19 հուլիսի 2011 | Պերու | 2։0 | 2 | 2011 թվականի Ամերիկայի Գավաթ |
48 | 24 հուլիսի 2011 | Կաղապար:PAR | 3։0 | 1 | 2011 թվականի Ամերիկայի Գավաթ |
49 | 2 սեպտեմբերի 2011 | Ուկրաինա | 3։2 | - | Ընկերական հանդիպում |
50 | 7 հոկտեմբերի 2011 | Բոլիվիա | 4։2 | 1 | 2014 թվականի նախընտրական խաղ |
51 | 11 հոկտեմբերի 2011 | Կաղապար:PAR | 1։1 | - | 2014 թվականի նախընտրական խաղ |
52 | 11 նոյեմբերի 2011 | Չիլի | 4։0 | 4 | 2014 թվականի նախընտրական խաղ |
53 | 29 փետրվարի 2012 | Ռումինիա | 1։1 | - | Ընկերական հանդիպում |
54 | 25 մայիսի 2012 | Ռուսաստան | 1։1 | 1 | Ընկերական հանդիպում |
55 | 2 հունիսի 2012 | Վենեսուելա | 1։1 | - | 2014 թվականի նախընտրական խաղ |
56 | 10 հունիսի 2012 | Պերու | 4։2 | 1 | 2014 թվականի նախընտրական խաղ |
57 | 11 սեպտեմբերի 2012 | Էկվադոր | 1։1 | - | 2014 թվականի նախընտրական խաղ |
58 | 12 հոկտեմբերի 2012 | Արգենտինա | 0։3 | - | 2014 թվականի նախընտրական խաղ |
59 | 16 հոկտեմբերի 2012 | Բոլիվիա | 1։4 | 1 | 2014 թվականի նախընտրական խաղ |
60 | 14 նոյեմբերի 2012 | Լեհաստան | 2։0 | 1 | Ընկերական հանդիպում |
61 | 6 փետրվարի 2013 | Իսպանիա | 1։3 | - | Ընկերական հանդիպում |
62 | 22 մարտի 2013 | Կաղապար:PAR | 1։1 | 1 | 2014 թվականի նախընտրական խաղ |
63 | 27 մարտի 2013 | Չիլի | 0։2 | - | 2014 թվականի նախընտրական խաղ |
64 | 5 հունիսի 2013 | Ֆրանսիա | 1։0 | 1 | Ընկերական հանդիպում |
65 | 16 հունիսի 2013 | Իսպանիա | 1։2 | 1 | 2013 թվականի Կոնֆեդերացիայի Գավաթ |
66 | 20 հունիսի 2013 | Նիգերիա | 2։1 | - | 2013 թվականի Կոնֆեդերացիայի Գավաթ |
67 | 23 հունիսի 2013 | Կաղապար:TAH | 8։0 | 2 | 2013 թվականի Կոնֆեդերացիայի Գավաթ |
68 | 26 հունիսի 2013 | Բրազիլիա | 1։2 | - | 2013 թվականի Կոնֆեդերացիայի Գավաթ |
69 | 30 հունիսի 2013 | Իտալիա | 2:2 | - | 2013 թվականի Կոնֆեդերացիայի Գավաթ |
70 | 14 օգոստոսի 2013 | Ճապոնիա | 4։2 | 1 | Ընկերական հանդիպում |
71 | 7 սեպտեմբերի 2013 | Պերու | 2։1 | 2 | 2014 թվականի նախընտրական խաղ |
72 | 11 սեպտեմբերի 2013 | Կոլումբիա | 2։0 | - | 2014 թվականի նախընտրական խաղ |
73 | 12 հոկտեմբերի 2013 | Էկվադոր | 0։1 | - | 2014 թվականի նախընտրական խաղ |
74 | 16 հոկտեմբերի 2013 | Արգենտինա | 3։2 | 1 | 2014 թվականի նախընտրական խաղ |
75 | 13 նոյեմբերի 2013 | Հորդանան | 5։0 | - | 2014 թվականի նախընտրական խաղ |
76 | 21 նոյեմբերի 2013 | Հորդանան | 0։0 | - | 2014 թվականի նախընտրական խաղ |
77 | 5 մարտի 2014 | Ավստրալիա | 1։1 | - | Ընկերական հանդիպում |
78 | 19 հունիսի 2014 | Անգլիա | 2։1 | 2 | 2014 թվականի ԱԱ-ի եզրափակչային խաղ |
79 | 24 հունիսի 2014 | Իտալիա | 1։0 | - | 2014 թվականի ԱԱ-ի եզրափակչային խաղ |
80 | 10 հոկտեմբերի 2014 | Կաղապար:Саудовская Аравия | 1։1 | - | Ընկերական հանդիպում |
