From Wikipedia, the free encyclopedia
Լեոնիդ Ալեքսեևիչ Կուլիկ (ռուս.՝ Леонид Алексеевич Кулик օգոստոսի 19 (31), 1883[1], Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 14, 1942[2], Spas-Demensk, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս հանքաբան, ով նշանավոր է իր` երկնաքարերի ուսումնասիրությամբ։
Լեոնիդ Կուլիկ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 19 (31), 1883[1] Տարտու, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 14, 1942[2] (58 տարեկան) Spas-Demensk, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ բնական մահով |
Գերեզման | Spas-Demensk |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Ռուսական հանրապետություն, Խորհրդային Ռուսաստան և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հանքաբան և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Committee on Meteorites?, Տոմսկի պետական համալսարան և ՌԳԱ երկրաբանական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | Միներալոգիա և Մետեորիտիկա |
Ալմա մատեր | Սանկտ Պետերբուրգի պետական անտառտնտեսության համալսարան, Կազանի Դաշնային համալսարան և Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Գիտական ղեկավար | Վլադիմիր Վերնադսկի |
Leonid Kulik Վիքիպահեստում |
Ծնվել է Դորպատում (հիմա՝ Տարտումաա, Էստոնիա)[3], կրթությունն ստացել է Սանկտ Պետերբուրգի Կայսերական անտառագիտական ինստիտուտում և Կազանի համալսարանում։ Ռուս-ճապոնական պատերազմի ընթացքում ծառայել է ռուսական բանակում, իսկ հետագայում որոշ ժամանակ անց է կացրել բանտում` հեղափոխական քաղաքական ակտիվության համար։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Հետևելով պատերազմին դարձել է դասախոս և Տոմսկում սկսել հանքագիտություն դասավանդել։ 1920 թվականին նրան առաջարկել են աշխատել Սանկտ Պետերբուրգի հանքաբանական թանգարանում։
1927 թվականին գլխավորել է առաջին սովետական արշավախմբը, որն ուսումնասիրում էր 1908 թվականի հունիսի 30-ին տեղի ունեցած տունգուսյան արտակարգ երևույթը` պատմության մեջ գրանցված ամենախոշոր իմպակտ իրադարձությունը[4][5]։ Հետագայում իրականացրել է հետազոտական շրջագայություն դեպի այդ տարածաշրջան` Նիկոլայ Ֆյոդորովի ու այլոց ուղեկցությամբ և հարցազրույց անցկացրել տեղի ականատեսների հետ։ Նա շրջագայել է տարածաշրջանով և համոզվել, որ բոլոր ծառերն ընկել են արմատներով դեպի հարվածի կենտրոնը։ Այդուամենայնիվ նրան չի հաջողվել բախումից մնացած որևէ բեկոր գտնել։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նա կրկին մարտնչել է իր երկրի համար, այդ անգամ` մերձռազմական աշխարհազորում։ Նա գերի է վերցվել Գերմանական բանակի կողմից և մահացել տիֆից` ռազմագերիների ճամբարում[6]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.