Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
«300 սպարտացիները» (անգլ.՝ 300), 2006 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ, որը Ֆրենկ Միլլերի և Լինն Ուոռլիի «300» կոմիքսի էկրանավորումն է։
Ֆիլմը կենտրոնացած է Մ.թ.ա. 480 թ. տեղի ունեցած Ֆերմոպիլյան ճակատամարտի շուրջ։ Պարսից արքա Քսերքսեսի բանակը շարժվում է դեպի Հունաստան։ Սպարտայի թագավոր Լեոնիդասը վերցնում է իր 300 հոգուց կազմված ջոկատը և դիմավորում է պարսիկներին Ֆերմոպիլյան կիրճում։ Սպարտացիները ետ են մղում պարսիկների բոլոր գրոհները, Քսերքսեսը նույնիսկ առաջարկում է Լեոնիդասին ամբողջ Հունաստանը՝ իր առջև խոնարհվելու դիմաց, սակայն Լեոնիդասը հրաժարվում է։ Քսերքսեսը ուղարկում է նրանց դեմ «Անմահների բանակը», սակայն դրանք նույնպես կոտորվում են։ Քսերքսեսը միայն սպարտացի Էֆիալտի դավաճանության օգնությամբ է կարողանում շրջապատել սպարտացիներին և նետահարել նրանց։
Դերակատար | Դեր |
---|---|
Ջերարդ Բաթլեր | սպարտացիների արքա Լեոնիդաս I |
Լենա Հեդի | թագուհի Գորգո (Լեոնիդասի կինը) |
Դևիդ Վենհեմ | պատմող և սպարտացի զինվոր Դիլոս |
Վինսնենթ Գիգան | կապիտան Արտեմիս (Լեոնիդասի ընկեր) |
Ռոդրիգո Սանտորո | պարսիկների արքա Քսերքսես I |
Դոմինիկ Վեսթ | կաշառված սպարտացի քաղաքական գործիչ Թերոն |
Թոմ Ուիսդոն | կապիտան Արտեմիսի մեծ որդի |
Մայքլ Ֆասսբենդեր | սպարտացի զինվոր Ստելիոս |
Էնդրյու Պլեվին | արկադիացի զինվոր Դակսոս |
Էնդրյու Թիրնան | դավաճան սպարտացի Էֆիալտ |
Ջովաննի Կիմմինո | Լեոնիդասի որդի Պլիստարքոս |
Պիտեր Մենսա | պարսիկ դեսպան |
Քելլի Քրեյգ | գուշակ |
Թեյլոր Նեյտզել | երիտասարդ Լեոնիդաս |
Ռոբերտ Մեյլետտ | Բերսերկ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.