From Wikipedia, the free encyclopedia
Սպարտա (հին հունարեն՝ Σπάρτη, լատին․՝ Sparta), կամ Լակեդեմոն (հին հունարեն՝ Λακεδαίμων, լատին․՝ Lacedaemon), սկզբում հին քաղաք–պետություն Պելոպոնեսում Եվրոտաս գետի հովտում։ Որպես պաշտոնական անվանում հիմնականում օգտագործվել է Լակեդեմոն անվանումը։
Սպարտա Քաղաք Հին Հունաստանում, Պելոպոնես թերակղզում։ Սպարտա անվան ստուգաբանությունը տրվում է երկու կերպ։ Առաջինը կապվում է քաղաքի հիմնադիր Սպարտոնի անվան հետ, մ.թ.ա. մոտ 1880 թվականին։ Մյուս ստուգաբանությամբ՝ առաջացել է Սպարտայի անունից, որը Լակեդեմոնի կինն էր[1]։
Մ. թ. ա. 6-րդ դարի վերջին Սպարտա պետությունը հիմնել է Պելոպոնեսյան միությունը, որը դարձել է Հունաստանի գերիշխող ուժը։
Պելոպոնեսյան և Աթենական միությունների միջև տևական պայքարը դադարել է մ. թ. ա. 445 թվականին կնքված 30-ամյա հաշտությամբ։ Մ. թ. ա. 444–429 թվականներին անընդմեջ Աթենքի առաջին ստրատեգոս է ընտրվել Պերիկլեսը, որի կառավարման տարիներն աթենական դեմոկրատիայի ծաղկման ժամանակաշրջանն է։ Մ. թ. ա. 431 թվականին Աթենական և Պելոպոնեսյան միությունների միջև վերսկսվել է պատերազմը, որն ավարտվել է մ. թ. ա. 404 թվականին՝ Աթենքի պարտությամբ։
Սպարտայի գերիշխանությունից հունական պոլիսների ազատվելու ձգտումը հանգեցրել է Կորնթոսյան պատերազմին (մ. թ. ա. 395–387)։ Պատերազմից հետո Սպարտան առժամանակ պահպանել է իր ազդեցությունը Հունաստանում, սակայն մ. թ. ա. 379 թվականից, երբ Թեբեից վտարվել է Սպարտայի կայազորը, Թեբեն Պելոպիդասի և Էպամինոնդասի ժամանակ ռազմական հաջող գործողություններ է ձեռնարկել Սպարտայի դեմ և ժամանակավորապես դարձել է Հունաստանի առաջատարը։ Պելոպոնեսյան միությունը քայքայվել է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.