![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/8e/Headey%252C_Lena_%25282007%2529_%2528headshot%2529.jpg/640px-Headey%252C_Lena_%25282007%2529_%2528headshot%2529.jpg&w=640&q=50)
Լինա Հիդի
From Wikipedia, the free encyclopedia
Լինա Հիդի (անգլ.՝ Lena Kathren Headey, հոկտեմբերի 3, 1973(1973-10-03)[1][2][3], Համիլթոն, Բրիտանական անդրծովյան տարածքներ, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի դերասանուհի[5]։
Լինա Հիդի Lena Headey | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1973 (50 տարեկան) |
Ծննդավայր | Հեմիլթոն, Բերմուդա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Անգլիկան եկեղեցի |
Կրթություն | Շելիի քոլեջ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Գործունեություն | 1992 - այժմ |
Ամուսին | Փիթեր Լուգրան |
Երեխաներ | 2 |
![]() |
17 տարեկան հասակում հետազոտություն անցնելուց հետո 1990-ականներին Հիդին աշխատում է որպես դերասանուհի տարբեր ֆիլմերում։ Այնուհետև մեծ փառքի է արժանանում մեծ բյուջե ունեցող ֆիլմերում իր գլխավոր դերակատարումների համար։ Այդպիսի ֆիլմերից էր «Գրիմ եղբայրներ» (2005), «300» (2007)` խաղալով Սպարտայի թագուհու՝ Գորգոյի դերում, և «Կարմիր Բարոն» (2008) կենսագրական և արկածային ֆիլմը։
Սկսած 2011 թվականից Հիդին առավել հայտնի է իր դերով՝ որպես Սերսեյ Լենիստեր, «HBO»-ի «Գահերի խաղը» հեռուստասերիալում։ Այս դերակատարման շնորհիվ Հիդին արժանացավ երկու Էմմի մրցանակի դրամա ժանրի հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար։ Նա նաև հայտնի է Fox Broadcasting Company-ի Տերմինատոր ֆիլմում իր անվանական Սառա Կոնորի դերով։