մ.թ.ա. 395-387 From Wikipedia, the free encyclopedia
Կորնթոսյան պատերազմ (հուն․՝ Κορινθιακός Πόλεμος, մ. թ. ա. 395-մ․ թ․ ա․ 387), հունական պոլիսների՝ Աթենք , Թեբե, Կորնթոս, Արգոս, Ակարնանիա, Մեգարա միության և Սպարտայի գլխավորած Պելոպոնեսյան միության միջև։ Պատճառը հունական, զարգացած պոլիսների՝ Սպարտայի հեգեմոնիայից ազատվելու ձգտումն էր։
Կորնթոսյան պատերազմ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Spartan hegemony? | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Սպարտա Պելոպոնեսյան միություն |
Աթենք Ագրոս Կորինթոս Թեբե Աքեմենյան պետություն և այլն։ | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Ագելսիայ II Լիսանդր Անտալկիդ |
Կոնոն Ֆարնաբազ Իֆիկտրատ Խաբրիյ | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
անհայտ | անհայտ | ||||||||||
Ռազմական կորուստներ | |||||||||||
անհայտ | անհայտ |
Հակասպարտական խմբավորմանը սկզբում ֆինանսավորել է Սպարտայի հետ մ. թ. ա. 399 թվականից պատերազմի մեջ գտնվող Պարսկաստանը։ Պարսկաստանի միջոցներով կառուցված նավատորմը, աթենացի Կոնոնի գլխավորությամբ, մ. թ. ա. 394 թվականին Կնիդոս կղզու մոտ հաղթեց սպարտացիներին։
Պոլիսների միության հաջողությունները Պարսկաստանին (որը վախենում էր Աթենքի հզորացումից) ստիպեցին աջակցել Սպարտային։ Պարսկաստանի ճնշմամբ պատերազմական գործողությունները դադարեցվեցին։ Անտալկիդասի հաշտությամբ (մ. թ. ա. 387 կամ մ․ թ․ ա․ 386 թվականներին) Սպարտան Հունաստանի անունից հրաժարվեց հույն-պարսկական պատերազմների ժամանակ գրաված տարածքներից՝ հօգուտ Պարսկաստանի։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 661)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.