81 | 13 հոկտեմբերի 2014 | Կաղապար:Оман | 3։0 | 2 | Ընկերական հանդիպում |
82 | 14 նոյեմբերի 2014 | Կաղապար:Коста-Рика | 3:3 | 1 | Ընկերական հանդիպում |
Արդյունքում։ 82 հանդիպում/ 44 գոլ, 38 հաղթանակ, 27 ոչ ոքի, 17 պարտություն[70]
Սուարեսը համարվում է լայն հասկացողությամբ հարձակվող. կարող է խաղալ ինչպես կենտրոնական հարձակվողի, այնպես էլ եզրային հարձակողի դիրքերում։
Սուարեսը ունի պայմանագիր «Ադիդաս» ընկերության հետ, որ մարզահագուստ և սպորտային իրեր արտադրող գերմանական ընկերություն է։
Սուարեսը ծնվել է Ուրուգվայի Սալտո քաղաքում[72]։ Լուիսը ընտանիքում 4-րդ երեխան էր։ Երբ Սուարեսը 7 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Մոնտևիդեո, իսկ երկու տարի անց ծնողները բաժանվեցին։ Լուիսիտոն ապրում էր մոր և եղբայրների հետ, բայց հոր հետ շփումը շարունակում էր։ Մոնտևիդեոյի փողոցներում նա ձևավորեց իր խաղաոճը։ Սուարեսի մեծ եղբայր Պաոլո Սուարեսը նույնպես համարվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ և խաղում է «Իսիդրո Մետապանի» կազմում։
2009 թվականին Սուարեսը ամուսնացավ իր առաջին սիրո՝ Սոֆյա Բալբիի հետ։ 2010 թվականի օգոստոսի 5-ին զույգը աղջիկ ունեցավ, որին անվանեցին Դելֆինա[73]։
2013 թվականի օգոստոսի 26-ին Սոֆյան և Սուարեսը տղա ունեցան, որին անվանեցին Բենխամին։ Որդու ծնունդը «Լիվերպուլի» հարձակվողը նշեց «Սանդերլենդի» դեմ խաղում խփած գոլից հետո հատուկ ողջույնով[74]։
Լուիս Սուարեսը մի քանի անգամ կծել է մրցակցի ֆուտբոլիստներին Բրանիսլավ Իվանովիչ, Ջորջիո Կյելինի և այլն։ 2014 թ. Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնության ժամանակ Իտալիայի հավաքականի հետ խաղում Կյելինիին կծելուց հետո որակազրկվում է 9 խաղով հավաքականի կազմում և 4 ամսով (ինչը չի խանգարում նրան տեղափոխվել «Բարսելոն»)։
2011 թվականի Մայիսի 1-ի դրությամբ
Ակումբ | Սեզոն | Լիգա | Գավաթներ | Հարավամերիկյան գավաթներ/ Եվրագավաթներ | Այլ | Ընդհանուր | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Նասիոնալ | 2005-06 | 27 | 10 | 0 | 0 | 3 | 0 | 4 | 3 | 34 | 12 |
Ընդհանուր | 27 | 10 | 0 | 0 | 3 | 0 | 4 | 2 | 34 | 12 | |
Գրոնինգեն | 2006-07 | 29 | 10 | 2 | 1 | 2 | 1 | 4 | 2 | 37 | 15 |
Ընդհանուր | 29 | 10 | 2 | 1 | 2 | 1 | 4 | 3 | 37 | 15 | |
Այաքս | 2007-08 | 33 | 17 | 3 | 2 | 4 | 1 | 4 | 2 | 44 | 22 |
2008-09 | 31 | 22 | 2 | 1 | 10 | 5 | 0 | 0 | 43 | 28 | |
2009-10 | 33 | 35 | 6 | 8 | 9 | 6 | 0 | 0 | 48 | 49 | |
2010-11 | 13 | 7 | 1 | 1 | 9 | 4 | 1 | 0 | 24 | 12 | |
Ընդհանուր | 110 | 81 | 12 | 12 | 32 | 16 | 5 | 2 | 159 | 111 | |
Լիվերպուլ | 2010-11 | 11 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 8 | 2 |
Ընդհանուր | 174 | 103 | 14 | 13 | 37 | 17 | 13 | 7 | 238 | 140 |
«Նասիոնալ»
«Այաքս»
Ուրուգվայի ֆուտբոլի ազգային հավաքական
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.